Փորձնական ծրագիրը կմեկնարկի 2023 թվականին Լոռու մարզում.

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը և ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալի խորհրդական Արազ Չիլոյանը հանիպեցին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին՝ քննարկելու «Առողջ Հայաստան» հիմնադրամի գործունեության հեռանկարը։ «Հիմնադրամը հավաքագրելու է բժիշկների ու բուժակների, որոնք միջազգային և տեղական մասնագետների հետ վերապատրաստումներ և որակավորումներ անցնելուց հետո երկու տարի ժամկետով գործուղվելու են այն գյուղեր, որտեղ նրանց կարիքը կա: Փորձնական ծրագիրը կմեկնարկի 2023 թվականին Լոռու մարզում»,- ասաց Լարիսա Հովհաննիսյանը։
«Առողջ Հայաստան» ծրագիրը ստեղծվել է մեր Առաջնորդության զարգացման կրթական ծրագրի մոդելի ու փորձի հիման վրա։ Այն առողջապահության ոլորտում նոր շարժում կստեղծի՝ հավաքագրելով բժիշկների և բուժակների և գործուղելով նրանց Հայաստանի և Արցախի գյուղական համայնքներ՝ տեղում ցուցաբերելու մասնագիտական օգնություն մեր համաքաղաքացիներին։
























Նրա բարձրությունը չի գերազանցում յոթ սմ-ը, դիտվում են տարիներ, երբ ձյունը վերանում է փետրվարի 1-ին տասնօրյակին: Հովտային շրջաններում առանձին դեպքերում կայուն ձնածածկ բոլորովին չի առաջանում: Մառախուղով օրերի թիվը փետրվարին միջինը դիտվում է մեկից ութ օր: Մառախուղներ դիտվում են հիմնականում լեռնանցքներում ու ցածրադիր վայրերում: Փետրվարը հունվարի համեմատ առավել քամոտ է, զգալիորեն քչանում է անդորր օրերի քանակը: