Հետպատերազմյան Հայաստանը՝ նոր մարտահրավերներով, մարդկային ճակատագրերով, ոչ վաղ անցյալի ծանր հուշերով. տեսանյութ


Հովհաննես Թադեւոսի Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգևորականի ընտանիքում։ Հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ է։ Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։
1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված թողնել է դպրոցը և աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև մինչև 1893 թվականը Հայ Հրատարակչական միության գրասենյակում։

Թումանյանն իր առաջին պոեմը գրել է 12 տարեկանում, երբ սովորում էր Ջալալօղլու դպրոցում։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ։
Ստեղծագործել սկսել է 80-ականներին: Լայն ճանաչում է ձեռք բերել 1890-1892 թթ. «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը», «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։ Առավել հայտնի են Անուշ, Թմկաբերդի առումը, Գիքորը,Փարվանա և Հ. Թումանյանի հեքիաթներ, Լոռեցի Սաքոն ստեղծագործությունները: Մշակել է էպոսի «Սասունցի Դավիթ» ճյուղը։

1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։
Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։

![]()
Սույն թվականի փետրվարի 18-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից թիրախավորվել ու հրազենային կրակոցներ են արձակվել հիշյալ համայնքի բնակելի տների ուղղությամբ, որի հետևանքով արձակված գնդակները վնասել են տների պատերի արտաքին մասերը, իսկ գնդակներից մեկը խոցել է բնակիչներից մեկի բնակարանի պատուհանը և թափանցել ներս։
![]()
Դեպքից անմիջապես հետո հետաքննության մարմնի աշխատակիցները մեկնել են Թաղավարդ համայնք և փաստագրել հանցագործության հետևանքներն ու ամրագրել ապացույցները։ Դեպքի մասին դատախազության կողմից հաղորդվել է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմում ընդգրկված դատախազին, ինչպես նաև փոխանցվել են դեպքի նախնական ապացույցները։
Արցախի դատախազություն


