Գլխավոր Блог էջ 54

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կազմակերպված ցուցահանդես-վաճառքի հասույթը փոխանցվելու է «Զինվորի տանը»

Նուբարաշեն» ՔԿՀ-ում կազմակերպված ցուցահանդես-վաճառքի ողջ հասույթը փոխանցվելու է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Հայոց բանակի կազմավորման 30-ամյակին, ինչպես նաև հայ զինվորի մեծարմանը նվիրված ցուցահանդես-վաճառքից գոյացած ամբողջ հասույթը փոխանցվելու է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում ենք Քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրությունից:

«Ճակատագրի բերումով ճաղերից այն կողմ հայտնված անձանց համար սահմանափակ ազատությունը խոչընդոտ չէ՝ նպատակային օգտագործելու իրենց առօրյան և հաղորդակից լինելու գեղեցիկին:

Times.am | «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կազմակերպված ցուցահանդես-վաճառքի հասույթը փոխանցվելու է «Զինվորի տանը»

Այդ մասին է վկայում փետրվարի 9-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Հայոց բանակի կազմավորման 30-ամյակին, ինչպես նաև հայ զինվորի մեծարմանը նվիրված ցուցահանդես-վաճառքը, որն իրականացվել է հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ, հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Աղասի Խաչատրյանի օժանդակությամբ: Ցուցահանդեսին ներկայացված էին հիմնականում ցմահ դատապարտյալների ձեռքի բազմաբնույթ աշխատանքները և նրանց կողմից հեղինակած գրքերը:

Դատապարտյալների ցանկությամբ՝ ցուցահանդեսի վաճառքի ողջ հասույթը փոխանցվելու է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին:

Իրենց աշխատանքներով հանդես եկած ազատազրկված անձինք հիմնարկի պետի կողմից կարժանանան խրախուսանքների»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ միջոցառմանը ներկա էին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը, Ծառայության վարչակազմը, Ազգային ժողովի պատգամավորներ, ՄԻՊ ներկայացուցիչներ, ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահը, Պրոբացիայի ծառայության պետը, Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահը, հիմնարկի հոգևոր հայր Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը և այլ հյուրեր:

Իրենց աշխատանքներով հանդես եկած ազատազրկված անձինք հիմնարկի պետի կողմից կարժանանան խրախուսանքների:

Շարժական մամոգրաֆը այսօրվանից տեղակայվել է Ալավերդի քաղաքում

273604989_1189499788488730_4437136449678587854_n

Փետրվարի 9-ից սկսած Ալավերդու բժշկական կենտրոնում և Թումանյանի տարածաշրջանի 8 բուժհաստատություններում կցագրված 50-69 տարեկան կանայք հնարավորություն ունեն անցնելու կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար հետազոտություն:

Ցանկացողները կարող են հերթագրվել՝ դիմելով իրենց ընտանեկան բժշկին կամ թերապևտին՝ այս մասին ետղեկացնում է Լոռու մարզպետարանը։

Возможно, это изображение (на открытом воздухе)

 

 

Անցկացվեց «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի Լոռու մարզային փուլը (Ֆոտոշարք)

Возможно, это изображение (12 человек, люди стоят и в помещении)

Վանաձորի «Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ – ի մարզադահլիճում անցկացվեց «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի Լոռու մարզային փուլը՝ 4 տարիքային խմբերում (2 կանանց և 2 տղամարդկանց):
Մրցումների 4 տարիքային խմբերում հայտավորվել էին 40-ից ավելի մասնակիցներ՝ մարզի տարածաշրջաններից: Թեժ ու դրամատիկ պայքարից հետո ի վերջո մրցանակակիրներ դարձան․
Возможно, это изображение (3 человека, люди стоят и в помещении)
 40 տարեկանից բարձր տղամարդիկ․
1. Լալազարյան Սարգիս,
2. Նասիբյան Համլետ,
3. Թոսունյան Արտավազդ։
 Մինչև 40 տարեկան տղամարդիկ․
1.Մազմանյան Ներսես,
2.Թումանյան Տիգրան,
3.Ծատուրյան Մհեր։
35 տարեկանից բարձր կանայք․
1.Կրմզյան Անահիտ,
2.Հարությունյան Հեղինե,
3.Պապիկյան Զինաիդա։
 Մինչև 35 տարեկան կանայք․
1.Հարությունյան Հերմինե,
2.Ղամբարյան Հասմիկ,
3.Մանուկյան Արմինե։
Возможно, это изображение (3 человека, люди стоят и в помещении)
 Հաղթողներին ու մրցանակակիրներին Լոռու մարզպետի շնորհավորագրերով պարգևատրեցին մարզպետի օգնական Էրիկ Կոստանյանը և մշակույթի և սպորտի բաժնի ավագ մասնագետ Ռուբեն Մխիթարյանը:
Возможно, это изображение (1 человек, стоит и в помещении)
 Մրցանակակիրները փետրվարի 28-ին և մարտի 1-ին Չարենցավանում կմասնակցեն մրցույթի եզրափակիչ փուլին:
Возможно, это изображение (2 человека, люди стоят и в помещении)
Возможно, это изображение (7 человек, люди стоят и в помещении)
Возможно, это изображение (5 человек, люди стоят и в помещении)
Возможно, это изображение (11 человек, люди стоят и в помещении)

Մայր Աթոռը դիմում է Մինսկի խմբին

Մայր Աթոռը՝ կրթության նոր չափորոշչի մասին | Armenia Daily

Օրերս Ադրբեջանի իշխանությունները ի դեմս Մշակույթի նախարարի հանդես են եկել հերթական հակահայկական նախաձեռնությամբ:

Համաձայն վերջինիս հայտարարության՝ Ադրբեջանում ձևավորվել է տեղի և արտերկրյա մասնագետներից կազմված «Աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի նպատակն է, այսպես կոչված, աղվանական կրոնական տաճարներից հեռացնել «հայերի թողած կեղծ հետքերը»:

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի քրիստոնեական սրբավայրերի հայկական ինքնությունը գիտականորեն հաստատված իրողություն է և չի կարող վիճարկման առարկա դառնալ խելամիտ ու առարկայական մտածողության շրջանակներում:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դիմում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ ներգրավված բոլոր երկրներին, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններին, քույր եկեղեցիներին ու կրոնական կառույցներին, միջազգային մասնագիտացված կազմակերպություններին՝ խստագույնս արձագանքելու Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային եղեռնագործության անթաքույց այս փաստին՝ կասեցնելու և կանխելու համար վանդալիզմի այս ու նմանօրինակ դրսևորումները:

 

Աշխարհի 7 չեմպիոնին էլ հաղթել եմ նոկաուտով. Վիկ Դարչինյանը պատմել է իր մենամարտերի մասին (տեսանյութ)

 

Կատաղի ցուլ» Վիկ Դարչինյանը պատրաստ է ավարտել կարիերան
Պրոֆեսիոնալ բռնցքամարտում նվաճել աշխարհի չեմպիոնի գոտին երեք քաշային կարգերում ու 10 անգամ` սա ֆենոմենալ արդյունք է, որին հասել է Վախթանգ (Վիկ)Դարչինյանը։ Անվանի բռնցքամարտիկը Sputnik Արմենիային պատմել է իր հաղթանակների և ծրագրերի մասին։
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBA, WBC, WBO և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանն իր բազմաթիվ հաղթանակների գաղտնիքն է բացահայտել, նաև խոսել է կրած մեկ պարտության մասին։ Զրուցել է Խաչիկ Չախոյանը։
-Վիկ, շատ հաճախ լսում ենք, որ պրոֆեսիոնալ ռինգում ավելի հեշտ հաջողության են հասնում սիրողական բռնցքամարտում մեծ փորձ կուտակած բռնցքամարտիկները։ Ըստ քեզ, դա այնպե՞ս է։
-Չէի ասի, որ այդպես է։ Սիրողական բռնցքամարտում մարզիկն ավելի շատ մենամարտեր է անցկացնում։ Յուրաքանչյուր մրցաշարում մի քանի օրվա տարբերությամբ կարող է 3-4 մենամարտ ունենալ։ Իսկ պրոֆեսիոնալ բռնցքամարտում մեկ մենամարտին կարող է նախապատրաստվես 4 ամիս։ Պրոֆեսիոնալ ռինգում անհամեմատ դժվար է արդյունքի հասնել։ Օլիմպիական չեմպիոն բռնցքամարտիկը կարող է պրոֆեսիոնալ ռինգում ընդհանրապես արդյունքի չհասնի։
Վազգեն Բադալյան. Արվեստագետ մարզիչը - Sport.mediamax.am
-2000 թվականին դու տեղափոխվեցիր Ավստրալիա ու սկսեցիր հանդես գալ պրոֆեսիոնալ բռնցքամարտում։ Այն ժամանակ արդեն նպատակ դրե՞լ էիր հասնել բարձր արդյունքների։
-Այո, ինձ նկատեցին Ավստրալիայում, ու երկու ամիսը մեկ ես մենամարտեր էի անցկացնում։ Ընդ որում, շատ ուժեղ մրցակիցների հետ էի մենամարտում։ Երկու տարվա ընթացքում ես գերթեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակում արդեն առաջին համարն էի։ Բայց այդ քաշային կարգի չեմպիոնը անընդհատ հրաժարվում էր ինձ հետ մենամարտել։
Այդ պատճառով տիտղոսային առաջին մենամարտս կայացավ 2004 թվականին (Վիկը հաղթեց մեքսիկացի Իռենե Պաչեկոյին, որը մինչև այդ մենամարտը պարտություն չուներ ու նվաճեց IBF վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը)։ Այդ մենամարտից հետո ես մարտահրավեր էի նետում բոլոր ուժեղագույններին, բայց ինձ հետ մենամարտելուց բոլորը հրաժարվում էին։
-Վիկ, գաղտնիք չէ, որ դու ձախլիկ բռնցքամարտիկ ես։ Շատերի կարծիքով ձախլիկներն անհարմար մրցակից են աջլիկների համար։ Մյուս կողմից էլ, եթե դա այդպես է, ապա բոլոր ձախլիկներն առավելություն կունենան աջլիկ բռնցքամարտիկների նկատմամբ։
-Դա այպդես չէ։ Ձախլիկ կամ աջլիկ լինելն այնքան էլ նշանակություն չունի։ Այ, եթե ձախլիկը լավ ուսումնասիրում է իր աջլիկ մրցակցին ու լավ գիտի նրա ուժեղ և թույլ կողմերը, իհարկե առավելություն ստանում է։ Պարզապես ձախլիկ բռնցքամարտիկներն ավելի քիչ են, նրանք ավելի հաճախ են մենամարտում աջլիկների հետ, դրա համար էլ փորձ են ձեռք բերում։
-Վիկ, իսկ ինչպե՞ս են կազմակերպվում աշխարհի չեմպիոնին որոշող մենամարտերը։
-Նախ դու պետք է լինես քո քաշային կարգում լավագույն տասնյակում։ Բացի այդ դու չես կարող պարտադրել աշխարհի չեմպիոնին քեզ հետ մենամարտել։ Աշխարհի չեմպիոնն է որոշում, թե ում հետ մենամարտի։ Այ, եթե դու դառնում ես թիվ մեկ հավակնորդը, ապա չեմպիոնն արդեն 9 ամսվա ընթացքում պետք է քեզ հետ մենամարտի։ Նույնիսկ այդ դեպքում էլ նա կարող է լավագույն տասնյակից իրեն ավելի հարմար մրցակից ընտրել։ Այնպես որ, հեշտ չէ չեմպիոնի հետ մենամարտ կազմակերպելը։ Չեմպիոն դառնալուց հետո ես միշտ որպես մրցակից ընտրել եմ ուժեղագույններին ու առաջատարներին։ Ես մենամարտել եմ միշտ թիվ մեկ հավակնորդների հետ։ Մենամարտել կամ կռվել եմ աշխարհի չեմպիոն բռնցքամարտիկների հետ։
-Վախթանգ, քո կարիերայի ընթացքում ո՞ր մենամարտը չես մոռանա երբեք։
-Ես հաղթել եմ աշխարհի չեմպիոնի տիտղոսային ինը մենամարտերում, որոնցից յոթում հաղթել եմ աշխարհի չեմպիոնին։ Ու ընդ որում` բոլոր չեմպիոններին հաղթել եմ նոկաուտով։ Նման վիճակագրություն դժվար է գտնել այլ բռնցքամարտիկների մոտ։ Ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ մենամարտն էլ չեմ մոռանա, որում պարտվեցի։ Իմ սխալի հետևանք էր։ Ես ուղղակի լուրջ չընդունեցի Դոներին, լավ չպատրաստվեցի ու պարտվեցի։
Բայց այդ պարտությունից հետո մեկնեցի Ֆիլիպիններ, որտեղ մենամարտեցի Զեթ Գորեսի հետ։ Այդ մենամարտում ես հաղթեցի միանշանակ, բայց մրցավարները ոչ ոքի գրանցեցին։ Գորեսը հայտնվեց հիվանդանոցում ու հետո էլ հրաժարվեց ևս մեկ մենամարտ անցկացնել ինձ հետ։ Ընդհանրապես տիտղոսային որ մենամարտում, որ ես չեմ հաղթել նոկաուտով, մրցավարները, մասնավորապես Don King-ի կամ Oscar De la Hoya-ի բռնցքամարտիկների հետ, հաղթանակը մեկ կամ երկու միավորով տվել են մրցակցին։
-Իսկ ի՞նք պլաններ ունես ապագայի հետ կապված։
-Ես վաղուց եմ ուզում պրոֆեսիոնալ բռնցքամարտի ակումբ հիմնել Երևանում։ Ինձ խաբեցին, 7 տարբեր պատճառներով դա տեղի չունեցավ ավելի շուտ։ Շատ եմ ուզում, որ 5-15 տարեկան բռնցքամարտիկները գան մեր ակումբ ու մտածեն աշխարհի չեմպիոն դառնալու մասին։ Մոտիվացիա կստեղծենք անկասկած։
Վիկ Դարչինյանն ամուսնացել է 2-րդ անգամ. զույգը տարվա կեսը կապրի Հայաստանում, կեսը՝ ԱՄՆ–ում
Վախթանգ Դարչինյանի հետ զրույցում պարզեցինք նաև, որ չի բացառվում նրա ցուցադրական մենամարտը Նյու Յորքում։ Վերջերս Մեդիսոն Սքվեր Գարդենում մենամարտեցին Մայք Թայսոնն ու Ռոյ Ջոնսը։ Նման մենամարտերի շարքում շուտով կարող է լինել նաև Դարչինյանի մասնակցությամբ մենամարտ։
Նյութի աղբյուր`  https://armeniasputnik.am/

Գնաճը շարունակվում է. 2022թ. հունվարին 2021թ. հունվարի նկատմամբ այն կազմել է 7.1%

 

Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է հունվար ամսվա սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) 2022թ.-ի գնաճի տվյալների փոփոխությունը 2021թ.-ի համապատասխան ամսվա նկատմամբ։ Այս մասին փոխանցում է ԳԱԼԱ-ն:

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022թ. հունվարը՝ 2021թ. հունվարի նկատմամբ) կազմել է 7.1%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1.6%: 2022թ. հունվարին 2021թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.8% գնաճ:

Այսպիսով՝ հացաբուլկեղենի և ձավարեղենի գինը նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ աճել է 10.4%-ով, իսկ 2022թ.-ի հունվարին դեկտեմբերի նկատմամբ՝ 1.2%-ով: Մսի գինը աճել է 8.1%-ով, (2022թ.-ի հունվարին դեկտեմբերի նկատմամբ`0.8%), կաթնամթերքի, պանրի և ձվի գինը աճել է 11.4%-ով (2022թ.-ի հունվարին դեկտեմբերի նկատմամբ՝ 1.1%): Բանջարեղենինը՝ 36.8%-ով, 2022թ.-ի հունվարին դեկտեմբերի նկատմամբ` 20.01%:

2022թ. հունվարին 2021թ. դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.1% գնաճ:

2022թ.-ի հունվարին 2021թ. հունվարի նկատմամբ հագուստի գինն աճել է 11.8%-ով, կոշկեղենը՝ 9.6%-ով:

2022թ. հունվարին 2021թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 2.1% և 0.6%-ով, իսկ 2021թ. հունվարի համեմատ արձանագրվել է 36.0% և 44.1% գնաճ:

2022թ. հունվարին 2021թ. դեկտեմբերի համեմատ՝ ծառայությունների սպասարկման ոլորտում գրանցվել է 0.4% հավելաճ:

Մասնավորապես՝ բժշկական ծառայությունների դիմաց սպասարկվող վճարը 2022թ.-ի հունվարին 2021թ. հունվարի նկատմամբ ավելացել է 1.3%-ով, սպասարկման ծառայություններինը (ռեստորանների, սրճարանների և համանման ծառայությունների)՝ 6.6%-ով:

2022թ. հունվարին 2021թ. դեկտեմբերի համեմատ տրանսպորտային ծառայությունների սակագները նվազել են 1.1%-ով և նվազումը պայմանավորվել է

օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների գների 4.3% նվազումով (ներքաղաքային տրանսպորտի ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում մնացել են անփոփոխ):

2022թ.-ի հունվարի 1-ից սահմանվել են խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի հեռացման) ծառայությունների նոր սակագներ, ինչի արդյունքում սակագներն աճել են 11.37%-ով: Միաժամանակ, սոցիալապես անապահով բնակիչ-բաժանորդների համար սակագների մակարդակը մնացել է անփոփոխ: Նշված փոփոխությունների հետևանքով խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի հեռացման) ծառայությունների միջինացված սակագների փոփոխությունը նպաստել է ՍԳԻ-ի ընդհանուր աճին 0.1 տոկոսային կետով:

2022թ.-ի հունվարին 2021թ.-ի դեկտեմբերի համեմատ մատուցված ծառայությունների գներն աճել են 0.4-0.7%-ով:

Վանաձորի քաղաքային մարզադաշտը շահագործման կհանձնվի այս տարվա ամռանը. (Ֆոտոշարք)

 

Возможно, это изображение (3 человека и люди стоят)

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը շրջայց են կատարել Վանաձորի քաղաքային մարզադաշտում՝ հետևելով կատարվող շինարարական աշխատանքների ընթացքին։
Ինչպես հայտնի է, Վանաձորի մարզադաշտը հիմնանորոգվում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցներով։
Возможно, это изображение (1 человек и на открытом воздухе)
Մարզադաշտի շինաշխատանքները վերսկսվել են 2021 թվականի հուլիս ամսից։ Այս պահին բուռն շինարարություն է ընթանում, Վանաձորի մարզադաշտը շահագործման կհանձնվի այս տարվա ամռանը։ Նախատեսվում է, որ այն կունենա նոր տրիբունա՝ 3000 նստատեղով, հետագայում նստատեղերի թիվը կարող է ավելանալ։
Возможно, это изображение (в помещении)
ՀՖՖ նախագահը մարզպետին է ներկայացրել մարզադաշտի վերակառուցման աշխատանքների ընթացքը, քննարկվել են վերջինիս հետ կապված մի շարք հարցեր:
Возможно, это изображение (на открытом воздухе)
Մարզի ղեկավարը ողջունել է Վանաձորի և մարզի համար մեծ կարևորություն ունեցող մարզադաշտի վերանորոգմանն ուղղված ֆեդերացիայի ջանքերը և նշել, որ ֆուտբոլային բարի ավանդույթներ ունեցող մարզում հարմարավետ և ժամանակակից պահանջներին համապատասխանող մարզադաշտի առկայությունը կնպաստի սպորտաձևի է՛լ ավելի զարգացմանը, կակտիվացնի զբոսաշրջությունը և ինչու չէ նաև՝ զբաղվածության խնդիր կլուծի։
Возможно, это изображение (7 человек и люди стоят)
Возможно, это изображение (3 человека, люди стоят и небо)
Возможно, это изображение (железная дорога)

Լոռին փայլեց. Որոշվել են Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողները

Բռնցքամարտ․ Հայաստանի երիտասարդների հավաքականը ԵԱ թիմային հաշվարկում 3-րդն  է - Armsport.am
«Դինամո» մարզահամալիրում Հայաստանի մեծահասակների բռնցքամարտի առաջնությունից մի քանի օր անց պայքարի մեջ են մտել նաեւ երիտասարդները:

Մասնակցել են 150-ից ավելի մարզիկներ: Հաղթողներ են դարձել Թովմաս Թովմասյանը (48 կգ), Արեն Ասլամազյանը (51 կգ), Գոռ Ազիզյանը (54 կգ), Մանվել Պետրոսյանը (57 կգ), Սարգիս Շահվերդյանը (60 կգ), Արթուր Մկրտչյանը (63,5 կգ), Արես Հակոբյանը (67 կգ), Գարիկ Անտանոսյանը (71 կգ), Տարոն Սարգսյանը (75 կգ), Համլետ Ադամյանը (80 կգ), Աղվան Ալեքսանյանը (86 կգ), Ավետիք Հովակիմյանը (92 կգ) եւ Ալբերտ Հարությունյանը (+92 կգ):

Աղջիկների առաջնությունում ոսկե մեդալներ են նվաճել Լուսինե Գեւորգյանը (48 կգ), Ջուլիա Լալայանը (57 կգ) եւ Աննա Զուռնաչյանը (60 կգ):

Հաղթողներն ու մրցանակակիրները ընդգրկվելու են Հայաստանի հավաքականում, որը ու 10 օրից Ծաղկաձորում հավաք է ունենալու: Ապա բռնցքամարտիկները միջազգային մրցաշարի են մասնակցելու, որը ստուգատես է լինելու ապրիլին Սոֆիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ:

 

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ճանաչողական այցով եղավ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում և Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում

Возможно, это изображение (2 человека, люди стоят и небо)

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ ճանաչողական այց կատարեց Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ և Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայր: Մարզի ղեկավարին էր միացել ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը: Պաշտոնյաները ընկերությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջեցին արտադրական տարածքներում, ծանոթացան իրականացվող աշխատանքներին, եղան նաև Թեղուտի հանքավայրում:
Возможно, это изображение (1 человек, дорога и природа)
Վերջին 2-3 տարվա ընթացքում, ըստ ուսումնասիրությունների, բավականին դրական փոփոխություններ են կատարվում թե՛ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում, թե՛ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում: Մասնավորապես՝ Ախթալայի կոմբինատի պոչերի խտացման և ջրազրկման տեղամասում,որը կառուցվել է շուրջ 3 տարի առաջ նոր տեխնոլոգիայով և եզակի է հանրապետությունում, պաշտոնյաները ականատես եղան պոչանքների չորացման գործընթացին, չոր պոչերն այնուհետ տեղափոխվում են:
Возможно, это изображение (8 человек, люди стоят и на открытом воздухе)
Կոմբինատի ղեկավարության կողմից բարձրացվեց այն հարցը, որ առկա պոչամբարը ունակ չի լինի ապագայում տեղավորելու չոր պոչերը և անհրաժեշտություն է առաջացել ունենալու նոր պոչամբար: Լոռու մարզպետի առաջարկությամբ, առաջիկայում հանդիպում կկազմակերպվի կոմբինատի մասնագետների և շահագրգիռ այլ կառույցների հետ խնդրի լուծման արդյունավետ տարբերակ գտնելու նպատակով:
Возможно, это изображение (озеро, природа и гора)
Ինչ վերաբերում է Թեղուտին, տնօրինության հավաստմամբ, աշխատանքները կազմակերպվում են սահմանված նորմերին համապատասխան: Տարբեր մասնագիտական կազմակերպությունների կողմից, ինչպես նշվեց, պարբերաբար ուսումնասիրություններ են իրականացվում սեյսմիկության և արտանետումների ծավալները որոշելու համար: Բնական է, որ որոշ տեխնիկական խնդիրներ առաջանում են, ինչպես բոլոր նմանատիպ արտադրություններում, սակայն, արվում է ամեն հնարավորը, որպեսզի բնությանը պատճառվող վնասները հասցվեն նվազագույնի և միաժամանակ հնարավոր լինի զարգացնել տնտեսությունը: Բացի այդ, ընկերությունները տարածաշրջանի համար նաև զբաղվածության խնդիր են լուծում:
Возможно, это изображение (на открытом воздухе)
Մարզի ղեկավարի հավաստմամբ, բարձրացված խնդիրների քննարկման նպատակով կձևավորվի աշխատանքային խումբ, որը համակողմանի ուսումնասիրություններ կիրականացնի և կառաջարկի արդյունավետ լուծման տարբերակներ:
Возможно, это изображение (в помещении)

Սպիտակի ԵՄՔԱ-ում տեղի ունեցավ Սպիտակ խոշորացված համայնքի սեղանի թենիսի բաց առաջնություն

Սպիտակի ԵՄՔԱ-ում տեղի ունեցավ Սպիտակ խոշորացված համայնքի սեղանի թենիսի բաց առաջնություն: Սպիտակի ԵՄՔԱ-ում նման առաջնությսւնները դեռ վաղուց էր որոշվել ավանդույթ դարձնել և ամեն տարի Սպիտակ համայնքում կազմակերպել սեղանի թենիսի Հայաստանի բաց առաջնություն՝ ակնկալելով նաև համաքաղաքացիների և գործարարների գործուն աջակցությունը, որոնք տարվա ընթացքում կրելու են շարունակական բնույթ։
Առաջնությանը ներկա էին Սպիտակ խոշորացված համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, Լոռու մարզպետի օգնական Էրիկ Կոստանյանը, Սպիտակի ԵՄՔԱ-ի տնօրեն Ալվարդ Մկրտչյանը, պաշտոնատար այլ անձինք և բնակիչներ։ Մարզիկները մարտական էին տրամադրված, և առաջնությունն ընթացավ թեժ պայքարում, նրանք ցուցադրեցին գեղեցիկ և գրագետ խաղ:

Սեղանի թենիսի աշխարհի անհատական առաջնությունը չեղարկվել է - Պանորամա |  Հայաստանի նորություններ
Առաջնության առաջին, երկրորդ և երրորդ պատվավոր տեղերն զբաղեցրած մասնակիցները պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով։
Համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը շնորհավորեց մարզիկներին ձեռք բերած հաջողությունների համար, շնորհակալություն հայտնեց մշտապես համայնքի մարզական պատիվը բարձր պահելու համար և իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու նրանց   թե’ լիարժեք մարզումներին, և թե’ մասնակցությանը տարբեր մրցումներին:
Շնորհավորում ենք մեր մարզիկներին և մաղթում նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ ու պատվավոր առաջին հորիզոնականներ։