Կայացավ գիտական ֆորում «Լոռու մարզի սոցիալ-տնտեսական զարգացման հնարավոր ուղիները» թեմայով







Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունում
խոսեցին Ժիրինովսկու վիճակի մասին:
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր-ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին աստիճանաբար ապաքինվում է և վերականգնման կարիք ունի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Դումայի խմբակցության մամուլի ծառայությանը։
Նրանք նաև ասացին, որ նրա բուժման միջոցների մասին բոլոր անանուն հաղորդագրությունները լուրեր են և չեն համապատասխանում իրականությանը։
«Մենք բազմիցս նշել ենք, որ Վլադիմիր Ժիրինովսկին աստիճանաբար ապաքինվում է, սակայն վերականգնման համար ժամանակ է պետք։ Բժիշկներն են որոշում, թե բուժման որ միջոցն օգտագործեն, մենք նման տվյալներ չենք տարածում», — նշել են մամուլի ծառայությունից։
Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին փետրվարի 2-ին հոսպիտալացվել է Մոսկվայի Կենտրոնական կլինիկական հիվանդանոց՝ կորոնավիրուսի թեստից դրական արդյունք ստանալուց հետո։ Վերլուծությունները ցույց են տվել, որ Ժիրինովսկին վարակվել է «օմիկրոնով»։ Կուսակցությունից վստահեցրել են, որ, չնայած իրենց ղեկավարի հիվանդությանը, շարունակում են աշխատել «սովորականի պես»։
Ավելի վաղ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության մամուլի ծառայության ղեկավար Ալեքսանդր Դյուպինը հայտարարել էր, որ քաղաքական գործչի՝ օդափոխիչին միացնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, և Ժիրինովսկու վիճակը կայուն է։

Ինչպես ծանոթանալ սոցփաթեթի շրջանակում ծառայություններ մատուցող կազմակերպությունների ցանկին
Ինչպե՞ս ծանոթանալ այն կազմակերպությունների ցանկին, որոնք սոցփաթեթի շրջանակում տրամադրում են ստոմատոլոգիական, մարզաառողջարանային, զբոսաշրջային և այլ ծառայություններ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սոցիալական փաթեթի հատկացման կարգում իրականացված փոփոխությունների արդյունքում 2021 թվականի դեկտեմբերի 13-ից շահառուն կամ նրա ընտանիքի անմիջական անդամը կարող են նաև օգտվել մարզա-առողջարանային, սպորտային համալիրների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից։
Սոցփաթեթի շրջանակում ծառայություններ մատուցող մարզաառողջարանային հաստատությունների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3FwyzGt
Հիշեցնենք, որ սոցփաթեթի հատկացման կարգում կատարվել են նաև այլ փոփոխություններ, մասնավորապես՝

Մարտի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: Հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության հարցերին: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շփման գծի խախտման և Արցախի Փառուխ գյուղ ներխուժման արդյունքում ստեղծված իրավիճակը։ Նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է եռակողմ հայատարարություններով ամրագրված պարտավորությունները՝ վտանգելով տարածաշրջանային կայունությունը և խաղաղությունը: Արարատ Միրզոյանը անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ստեղծելու նպատակով քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու և հոգեբանական ճնշումներ գործադրելու, կենսական նշանակության ենթակառուվածքների բնականոն աշխատանքը միտումնավոր խոչընդոտելու ադրբեջանական գործողություններին։
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ վերոնշյալ գործողություններն Ադրբեջանի էթնիկ զտման ու հակահայկական քաղաքականության ցայտուն դրսևորումներից են: Այս առումով, նախարարը շեշտել է միջազգային հանրության, այդ թվում ԱՄՆ-ի հասցեական ու հստակ արձագանքի անհրաժեշտությունը:
Երկուստեք կարևորվել է նաև իրավիճակի դեէսկալացիային ուղղված քայլերի իրականացումը:
Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության գործընթացին:

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ադրբեջանական զինուժի այսօրվա ներխուժումը Ադրբեջանի հանցավոր պետական քաղաքականության ուղղակի տրամաբանական շարունակությունն է, գրել է Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։
«Միջազգային իրավունքի բոլոր հանրաճանաչ նորմերը խախտող այս վարքագիծը շարունակվում է շաբաթներ ու ամիսներ՝ Արցախի բնակչության ճնշման, ահաբեկման, բնականոն կյանքի համար անտանելի պայմանների ստեղծման տարբեր գործողություններով։ Այս ներխուժումը ևս մեկ վկայությունն է այն փաստի, որ շաբաթներ տևող Խրամորթի ու մյուս գյուղերի խաղաղ բնակչության թիրախավորումը չտվեց իր ցանկալի արդյունքը՝ մարդիկ չլքեցին իրենց բնօրրանը, ուստի, Ադրբեջանը կիրառեց իր փորձված վարքագիծը՝ դիմեց սադրանքի։
Ամոթալի փաստ է, որ Արցախի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման քաղաքականությունն Ադրբեջանի պետական առաջնահերթությունն է, որին ստորադասվում են այդ իսկ պետության կողմից ստանձնած միջազգային իրավունքի պարտավորությունները, դրժվում են իր իսկ կողմից ստանձնած իրավական պարտավորությունների ներքո դրված ստորագրությունները։
Արցախում մարդու իրավունքների խախտումներն արձանագրելու վերաբերյալ միջազգային հանրության «անհարմար» լռությունն առայժմ չի ուղեկցվում իրավիճակի շտկմանն ուղղված իրական գործողություններով։ Իսկ մարդիկ Արցախում ունեն նույն իրավունքներն, ինչպես աշխարհի մյուս ծայրերում։
Խստորեն դատապարտում եմ ադրբեջանական հանցավոր վարքագիծն ու կոչ անում մարդու իրավունքների մանդատ ունեցող կազմակերպություններին ու դերակատարներին գործել՝ դադարեցնելու Արցախի բնակչության դեմ ուղղված ցեղասպան այս քաղաքականությունը»,- գրել է Գրիգորյանը։