Գլխավոր Блог էջ 115

Փորձնական ծրագիրը կմեկնարկի 2023 թվականին Լոռու մարզում.

Возможно, это изображение (4 человека, люди стоят, люди сидят и в помещении)

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը և ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալի խորհրդական Արազ Չիլոյանը հանիպեցին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին՝ քննարկելու «Առողջ Հայաստան» հիմնադրամի գործունեության հեռանկարը։ «Հիմնադրամը հավաքագրելու է բժիշկների ու բուժակների, որոնք միջազգային և տեղական մասնագետների հետ վերապատրաստումներ և որակավորումներ անցնելուց հետո երկու տարի ժամկետով գործուղվելու են այն գյուղեր, որտեղ նրանց կարիքը կա: Փորձնական ծրագիրը կմեկնարկի 2023 թվականին Լոռու մարզում»,- ասաց Լարիսա Հովհաննիսյանը։
«Առողջ Հայաստան» ծրագիրը ստեղծվել է մեր Առաջնորդության զարգացման կրթական ծրագրի մոդելի ու փորձի հիման վրա։ Այն առողջապահության ոլորտում նոր շարժում կստեղծի՝ հավաքագրելով բժիշկների և բուժակների և գործուղելով նրանց Հայաստանի և Արցախի գյուղական համայնքներ՝ տեղում ցուցաբերելու մասնագիտական օգնություն մեր համաքաղաքացիներին։

Շուկան, դեռ չշահագործված թալանվում է

2019 թվականի Ալավերդիում Քաղաքային շուկա է կառուցվել, որի համար 9 մլն դրամ է հատկացեվել ՝ համայնքին տրամադրվող բնապահպանակն սուբվենցիաներից: Քաղաքային շուկան մինչև օրս սակայն, չի շահագործվել ու արդեն նորգաման կարիք ունի: Բացի այդ վերջերս այնտեղ գողություն է կատարվել: Գողություն կատարողները չեն հայտնաբերվել:

Անկյուն գումարած 3, Ալավերդի

«Լոռեցի Սաքոն» կբեմադրվի Իրանի թատրոններում

Img default alt hy

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնը կմեկնի Իրան՝ հյուրախաղերի:

Թատերախումբը կմասնակցի փետրվարի 6-15-ն Իրանում անցկացվելիք «Ֆաջր» փառատոնին. Թեհրանում և Սպահանում կներկայացվի «Լոռեցի Սաքոն» բեմադրությունը:

Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում նախատեսվում են նաև մի շարք այլ նախաձեռնություններ: ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի հետ համագործակցությամբ իրանցի ռեժիսոր Ջոնաս Մոհամադին արդեն նկարահանել է «6.60» կինոնկարը, որը շուտով կներկայացվի հանդիսատեսի դատին:

Ռեժիսոր Անահիտ Աբադը բեմադրում է իրանական էպոսը, «Համազգային» թատրոնում նախատեսվում են իրանական պիեսների թատերայնացված ընթերցումներ: Անդրադառնալու են ժամանակակից դրամատուրգների գործերին, ներկայացնելու են Ֆիրդուսու «Շահնամեն» և այլ ստեղծագործություններ:

«Համազգային» թատրոնը, ի դեպ, հաջորդ տարի հանդիսատեսին կհյուրընկալի թատրոնի նոր շենքում, որտեղ այժմ ընթանում են շինարարական աշխատանքներ:

Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը փետրվարի 1-ից բարձրանում է… (տեսանյութ)

Հունվարի 1-ից կյանքն ավելի է թանկանում․ նույն աշխատավարձով առաջվա պես ապրել չի ստացվելու

Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը այսօրվանից բարձրանում է. բաժանորդները միջինը 4․7 դրամով ավելի կվճարեն սպառած յուրաքանչյուր կՎտժ-ի համար։

Տեղեկացնենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռեւս նախորդ տարեվերջին քննարկել եւ սահմանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները, որոնք գործելու են այս տարվա փետրվարի 1-ից:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ սոցիալապես անապահով ընտանիքների (բնակիչ-բաժանորդների շուրջ 11%-ի) համար գործող սակագները կմնան անփոփոխ։

Իսկ ահա ամսական մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (բնակիչ-բաժանորդների 55%-ը) համար սակագները կավելանան 1.5 դրամ/կՎտժ-ով, ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (բնակիչ-բաժանորդների 25%-ը) համար սակագները կավելանան 3.5 դրամ/կՎտժ-ով։ Նշենք, որ մնացած սպառողների համար սակագները կավելանան 5.5 դրամ/կՎտժ-ով։

Սրան զուգահեռ նկատենք, որ հունվարի 1-ից ջրի սակագինը է բարձրացել. 2022 թվականի համար սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար այն կկազմի 200,47 դրամ:

Գաղտնիք չէ, որ ջրի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը խիստ բացասական կանդրադառնա քաղաքացու գրպանի վրա: Չէ որ եւ ջրի եւ էլէներգիայի սակագների բարձրացումը հանգեցնելու է թանկացումների հսկայական շղթայի: Բայց միաժամանակ արձանագրենք, որ գնաճը զսպող որևէ քայլ չի անում կառավարությունը:

Փետրվարի սկզբին ինչ եղանակ է սպասվում․․․

Հանրապետության տարածքում փետրվար ամսվա օդի ջերմաստիճանը միջինը կազմում է -5…-8⁰C, որը մեկ ⁰C-ով բարձր է հունվարի միջին ջերմաստիճանից:
1-ին տասնօրյակը բնորոշվում է ավելի ցածր ջերմաստիճաններով, հետո ջերմաստիճանն աստիճանաբար բարձրանում է:

Սովորաբար փետրվարը հունվարից տաք է, սակայն տարիների 15-20%-ի դեպքում միջին ամսական ջերմաստիճանը փետրվարին հունվարից ցածր է եղել: Հանրապետության տարածքում հիմնականում դիտվում է ձյուն, բայց հովտային շրջաններում տարիների 20 տոկոսի դեպքում դիտվել է անձրև: Այդ շրջաններում փետրվարին ձնածածկը կազմում է ութից տասնչորս օր:

Օդի ջերմաստիճանը հունվարի 26-28-ը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով | Ֆակտոր տեղեկատվական կենտրոնՆրա բարձրությունը չի գերազանցում յոթ սմ-ը, դիտվում են տարիներ, երբ ձյունը վերանում է փետրվարի 1-ին տասնօրյակին: Հովտային շրջաններում առանձին դեպքերում կայուն ձնածածկ բոլորովին չի առաջանում: Մառախուղով օրերի թիվը փետրվարին միջինը դիտվում է մեկից ութ օր: Մառախուղներ դիտվում են հիմնականում լեռնանցքներում ու ցածրադիր վայրերում: Փետրվարը հունվարի համեմատ առավել քամոտ է, զգալիորեն քչանում է անդորր օրերի քանակը:

Ձյուն է սպասվում

Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0…-2°C: Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի ու Կոտայքի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0…-2°C: Շիրակի ու Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի ու Կոտայքի լեռնային շրջաններում՝ -6…-8°C: Լոռու մարզում՝ -2…-4°C, Տավուշի մարզում՝ -1…+1°C: Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում օդի միջին տարեկան ջերմաստիճանը կանխատեսվում է 0…-2°C, լեռնային շրջաններում` -6…-8°C: Սյունիքի մարզի հովտային շրջաններում +2…+3°C, նախալեռնային շրջաններում` -2…-4°C: Արցախի հովտային շրջաններում կանխատեսվում է +2…+3°C, նախալեռնային շրջաններում` 0…-2°C: