Արսեն Հարությունյանը Հայաստանի պատմության առաջին ազատ ոճային ըմբիշն է, որը դառնում է Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն (տեսանյութ)



Ի թիվս այլ թանկացումների, պարարտանյութի և դիզելային վառելիքի պարագայում ևս գնաճ է արձանագրվել: Մեկ պարկ պարարտանյութը շուկայում 21-25 հազար դրամ է վաճառվում, 1 լիտր դիզվառելիքը՝ 550 դրամ։ Գյուղացիներից ոմանք քանդել են այգիները, այգեգործությունն, ասում են, ընտանիք չի կերակրում։
Հիշեցնենք, որ նույն պատճառներով հազարավոր հեկտարներով այգիներ քանդվեցին 90-ական թվականներին, և Արմավիրում, օրինակ, խաղողագործությունը նորից սկսեց զարգանալ 2005-2010 թթ.-ից։ Այսօր Արմավիրի մարզի խաղողագործները պնդում են, որ խաղողագործությամբ զբաղվելն այլևս եկամտաբեր չէ…

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք։
Նախօրեին կատարվել է 1998 թեստավորում։ Գրանցվել է վարակից մահվան 0 նոր դեպք․ ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8611 մահվան դեպք է արձանագրվել։
1 օրում առողջացածների թիվը՝ 26։




Մայրաքաղաքում այսօր ցերեկը, մարտի 31-ին, ապրիլի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 2-4-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 14-16մ/վ արագությամբ:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տեղեկացմամբ՝ մարզերում այսօր և մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ, ապրիլի 2-4-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։