Գլխավոր Блог էջ 45

Կովիդի 7 նոր դեպք ունենք․ մահ չի արձանագրվել

Արցախում գրանցվել է կովիդի վարակման 17 նոր դեպք - Shabat.am

Ապրիլի 4-ի` ժամը 11:00-ի դրությամբ,
✓ 7 նոր դեպք
✓ 2048 թեստավորում
✓ 18 առողջացած
✓ մահվան դեպք չի արձանագրվել

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր
422581 դեպք, որոնցից 410124 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2162
պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8617 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1678 է:

Ընդհանուր կատարվել է 2983263 թեստավորում:

Առողջապահության նախարարություն

Ջերմաստիճանը նվազելու է

 

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, ապրիլի 5-ին, 6-ի գիշերը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 6-ի ցերեկը, 7-ին, 8-ին սպասվում է անձրև։ Ապրիլի 4-6-ը, 8-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:

Մարզերում այսօր ցերեկը, ապրիլի 5-ին, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 6-ի ցերեկը, 7-ին, 8-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 9-ին առանձին շրաջններում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև՝ ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ, ապրիլի 4-6-ը, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-8-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

Հայաստանի ճանապարհներին մեկնարկել են փոսային նորոգման աշխատանքները

Ապրիլից մեկնարկել են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքները։

Հետևյալ տարածաշրջաններում փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքների ավարտման վերջնաժամկետ սահմանվել է 2022թ. մայիսի 1-ը՝

  • Դիլիջանի տարածաշրջան
  • Արմավիրի տարածաշրջան
  • Վայքի տարածաշրջան
  • Տավուշի տարածաշրջան
  • Նաիրիի տարածաշրջան
  •  Աշտարակի տարածաշրջան
  •  Թալինի տարածաշրջան
  • Արտաշատի տարածաշրջան
  • Արարատի տարածաշրջան
  • Էջմիածնի տարածաշրջան
  • Իջևանի տարածաշրջան
  • Եղեգնաձորի տարածաշրջան
  • Թումանյանի տարածաշրջան
  • Բաղրամյանի տարածաշրջան
  • Նոյեմբերյանի տարածաշրջան
  • Մասիսի տարածաշրջան
  • Մեղրիի տարածաշրջան
  • Կապանի տարածաշրջան
  • Գուգարքի տարածաշրջան
  • Աբովյանի տարածաշրջան

Ստորև նշված տարածաշրջաններում փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքների ավարտման վերջնաժամկետ է սահմանվել 2022թ. հունիսի 1-ը՝

  • Անիի տարածաշրջան
  • Ապարանի տարածաշրջան
  • Արթիկի տարածաշրջան
  • Մարտունիի տարածաշրջան
  • Սևանի տարածաշրջան
  • Վարդենիսի տարածաշրջան
  • Գավառի տարածաշրջան
  • Սիսիանի տարածաշրջան
  • Ամասիայի տարածաշրջան
  •  Ճամբարակի տարածաշրջան
  •  Սպիտակի տարածաշրջան
  •  Հրազդանի տարածաշրջան
  •  Ստեփանավանի տարածաշրջան
  •  Տաշիրի տարածաշրջան
  • Ախուրյանի տարածաշրջան
  •  Աշոցքի տարածաշրջան
  • Արագածի տարածաշրջան
  • Գորիսի տարածաշրջան

Նշված գործընթացն իրականացվում է միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասի ընթացիկ ամառային պահպանման աշխատանքների շրջանակներում։

Ալեն Սիմոնյանն Իտալիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 3-ին ընդունել է Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոյին:

Հանդիպմանը փոխադարձաբար կարեւորվել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը, որը կարող է նպաստել նաեւ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:

Անդրադառնալով 44-օրյա պատերազմին եւ դրա հետեւանքներին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ԼՂ հիմնախնդրի վերջնական ու արդարացի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում պետք է լինի: Խորհրդարանի ղեկավարն իտալացի նախարարին է փոխանցել իր երախտագիտությունն Արցախի եւ նրա ժողովրդի պաշտպանության համար Իտալիայի մոտ 50 շրջանային ու քաղաքային խորհուրդների ընդունած բանաձեւերի եւ հայտարարությունների համար: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանն առանձնացրել է 2021 թ. մարտի 2-ին Իտալիայի Պատգամավորների պալատի ընդունած բանաձեւը, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել հայ ռազմագերիներին:

 

Կողմերն անդրադարձել են Հայաստան-Իտալիա բազմաբեւեռ համագործակցության անհրաժեշտությանը՝ այդ հարցում առանցքային համարելով խորհրդարանական դիվանագիտությունը: Ալեն Սիմոնյանը տպավորիչ է որակել այն հանգամանքը, որ Իտալիայի խորհրդարանում բացի Հայաստանի հետ բարեկամության խմբից Միջխորհրդարանական միության շրջանակում գործում է նաեւ Իտալիա-Հայաստան բարեկամության երկկողմ հարաբերությունների բաժինը:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը ողջույններ է փոխանցել իր իտալացի գործընկերոջը: Նա հույս է հայտնել, որ Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի՝ Հայաստան ծրագրված այցն առաջիկայում կլինի եւ հայ-իտալական միջխորհրդարանական աշխույժ ու բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ:

Մալխաս Ամոյանը Եվրոպայի չեմպիոն է. (տեսանյութ)

 

Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանը՝ Աշխարհի չեմպիոն - Armsport.am

Մալխաս Ամոյանը Եվրոպայի չեմպիոն է…

Բուդապեշտում ընթացող հունահռnմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը 4-3 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին ու դարձավ Եվրոպայի չեմպիոն։

60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը կպայքարի բրոնզի համար, իսկ 55 կգ քաշային Ռnւդիկ Մկրտչյանն արդեն նվաճել է բրոնզե մեդալ։