Պետական աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի վերաբերյալ իրազեկում է իրականացվել Լոռու մարզի ևս 6 խոշորոցված համայնքներում




Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության վերջին ընդհանուր տվյալների համաձայն՝ արձանագրությունների 97 տոկոսի հաշվարկից հետո նախագահական ընտրություններում առաջատարը պահպանում է Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը՝ հավաքելով ձայների 27,6 տոկոսը։
Երկրորդ տեղում է աջակողմյան «Ազգային հանրահավաք» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը (23,41 տոկոս), իսկ ձախակողմյան «Ֆրանսիան անհնազանդ» կուսակցության առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը երրորդն է (21,95 տոկոս):
Մինչդեռ Ֆրանսիայի մետրոպոլիայի մարզում Մելենշոնը, որն այլևս երկրորդ փուլի թեկնածու չէ, զբաղեցրել է առաջին տեղը (30,24 տոկոս ձայն), որին հաջորդում են Մակրոնը (30,19 տոկոս) և Լը Պենը (12,97 տոկոս): Այս տարածաշրջանում չորրորդ տեղում է ծայրահեղ աջ թեկնածու, Reconquest կուսակցության հիմնադիր Էրիկ Զեմմուրը (7,46 տոկոս)։ Աջ կենտրոնամետ հանրապետական թեկնածու Վալերի Պեկրեսը զբաղեցրել է հինգերորդ տեղը՝ հավաքելով ձայների 6,19 տոկոսը։
Բուն Փարիզում իրավիճակն այլ է՝ Ֆրանսիայի մայրաքաղաքում Մակրոնը ստացել է 35,33 տոկոս, Մելանշոնը՝ 30,09 տոկոս, Զեմուրը՝ 8,16 տոկոս։ Մարին Լը Պենը զբաղեցրել է վեցերորդ տեղը՝ հավաքելով ձայների 5,54 տոկոսը։
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 24-ին։
![]()
Այս տարվանից ատեստատներն ու հիմնական կրթության վկայականները կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով։
Այս մասին հիշեցնելով ֆեյսբուքյան իր էջում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ ատեստատը կունենա հետևայլ տեսքը։
Դրա հավաստիությունը հնարավոր կլինի ստուգել e-verify.am կայքում՝ հսկիչ համարը մուտքագրելով։

