44-օրյա պատերազմում որդի կորցրած 100-ից ավելի ծնողներ որոշել են երեխա ունենալ. (տեսանյութ)
![]()
Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանը ընդունել է չինացի գործարարներին, որոնց հետ քննարկվել է Կաթնաղբյուր համայնքում հանքային ջրերի գործարանի կառուցման հարցը։ Արմեն Գրիգորյանը նշել է, որ Ստեփանավանի համայնքապետարանը ողջունում է նախաձեռնությունը, հատկապես որ ստեփանավանցիների համար կստեղծվի 50-60 աշխատատեղ։ ՀՀ կառավարությունը ևս նպաստում է այս նախաձեռնության իրականացմանը, ծրագիրն այժմ ակտիվ բանակցությունների փուլում է։

Արտակարգ. Վանաձորի խանութներից մեկում տեսագռվել են երկրաշաւժի ցնղումները. Տեսանյութ
Շինանյութի խանութ-սրահը, որը գտնվում է Լոռու մարզկենտրոն Վանաձորում, նույնպես գրանցել է երկրաշաւժի ժամանակ տեղի ունեցած ցնցումները.
Հիշեցնենք, որ սույն թվականի փետրվարի 14-ին, տեղական ժամանակով ժամը 21:03-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 17:03-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա բնակավայրից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Մեծ Սեպասար և Սարագյուղ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:

Թշնամին հերթական անգամ կրակել է խաղաղ բնակիչների ուղղությամբ: Այս անգամ թիրախում հայտնվել են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնողները՝ Ասկերանի շրջանում: Մեկ այլ դեպքում էլ՝ ադրբեջանական զինծառայողները զենքի սպառնալիքով, գյուղացիներին չեն թույլատրել գյուղամերձ այգիները մտնել: Արցախի հանրայինի ռեպորտաժը.

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ձեռք բերված տեղեկությունները փետրվարի 16-ին իրացնելով՝ մայրաքաղաքի Կիևյան փողոցում հայտնաբերեցին ու քրեական ոստիկանություն բերման ենթարկեցին սպանության փորձի և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով հետախուզվող 37-ամյա մի տղամարդու։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 13-ին՝ ժամը 14-ի սահմաններում, Երևանի Դավիթ Բեկի փողոցի հարակից գերեզմանատան ավտոկայանատեղիում վիճաբանություն էր եղել, որի ընթացքում ինչ-որ մեկը կյանքից զրկելու դիտավորությամբ հրազենով կրակոցներ էր արձակել «Մերսեդես» մակնիշի երկու մեքենաներում նստած անձանց ուղղությամբ, բայց հանցագործությունն ավարտին չէր հասցրել. նրանց հաջողվել էր մեքենաներով հեռանալ։
«Մերսեդեսները», որոնց վրա կրակոցի հետքեր կային, հայտնաբերվել էին մայրաքաղաքի հյուրանոցային համալիրներից մեկի ավտոկայանատեղիում։

Իրավապահները նախաքննության ընթացքում տվյալներ էին ստացել, որ կրակոցներ արձակած անձը Երևանի 37-ամյա բնակիչ է։
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, տղամարդը ներգրավվել էր որպես մեղադրյալ, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։
Մեղադրյալը կալանավորվել է։
Նախաքննությունը շարունակվում է։