Գլխավոր Блог էջ 10

Մեր ուղին քաղաքականությունն է / Արտավազդ Ալավերդյան /

Վանաձոր համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանը հաղորդման ժամանակ անրադառնում է Հայաստանի ներկայիս ներքաղաքական վիճակին, խոսում Վանաձորում ավագանու շուրջ ստեղծված վիճակից և գտնում, որ միակ ելքը ավագանու արտահերթ ընտրություններն են։

Մեր ուղին գեղանկարչությունն է / Անի Ժամհարյան /

Հաղոդաշարի ընթացքում գեղանկարիչուհի Անի Ժամհարյանը խոսում է իր կտավներից, անդրադառնում հայկական մանրանկարչությանը և մետաքսանկարչությանը:

Մեր ուղին մասնավոր բժշկական հաստատություններն են / Կարեն Ադամյան /

Թողարկման ընթացքում Կարեն Ադամյանը խոսում է «ԼոռիՄեդ» բժշկական կենտրոնից` ներկայացնում առողջապահական համակարգի ծառայությունների որակի բարելավման մասին իր դիտարկումներն ու մտահոգությունները:

Մեր ուղին ԽՍՀՄ-ի փլուզումն է / Անդրանիկ Ղուկասյան /

Թողարկման ընթացքում Անդրանիկ Ղուկասյանը անդրադառնում է ԽՍՀՄ-ի փլուզմանը` ներկայացնում իր դիտարկումներն ու մտահոգությունները, խոսում Հայաստանի ներկայիս վիճակից:

Մեր ուղին պատմությունն է/ Ռոբերտ Եղյան /

Թողարկման ընթացքում Ռոբերտ Եղյանը անդրադառնում է մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին` ներկայացնում իր դիտարկումներն ու մտահոգությունները, խոսում պատմական Հայաստանից:

Մեր ուղին հանրային կարծիքն է / Սուրեն Սարգսյան /

Սուրեն Սարգսյանը խոսում է Հայաստանի անկախությունից, ազգային զարթոնքից, երկրի թալանից, իշխանություններից ու ընդիմությունից:

Մեր ուղին գիրն ու գրականությունն է / Հայկազ Քոթանջյան /

Հաղորդման հոյուր` Հայկազ Քոթանջյանը անդրադառնում է իր ստեղծագործական գործունեությանը, արտահայտելով իր պատկերացումները` գրական ուղու մասին:

Մեր ուղին քաղաքականությունն է / Արտավազդ Ալավերդյան /

Արտավազդ Ալավերդյանը ներկայացնում է Հայաստանի ներկայիս ներքաղաքական վիճակը, խոսում Վանաձորի ավագանու շուրջ ծավալվող գործընթացներից:

Երկրաշարժ Ստեփանավան քաղաքից 11 կմ հյուսիս արեւմուտք

Դեկտեմբերին 2-ին` տեղական ժամանակով ժամը 08:38-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 04:38-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության
սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.06 եւ արեւելյան երկայնության 44.27⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Ստեփանավան քաղաքից 11 կմ հյուսիս արեւմուտք, օջախի 10 կմ
խորությամբ 3.4 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր քաղաքներում եւ Մեծավան, Կաթնառատ, Պրիվոլնոյե գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ

Նոյեմբերի 29-ին, ժամը 20:18-ին Լոռու մարզային փրկարարական
վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է
ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երեւանյան խճուղում գտնվող
գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության
օպերատիվ խումբը եւ հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս
մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գազալցակայանի կոմպրեսորների սենյակում տեղի է
ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժած Ա. Մ.-ն (ծնված 1976
թ.) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:46-ին, մարվել՝ 21:14-ին: Այրվել են
ճնշման կայանի (մոտ 150 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ
50 քմ), կոմպրեսորը եւ այլ սարքավորումներ, ջերմահարվել՝
գազալցակայանի մոտակայքում կայանած «ZIL» մակնիշի բեռնատար
ավտոմեքենայի դիմային հատվածը։