Գլխավոր Блог էջ 67

Լարսը փակ է․ Ռուսական կողմում կա մոտ 217 բեռնատար ավտոմեքենա

Լարսը փակ է. ռուսական կողմում կա մոտ 475 բեռնատար » Civic

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Շիրակի մարզի Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհը դժվարանցանելի է։

«Տավուշի և Լոռու մարզերում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Մարտունի, Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան, Հրազդան քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի (բուք), Ախուրյանի և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում բուք է։

Սյունիքի մարզի Գորիս-«Զանգեր», Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Կապան-Գորիս ավտոճանապարհին և Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում մառախուղ է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսական կողմում կա մոտ 217 բեռնատար ավտոմեքենա։

ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Էկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է ՀՀ-ում պարենային անվտանգության վերաբերյալ տարածվող լուրերը

ՌԴ կառավարության կողմից չկա հաստատված որոշում պարենային ապրանքների արտահանման արգելքի վերաբերյալ․ Վահան Քերոբյան - Shabat.am

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մեկնաբանել է Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության վերաբերյալ տարածվող լուրերը. Ֆբ-ի իր էջում նա գրել է․
«Ռուսաստանյան, ինչպես նաև հայաստանյան ԶԼՄ-ներում վերջին երկու օրերին տարածվող տեղեկատվության վերաբերյալ, համաձայն որի նախատեսվում է սահմանափակել ՌԴ-ից մի շարք պարենային ապրանքատեսակների արտահանումը ԵԱՏՄ երկրներ, տեղեկացնում եմ, որ Հայաստանի պարենային անվտանգության խնդիրները գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության և անմիջական վերահսկողության տակ։
Մինչ այս պահը, ՌԴ կառավարության կողմից չկա հաստատված որոշում պարենային ապրանքների արտահանման արգելքի վերաբերյալ, հետևաբար Հայաստան ապրանքների ներմուծումն իրականացվում է բնականոն կերպով։
Հայաստանի Հանրապետությունում ներկայումս նվազագույն պարենային զամբյուղում ներառված ապրանքների մասով կանխատեսվող դեֆիցիտ չկա։
Մենք կապի մեջ ենք ռուսաստանյան մեր գործընկերների հետ, և նույնիսկ արտահանման հնարավոր սահմանափակումների վերաբերյալ ՌԴ կառավարության որոշման պարագայում՝ Հայաստանի Հանրապետությունն ունի բնակչության պարենային անվտանգությունն ապահովելու բոլոր անհրաժեշտ ռեսուրսները։
Ռուսաստանի Դաշնության հացահատիկի ինքնաբավությունը կազմում է շուրջ 150 տոկոս, ինչը նշանակում է, որ ՌԴ-ն ունի բավարար պաշարներ ներքին սպառման և արտահանման համար։
Կոչ ենք անում քաղաքացիներին խուճապային տրամադրություններ չառաջացնել եւ անհարկի գնումներ չկատարել»։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ

Возможно, это изображение (2 человека, люди сидят и текст «ANTALYA DIPLOMACY FORUM 11-13MARCH2022 #MEET4DIPLOMACY M/»)

Մարտի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ:
Նախարարներ Միրզոյանը և Շալենբերգն անդրադարձել են Հայաստանի և Ավստրիայի միջև համագործակցության օրակարգին։
Տարածաշրջանային անվտանգությանը և կայնությանը վերաբերող հարցերի համատեքստում նախարար Միրզոյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին և հրադադարի պարբերական խախտումներին, Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ հոգեբանական ճնշումներ գործադրելու և կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերին։
Ընդգծվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման գործընթացի շուրջ։
Քննարկվել են միջազգային օրակարգի՝ համատեղ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Այսօր Ադրբեջանը արկ է արձակել Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ․ ԱՀ Ոստիկանություն

275432289_366468578819200_127197700341991209_n

Այսօր՝ մարտի 11-ին, ժամը 10:20-ի սահմաններում ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով ականանետի 120 մմ-ոց 2 արկ է արձակել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ: Հայտնում է Արցախի Ոստիկանությունը։
Տուժածներ չկան:
Իսկ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի հարակից ադրբեջանական դիրքերից այս պահին բարձրախոսներով գյուղը լքելու սպառնալիքներ են հնչում:
Ոստիկանության շրջանային բաժիններում նախապատրաստվում են նյութեր:

Հայաստանում հացահատիկի ու շաքարավազի դեֆիցիտ չի կարող լինել. պաշարները լրացված են


Չնայած Ռուսաստանի Դաշնությունը մինչև 2022թ-ի օգոստոսի 31-ը սահմանել է դեպի ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման ժամանակավոր սահմանափակումներ, այդուհանդերձ, անհրաժեշտության դեպքում ԵԱՏՄ երկրները կարող են գնել հացահատիկի հավելյալ քանակություն՝ ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության տրամադրած լիցենզիաների միջոցով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարությունը։

Հացահատիկի սահմանափակումները կազդեն ցորենի և մեսլինի, տարեկանի, գարու, եգիպտացորենի վրա։

Armtimes.com-ի փոխանցմամբ՝ ըստ ՌԴ տնտեսական զարգացման նախարարության տվյալների՝ այս տարվա սկզբին ԵԱՏՄ անդամ երկրները, այդ թվում՝ Հայաստանը, արդեն այս սեզոնի համար գնել են հացահատիկի անհրաժեշտ պաշարները, իսկ Ղազախստանն ու Ղրղզստանը նույնիսկ կրկնակի ավելի ծավալներով։ Այդ իսկ պատճառով ԵԱՏՄ տարածքում հացահատիկի դեֆիցիտ չի կարող լինել։

Այս սահմանափակումներից զատ՝ ժամանակավորապես արգելվել է նաև Ռուսաստանից երրորդ երկրներ սպիտակ շաքարի և եղեգնաշաքարի հումքի արտահանումը։ Նման որոշումների նպատակը Ռուսաստանի պարենային անվտանգության ապահովումն է և ստեղծված իրավիճակում ՌԴ ներքին շուկայի պաշտպանությունը։

Ըստ գյուղատնտեսական շուկայի ուսումնասիրությունների ինստիտուտի (IKAR) առաջատար փորձագետ Եվգենի Իվանովի՝ վերջին մի քանի տարիների ընթացքում Ռուսաստանի Դաշնությունը ամսական 25-45 հազ․ տոննա շաքար է արտահանել հիմնականում Ղազախստան և հարևան երկրներ։ ՌԴ-ից շաքարավազի և շաքարավազի հումքի արտահանումն արգելվել է միայն երրորդ երկրների համար, մինչդեռ ԵԱՏՄ երկրների համար սահմանափակում չկա, պարզապես սահմանվել է պայման, որ արտահանում իրականացնելու համար անհրաժեշտ է ՌԴ գյուղատնտեսության նախարարության թույլտվությունը։

Այսպիսով՝ շաքարավազի և շաքարավազի հումքի արտահանման արգելք ԵԱՏՄ անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ չի սահմանվել, հետևաբար՝ այս ապրանքատեսակի մասով ևս դեֆիցիտ չի կարող լինել։

Armtimes.com-ի փոխանցմամբ՝ Հայաստանը գնել է այս սեզոնի համար անհրաժեշտ հացահատիկի ողջ պաշարը, բացի դրանից՝ ՌԴ-ն պահպանում է լիցենզիայի տրամադրման պայմանով հացահատիկի նոր պաշարներ վաճառելու հնարավորությունը ԵԱՏՄ երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար, և դրա համար ունի հացահատիկի բավարար պաշարներ։ Իսկ շաքարավազի և շաքարավազի հումքի արտահանման արգելք ԵԱՏՄ անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ չի սահմանվել։

Հետևաբար՝ Հայաստանում հացահատիկի և շաքարավազի որևէ դեֆիցիտ չի կարող լինել։