Գլխավոր Блог էջ 118

Հյուսիսից հարավ․ 5 լրատվամիջոցի համատեղ հաղորդումը (տեսանյութ)

Հյուսիսից հարավ․ 5 լրատվամիջոցի համատեղ հաղորդումը (տեսանյութ)

Սահմանից մինչեւ մայրաքաղաք, գյուղից՝ մարզկենտրոն. ի՞նչ այլընտրանք է առաջարկում Ռեգիոն 5+-ը:

Նրանք, ովքեր գնալու են հյուսիսից հարավ, այս անգամ պատմում են իրենց մասին: Ինչի՞ մասին կուզենայիք, որ պատմեին նրանք: Գրեք մեկնաբանություններում

Վանաձոր. Տոնական միջոցառում – համերգ Հայոց Բանակի 30-ամյակի կապակցությամբ.

 

Возможно, это изображение (один или несколько человек, люди стоят и в помещении)

Ի նշանավորումն Հայոց Բանակի կազմավորման 30-ամյակի , Վանաձորի համայնքապետարանը, տոնական միջոցառումների շրջանակներում,  հունվարի 28-ին  Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի մեծ համերգասրահում  կազմակերպել էր «Խոնարհումի և ոգեկոչման » խորագրով միջոցառում – համերգ , նվիրված ՀՀ ԶՈՒ-ի կազմավորման տարելիցին:

Возможно, это изображение (1 человек, играет на музыкальном инструменте, стоит и в помещении)

Возможно, это изображение (12 человек, люди стоят и в помещении)

Բացառիկ տեսանյութ. Դաղստանում կանայք քարշ են տվել ձյան մեջ խրված մեքենան

 

Женщины затащили в гору застрявшую в снегу машину

Դաղստանցի կանայք չեն վախեցել դժվարություններից և ձյան մեջ խրված մեքենան իրենց ուսերին են քաշել։ Ճոպանների օգնությամբ նրանք քարշ են տվել կանգ առած մեքենան դեպի վեր՝ մի քանի տղամարդ օգնել են նրանց՝ հրելով այն հետևից։ Տեսանյութը տեղադրվել է համացանցում։

Կադրերում երևում է, թե ինչպես են սև հագուստով մի խումբ կանայք «Ժիգուլի» մեքենան պարաններով քարշ են տալիս խոր ձյան միջով: Մի քանի տղամարդ հետևից հրում են մեքենան։

Ըստ ԶԼՄ-ների՝ այս պատկերը նկատվել է Դաղստանի Ցումանդինսկի շրջանում։ Ձյան առատ տեղումներ են եղել, այդ իսկ պատճառով մեքենաները խճճվել են խոր ձյան մեջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ զինված ուժերի կազմավորման  30-րդ տարեդարձի կապակցությամբ – ShantNews – Շանթ ...

🇦🇲Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ
«Սիրելի հայրենակիցներ,
Զինված ուժերի հարգելի ներկայացուցիչներ,
Բոլորիս շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ:
Այս երեք տասնայմակների ընթացքում հայկական բանակն ունեցել է և փառապանծ օրեր, և անցել բազմաթիվ փորձությունների միջով:
Հայ ժողովուրդն արժանվույնս է գնահատում մեր բոլոր հերոս տղաների՝ այն զինվորների, սպաների, գեներալների, կամավորների սխրագործությունները, ովքեր մինչև վերջ, անմնացորդ պայքարել են հանուն Հայրենիքի պաշտպանության, անվտանգության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ապահովման:
Այսօր մենք գնում ենք Զինված ուժերի հետագա զարգացմանն ուղղված համակարգային բարեփոխումների ճանապարհով՝ վերագնահատելով բանակի անցած ճանապարհը, ունեցած առավելությունները, բացթողումներն ու խնդիրները: Հայաստանի Հանրապետությունն ունենալու է պրոֆեսիոնալ բանակ, և կառավարությունն այդ աշխատանքը կատարելու է անհոգնել, առանց ընկճվելու և առանց հոռետեսության՝ մեր ապագա անվտանգային միջավայրը կառուցելու ճանապարհին լավատեսությամբ զինված: Բանակի մարտունակությունը, սպառազինությունը, ծառայության պայմանները բարելավելը մեր առաջնահերթությունն է։
2018 թվականից ՀՀ կառավարությունը սկսել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման գործընթացը, և այն կրելու է շարունակական բնույթ: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր զինվոր, սպա պետք է զգա պետության աջակցությունը, և այդ գործում մենք լինելու ենք հետևողական։
Զինվորական, սպայական ծառայությունը պիտի լինի հանրային առանձնահատուկ հարգանքի և պատկառանքի առարկա, ինչը պիտի արտահայտվի նաև զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական հատուկ երաշխիքների համակարգով:
Սրան զուգահեռ պիտի բարձրանան նաև ծառայության գնահատման՝ ինտելեկտուալ, պրոֆեսիոնալ, ֆիզիկական ու հոգեբանական պատրաստության չափանիշները, և այս կետերի վրա պետք է հենվի հանրային հարգանքն ու պատկառանքը բանակի նկատմամբ:
Սիրելի հայրենակիցներ,
Բանակի օրվա առիթով առանձնահատուկ շնորհավորում եմ Հայոց բանակի ձևավորման հիմքում եղած բոլոր ազատամարտիկներին, կամավորներին, զինվորներին, սպաներին, գեներալներին:
Շնորհակալություն եմ հայտնում մեր Հայրենիքի բոլոր պաշտպաններին, բոլոր զինծառայողներին այն զոհողությունների համար, որոնց գնացել են մեր երկրին ու ժողովրդին՝ ստեղծված բարդ պայմաններում անմնացորդ ծառայելու համար:
Շնորհակալություն եմ հայտնում նաև նրանց ընտանիքներին՝ համբերության, տոկունության և իրենց զինծառայող հարազատների ու Հայրենիքի թիկունքին ամուր կանգնելու համար:
Խոնարհվում եմ մեր հերոս նահատակների առաջ. նրանց հիշատակն անմահ է, գործը՝ սրբազան:
Աստված պահապան Հայոց բանակին»:

ՎԵՐՋԱՊԵՍ․ Ահա, թե ինչպիսին կլինի ՓԵՏՐՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ օրերը․ Եղեք տեղեկացված

ՎԵՐՋԱՊԵՍ․ Ահա, թե ինչպիսին կլինի ՓԵՏՐՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ օրերը․ Եղեք տեղեկացված

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հունվարի 28-ի գիշերը, փետրվարի 1-ին՝ առավոտյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն: Հունվարի 28-ի ցերեկը, 29-31-ը, փետրվարի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում այսօր ցերեկը, փետրվարի 1-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում,

28-ին, 29-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ: Հունվարի 29-ի ցերեկը, 30-ին, 31-ին, փետրվարի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ, հունվարի 31-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Արցախում այսօր և վաղը սպասվում է ձյուն: