Գլխավոր Блог էջ 103

Երկրաշարժի հետևանքով վնասվել է Աղքյորփի գյուղի դպրոցը և մի քանի տուն․

273657095_962808664673927_1509476467954762365_n-e1644843727118

Երեկ երեկոյան տեղի ունեցած ուժգին երկրաշարժի արդյունքում վնասվել է Մառնեուլիի շրջանի Աղքյորփի գյուղի դպրոցն ու մի քանի տուն։ Այս մասին «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է Մառնեուլիի սակրեբուլոյի մեծամասնական պատգամավոր Արսեն Հախվերդյանը։

Հախվերդյանի խոսքով՝ այս պահին Մառնեուլիի քաղաքապետի առաջին տեղակալ Ռոի Դեկանոիձեի գլխավորությամբ մի շարք պաշտոնյաներ արդեն գյուղում են և տեղում ծանոթանում են երկրաշարժի հետևանքերին։

Ինչպես պատգամավորն է «Ալիք մեդիային» ասում, հնարավոր է, որ Աղքյորփի գյուղի դպրոցը նորովի կառուցվի, քանի որ վնասները մեծ են:

Հախվերդյանի փոխանցմամբ, գյուղում վնասվել է նաև մոտավորապես 7-8 տուն, որոնց սեփականատերերը վնասի չափը պարզելուց հետո պետության կողմից կստանան փոխհատուցում։

Աղքյորփի գյուղի բնակիչ Մելսիկ Վարդումյանը, ում տունը ևս վնասվել է՝ «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է, որ արդեն պատկան մարմինների ներկայացուցիչները ծանոթացել են կիրակի օրը տեղի ունեցած երկրաշարժի վնասներին։

«Եկել են, նկարել են տունը, հարցրել են մեր որպիսությունից և վստահեցրել, որ անպայման փոխհատուցում կստանանք»,- ասում է Վարդումյանը։

Նրա խոսքով՝ վնասվել են տան երկու սենյակները, որտեղ առաջացած ճաքերը մոտ 10 սմ լայնության են.

«Այս պահին տանն ենք բնակվում», — ասում է Վարդումյանը՝ հավելելով, որ մասնագետներն ասել են, որ եթե երկրաշարժը 5 վայրկյան երկար տևեր՝ հնարավոր է ամբողջ պատերը փլուզվեին։

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 13-ին, Թբիլիսիի ժամանակով 22:25 -ին Սամեբայի մոտակայքում երկրաշարժ է արձանագրվել։ Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի վերջնական տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.2 մագնիտուդ։

Նոր փոփոխություն դպրոցներում. Այլեւս չեն լինելու…

Նոր փոփոխություն․ Դպրոցներում կիսամյակային գրավոր աշխատանքներ այլեւս չեն լինելու ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը գրել է․ Դպրոցներին են ուղարկվել 2021-2022 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում գնահատման նոր մեթոդական ցուցումները։

Քանի որ ծնողների հետաքրքրությունը մեծ էր, պարզաբանեմ, թե ինչ է փոխվել և ինչպես պետք է գործի միավորային գնահատումը՝ այս կիսամյակից սկսած։ Կիսամյակային գրավոր աշխատանքները դուրս են եկել, միավորային գնահատումն իրականացվելու է հետևյալ ձևերով. ● բանավոր հարցում, ● գործնական աշխատանք, ● նախագծային աշխատանք, ● թեմատիկ աշխատանքներ,
● ամփոփիչ աշխատանք (բացառիկ դեպքերում)։

Մեկ կիսամյակում բանավոր հարցման, գործնական, նախագծային և թեմատիկ աշխատանքների քանակը որոշում է ուսումնական հաստատությունը:

«Արվեստ», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Ֆիզիկական կուլտուրա», «ՆԶՊ», «Տեխնոլոգիա» և «Հասարակագիտություն», «Գրականություն», «Պատմություն» առարկաների դեպքում թեմատիկ աշխատանքները կարող են իրականացվել նաև գործնական աշխատանքի կամ նախագծային աշխատանքի ձևով՝ հիմնվելով հաստատության առարկայական մասնախմբի եզրակացության վրա, մանկավարժական խորհրդի որոշմամբ։

Թեմատիկ աշխատանքները՝ գրավոր, իսկ «Արվեստ», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Ֆիզիկական կուլտուրա», «ՆԶՊ», «Տեխնոլոգիա» և «Հասարակագիտություն», «Գրականություն», «Պատմություն» առարկաների դեպքում գրավոր և գործնական կամ նախագծային աշխատանքի ձևով իրականացնելու անհնարինության դեպքում թեմատիկ աշխատանքները իրականացվում են բանավոր՝ աշխատանքի ամբողջ ընթացքը տեսաձայնագրելու պայմանով:

Բնագիտական առարկաների լաբորատորիաների առկայության դեպքում բնագիտական առարկաների գործնական աշխատանքները կարող են ներառել նաև փորձարարական բաղադրիչ՝ հիմնվելով հաստատության առարկայական մասնախմբի եզրակացության վրա, մանկավարժական խորհրդի որոշմամբ։

Աշակերտի կիսամյակային գնահատականը բոլոր առարկաներից ձևավորվում է հետևյալ կերպ. 1. որոշվում է կիսամյակի ընթացքում միավորային գնահատման բոլոր տեսակներից աշակերտի ստացած գնահատականների միջին թվաբանականը և այն մոտարկվում է ամբողջ թվով:

2. Ստացված ամբողջ թիվը կլինի աշակերտի կիսամյակային գնահատականը: 3. Եթե 12-րդ դասարանում տվյալ ուսումնական առարկայի ուսումնասիրությունն ավարտվում է 1-ին կիսամյակում, ապա այդ առարկայի տարեկան գնահատական համարվում է առաջին կիսամյակի կիսամյակային գնահատականը:

4. Սովորողի տարեկան գնահատականը նրա ստացած երկու կիսամյակային գնահատականների միջին թվաբանականն է: Եթե ստացվածն ամբողջ թիվ չէ, ապա այն մոտարկվում է ամբողջ թվով։

Գործնական և թեմատիկ աշխատանքից բացակայած սովորողն այն կարող է հանձնել մինչև տվյալ կիսամյակի ամփոփումը: Այդ աշխատանքներից սովորողի բացակա լինելը նշելու համար գրվում է «բ» տառը։ Հանձնած աշխատանքի թվանշանը նշանակվում է հանձնման օրը:

Եթե աշակերտը չի հանձնել թեմատիկ և գործնական աշխատանքների առնվազն կեսը, ապա մինչ կիսամյակի ավարտը հանձնում է ամփոփիչ աշխատանք բաց թողած թեմաների մասով և նրա կիսամյակային գնահատականը ձևավորվում է գնահատման բոլոր տեսակներից ստացած գնահատականների միջին թվաբանականով, որը մոտարկվում է ամբողջ թվով:

Ամփոփիչ աշխատանքից բացակայելու դեպքում այն գնահատվում է «0» միավոր:

Լոռու ոստիկաններն ապօրինի ինքնաձիգ և թմրամիջոց են հայտնաբերել. տեսանյութ

Լոռու ոստիկաններն ապօրինի ինքնաձիգ և թմրամիջոց են հայտնաբերել. Ոստիկանները խուզարկությամբ ինքնաձիգ, փամփուշտներ ու թմրամիջոցներ են հայտնաբերել…

Ծանուցում: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Վանաձորի Էվրիկա դպրոցում տեղի ունեցավ դաս-սեմինար «Ձմեռը կտավին».

 

Возможно, это художественное изображение (7 человек, люди стоят и в помещении)

Վանաձորի Էվրիկա դպրոցում տեղի ունեցավ դաս-սեմինար «Ձմեռը կտավին» խորագրով։ Սեմինարին մասնակցեցին «Էվրիկա» դպրոցի 7-րդ դասարանի սաները։ Ներկայացվեց այլաբանությունը` որպես գեղարվեստական մոտեցում գեղանկարչության մեջ։ Վանաձորի Կերպարվեստի թանգարանում ունեցած ձմեռը պատկերող կտավներով կազմակերպվեց էքսկուրսիա։

Возможно, это изображение (5 человек, люди стоят и в помещении)

Սեմինարը կրում է շարունակական բնույթ։

Ալավերդիում շենքերից քարեր են թափվել (Ֆոտոշարք)

Нет описания фото.

Ալավերդիում շենքերից քարեր են թափվել.  երկրաշարժը զգացվել է Արագածոտնի, Շիրակի, Լոռու մարզերում 4-5 բալ ուժգնությամբ, Երևանում` 3 բալ:

Սոցցանցերում մարդիկ շարունակում են լուսանկարներ տեղադրել: Հրաչյա Պապիկյանը մի քանի լուսանկար է տեղադրել Ալավերդի քաղաքից:

Возможно, это изображение (в помещении)

Возможно, это изображение (в помещении)

Возможно, это изображение (в помещении)

Возможно, это изображение (в помещении)