Մեր ուղին գիրն ու գրականությունն է / Հայկազ Քոթանջյան /
Հաղորդման հոյուր` Հայկազ Քոթանջյանը անդրադառնում է իր ստեղծագործական գործունեությանը, արտահայտելով իր պատկերացումները` գրական ուղու մասին:
Հաղորդման հոյուր` Հայկազ Քոթանջյանը անդրադառնում է իր ստեղծագործական գործունեությանը, արտահայտելով իր պատկերացումները` գրական ուղու մասին:
Արտավազդ Ալավերդյանը ներկայացնում է Հայաստանի ներկայիս ներքաղաքական վիճակը, խոսում Վանաձորի ավագանու շուրջ ծավալվող գործընթացներից:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժած Ա. Մ.-ն (ծնված 1976
թ.) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:46-ին, մարվել՝ 21:14-ին: Այրվել են
ճնշման կայանի (մոտ 150 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ
50 քմ), կոմպրեսորը եւ այլ սարքավորումներ, ջերմահարվել՝
գազալցակայանի մոտակայքում կայանած «ZIL» մակնիշի բեռնատար
ավտոմեքենայի դիմային հատվածը։
Օգոստոսի 21-ին, ժամը 16:53-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորագետ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կամրջից ընկել է գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 27-րդ կմ-ին, «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1952 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կամրջի արգելապատնեշին և ընկել Դեբեդ գետի ափամերձ հատվածը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը, տուժածներ Ս․ Մ․-ն և Է․ Ս․-ն ավտոմեքենայից դուրսեն բերվել տեղի ուժերով։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Հուլիսի 7-ին, տեղական ժամանակով ժամը 22:05-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18։05-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․5 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցմանուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Սարագյուղ, Բավրա, Թավշուտ, Ղազանչի և Աշոցք գյուղերում, Ինչպեսնաև Լոռու մարզի Սարչապետ և Պաղաղբյուր գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։
Փրկարար ծառայություն
ՃՏՊ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ
Հունիսի 23-ին, ժամը 18:53-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն8 ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեափանավան ավտոճանապարհին՝ Բազում գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի մոտ 12-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Ա․ Ռ․, ծնված 1984 թ․) և «VAZ» (վարորդ՝ Դ․ Հ․, ծնված 1972 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Ա․-ն (ծնված 2001 թ․), Լ․ Գ․-ն (ծնված 2001 թ․), Գ․ Ա․-ն (ծնված 1963 թ․) և Ա․ Ա․-ն (ծնված 1957 թ․) տեղի ուժերով տեղափոխվել են բժշկական կենտրոններ, Ա․ Ն․-ն, Ա․Ռ․ն և «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն․ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ․ Հ․-ն (ծնված 1966 թ․) տեղում մահացել է։
Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Մ․ Հ․-ի արգելափակված դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։
ՀՀ Ներքին գործերի նախարարության
Փրկարար ծառայություն
Ապրիլի 16-ին, ժամը 09:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին տեղի է ունեցել «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վթար։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Փրկարարները հնարավոր քարաթափման վտանգ ներկայացնող տարածքում իրականացրել են սահմանազատում և հերթապահություն։ Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներն իրականացնում են երթևեկության անվտանգության ապահովման աշխատանքներ։
«Վեոլիա Ջուր» ընկերության մասնագետները տեղում իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ։
Մարտի 16-ին, ժամը 10։14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 16-րդ կմ-ի մոտակայքում բախվել են «Opel» (վարորդ՝ Ս․ Ս․, ծնված 1979 թ․) և «Hyundai» (վարորդ՝ Ն․ Թ․, ծնված 1978 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ս․ Ս․-ն (ծնված 1987 թ.), Մ․ Ս․-ն (ծնված 2008 թ.) և Ս․ Ս․-ն (ծնված 2011 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։