Գլխավոր Блог էջ 30

ԵՄ միջոցների չարաշահման 120 դեպքի կասկածանքով ձերբակալվել է Բուլղարիայի նախկին վարչապետը

Նախկին վարչապետ և «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» կուսակցության առաջնորդ Բոյկո Բորիսովը ձերբակալվել և առաջիկա 24 ժամվա ընթացքում պահվելու է Բուլղարիայի Ազգային ոստիկանության գլխավոր վարչությունում։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է քաղաքական գործչի փաստաբան Մենկո Մենկովը։

«Բոյկո Բորիսովին ոստիկանների պաշտպանության ներքո դուրս են բերել տնից և տարել, Բորիսովը չգիտի, թե ինչու է  բերման ենթարկվել»,- ասել է փաստաբանը։

Ավելի վաղ երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնել էր Բորիսովի և մի շարք այլ քաղաքական գործիչների ձերբակալության մասին՝ մանրամասնելով, որ ոստիկանական լայնածավալ գործողություն է իրականացվում՝ կապված եվրոպական միջոցների չարաշահման 120 դեպքի հետաքննության հետ։

Բորիսովի կուսակցության ներկայացուցիչները, այդ թվում՝ Բուլղարիայի խորհրդարանի պատգամավորները, բողոքի ակցիա են իրականացրել իրենց առաջնորդի տան մոտ, այնուհետ  շարժվել են  դեպի ոստիկանության շենք, որտեղ շարունակել են բողոքի ակցիան »:

Երկրի առաջատար հեռուստաալիքները ընդհատել են բնականոն հեռարձակումը և շարունակում են եթեր մտնել իրավիճակի մասին նորությունների հրատապ թողարկումներով։

Հինգշաբթի օրը Սոֆիայում կայացած ճեպազրույցում Եվրոպական դատախազության ղեկավար Լաուրա Կևեշին ասել է, որ մարմինը տվյալներ է ստացել Բուլղարիայում եվրոպական ֆոնդերի չարաշահման ավելի քան 120 դեպքի վերաբերյալ։ Նա պարզաբանել է, որ հիմնական բողոքները ստացվել են պետական պատվերի, գյուղատնտեսության զարգացման սուբսիդիաների, համաճարակից հետո շինարարության և վերակառուցման համար հատկացված միջոցների չարաշահման փաստերի վերաբերյալ։

 

ԿԳՄՍ-Ն ՝գարնանային արձակուրդների մասին

 

ԿԳՄՍՆ-ն հրապարակել է աշնանային, ձմեռային, գարնանային արձակուրդների օրերը -  Shabat.am

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական ուսումնական հաստատությունների օրինակելի ուսումնական պլանի համաձայն` 2021-2022 ուսումնական տարում 2-12-րդ դասարաններում սովորողների գարնանային արձակուրդը կմեկնարկի 2022 թ. մարտի 21-ից մինչև մարտի 27-ը ներառյալ:

Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը սահմանված է 2022 թ. մարտի 21-ից ապրիլի 3-ը ներառյալ:

Նյութի աղբյուր` https://kreativinfo.ru/

ԿԽՄԿ կողմից Երևանում և 10 մարզերում այժմ ապրող 4868 անձանց դրամական օգնություն կտրվի

ԿԽՄԿ կողմից Երևանում և 10 մարզերում այժմ ապրող 4868 անձանց դրամական օգնություն կտրվի – Live News

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ֆբ-ի իր պաշտոնական էջում հայտնում է ․

Մենք շարունակում ենք Ղարաբաղյան հակամարտության՝ 2020-ի սրացման հետևանքով տեղահանվածներին դրամական աջակցության ծրագիրը ՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ։

Երևանում և 10 մարզերում այժմ ապրող 4868 անձ մարտի ընթացքում կստանա 40,000-ական դրամ՝ նախատեսված երկու ամսվա համար։
Նշենք, որ շահառուների ցանկը տրամադրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Visa և Mastercard համակարգերով ՀՀ-ից առցանց հնարավոր չէ ապրանք պատվիրել ՌԴ-ից. ինչ են առաջարկում առաքող ընկերությունները

Ո՞րն է VISA և MasterCard քարտերի տարբերությունը

Ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված՝ արևմուտքի երկրները սկսեցին տարբեր պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ: Դրանք շարունակվում են մինչ օրս, և օր օրի նոր կազմակերպություններ են հայտարարում ՌԴ-ում գործունեությունը կասեցնելու կամ ժամանակավոր սահմանափակելու մասին:

ՌԴ-ում գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարեցին նաև Visa և Mastercard միջազգային վճարային համակարգերը: Այս վճարային համակարգերի ՌԴ-ում գործունեության դադարեցումը որոշակի խնդիրների առաջ է կանգնեցրել նաև ՀՀ-ում գործող օնլայն գնումներով զբաղվող ծառայություններին:

«Onex» առցանց գնումների առաքման ծառայության համահիմնադիր Սամվել Մարտիրոսյանը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ օնլայն գնումների առաքման ժամկետները թեև պահպանվում են, սակայն առաքման ինքնարժեքն է թանկացել: Ամբողջ աշխարհում դիզվառելիքի կտրուկ թանկացումը ազդում է նաև ծառայության գների վրա։

«Ավիաընկերությունները բեռնափոխադրման արժեքներն են թանկացնում: Պայմանավորված Visa և Mastercard վճարային համակարգերի աշխատանքների դադարեցմամբ՝ Հայաստանում բնակվող հաճախորդները չեն կարողանում ռուսական կայքերից գնումներ կատարել: Սակայն փորձել ենք այդ խնդրին լուծում գտնել. համագործակցելով մեր միջազգային գործընկերների հետ՝ ավելացրել ենք նոր ծառայություն, այն է՝ «Գնիր իմ փոխարեն»-ը: Մարդիկ մեզ պատվիրում են ինչ-որ բան գնել ՌԴ-ից, և մենք գնում ենք»,- մանրամասնում է Մարտիրոսյանը:

Նոր ծառայությունը 4 օր է, ինչ գործում է: Առաջիկա 10 օրերի ընթացքում այն անվճար կլինի, իսկ այս շաբաթվա ավարտից հետ կսահմանվի որոշակի միջնորդավճար. «Մենք չենք կարող նույն արժեքով գնել դա հաճախորդի համար, որովհետև ընդունելը, տեղափոխելը, առաջացած հարկերը ծախս են ենթադրում: Այդ պատճառով կսահմանենք որոշակի միջնորդավճար։ Միջնորդավճարի չափը դեռ պարզ չէ»:

Առաքման սակագինը, օրինակ, ԱՄՆ-ի ուղղությամբ 40 տոկոսով թանկացել է: Ծառայությունն առաքման սակագինը նույնպես բարձրացնում է՝ 20 տոկոսով: Պատճառը դոլարի թանկացումն է, ինչն էլ ազդում է ընկերության ծառայության գնի վրա: «Onex» առցանց գնումների առաքման ծառայության համահիմնադրի խոսքով՝ սպասում են առաքումների քանակի աճ, սակայն, միևնույն ժամանակ, նաև նվազման:

«Առաքումների քանակի վրա տարբեր գործոններ կան. կա, որ սպասում ենք կտրուկ աճի: Նախ, քանի որ ՌԴ-ում գրեթե բոլոր բրենդները փակվում են, ու այնտեղից ապրանք չեն կարող պատվիրել, մեր հաճախորդները կարող են օգտվել ԱՄՆ-ից և Չինաստանից, իսկ եթե դոլարն էլ ավելի բարձրանա, մարդկանց բյուջեի վրա դա կազդի, ու դրանից նվազում կլինի»,- պարզաբանում է փոխտնօրենը:

Նրա հավաստմամբ օրեցօր սահմանվող պատժամիջոցների ֆոնին ընկերությունն իր հաճախորդների համար կարողանում է գտնել խնդիրների լուծումները:

Վառելիքի գնի և բեռնափոխադրման թանկացման հետ կապված՝ օնլայն գնումների ծառայությունում խնդիրների է առերեսվել նաև «ԳԼՈԲԲԻՆԳ» ընկերությունը: Ընկերության տնօրեն Դավիթ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասում է՝ ամենամեծ ազդեցությունը սակագների փոփոխությունն է, որը «ԳԼՈԲԲԻՆԳ»-ի համար բարձրացրել են արտասահմանյան գործընկերները:

«Մեծագույն խնդիրը մեր ոլորտի վրա վառելիքի գինն է, որ թանկացավ, խնդիր են նաև փոխարժեքի փոփոխությունները: Մեր բեռնափոխադրման սակագինը 42 տոկոսով աճել է: Ստիպված ենք եղել այս շաբաթվա վերջից փաթեթների սակագինը հաշվարկել 20 տոկոսով: Ամենակարևորն այն է, որ, չնայած այս ամենին, կարողանում ենք պատվերները ճիշտ ժամանակին հասցնել հաճախորդներին: Մի փոքր խնդիր ունենք միայն Սև Ծովով անցնող նավային առաքումների հետ: Նաև մեկ շաբաթով Չինաստանից առաքումն է փակ, բայց սա ռուս-ուկրաինական գործողություններով պայմանավորված չէ»,- նշում է Հարությունյանը:

Միջազգային բեռնափոխադրումների ծառայության գնային քաղաքականության փոփոխությամբ պայմանավորված՝ ընկերության առաքման սակագնի բարձրացման 20 տոկոսը նշանակում է ավելացում 1000 դրամով: Այսինքն, եթե առաքման սակագինը նախկինում 5000 դրամից էր սկսվում, ապա հիմա 6000 դրամ է: «ԳԼՈԲԲԻՆԳ»-ը պատվերներ է անում 8 խոշոր երկրներից:

«Եթե հաճախորդն ինչ-որ բան գնում էր 60 դոլարով, հիմա կարժենա 62 դոլար: ԱՄՆ ուղղություններից մեկի սակագինը, օրինակ, մեզ համար աճել է 40 տոկոսով: Այս բոլոր փոփոխությունների մասին մեր հաճախորդները, որոնք տարվա մեջ առնվազն մեկ անգամ գնում են կատարել մեր ընկերության միջոցով, իրազեկվել են նախապես: Բոլոր այն հաճախորդները, որոնք պատվեր են արել մինչև պատժամիջոցներով պայմանավորված փոփոխությունները, կստանան զեղչ»,- վստահեցնում է ընկերության տնօրենը:

Հարությունյանի խոսքով՝ օնլայն ապրանքների պատվերների քանակը ՌԴ-ից կտրուկ նվազել է՝ պայմանավորված այդ երկրում Visa և Mastercard վճարային համակարգերի աշխատանքի դադարեցմամբ: Մինչ դա՝ պատվերների քանակների աճ է նկատվել, քանի որ ռուբլու սակագինը նվազում է արձանագրել, և հայ հաճախորդները սկսել են ավելի շատ պատվերներ կատարել: Այժմ այդ քարտերին այլընտրանք առաջարկվում է ռուսական «Միր» քարտը, որը տեխնիկական խնդիրների պատճառով դեռևս չի գործում:

Ընկերության տնօրենի խոսքով՝ շուտով ՌԴ-ի շուկայում ոչինչ չի մնա գնելու համար: «ԳԼՈԲԲԻՆԳ»-ն էլ կկորցնի այն 15 տոկոսը, որը ՌԴ-ից արված պատվերներից է գոյանում:

Ռուսաստանում վաճառքը դադարեցրել են շվեդական Hennes & Mauritz-ը (ապրանքանիշեր H&M, COS, Arket, & Other Stories, Monki և Weekday), ամերիկյան Nike-ը և մոտ մեկ տասնյակից ավելի բրենդային խանութներ: Ռուսական շուկայից հեռանալու մասին առաջինը հայտնեց հենց H&M շվեդական բրենդը, որի տարեկան շահույթը ՌԴ-ում 2020-ին կազմել է 745 միլիոն դոլար: Երկրորդ բրենդային խանութը իսպանական Mango-ն է:

Ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների պատճառով գործունեությունը ՌԴ-ում դադարեցրել են նաև Boohoo, Ganni, маркетплейсов ASOS, Farfetch, Yoox, Net-a-porter, Mr Porter, Matchesfashion и Mytheresa բրենդային խանութները: ՌԴ շուկայում դեռ շարունակում են մնալ Massimo Dutti, Pull and Bear, Zara, Stradivarius, Bershka և այլ բրենդային խանութներ:

Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են

Lurer.com | Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը (մերկասառույց) և Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը դժվարանցանելի են բեռնատարների համար:

Տավուշի մարզի Դիլիջան և Իջևան քաղաքների, Սյունիքի մարզի բարձրադիր հատվածների, Լոռու և Գեղարքունիքի մարզերի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցի վերանորոգված մարզասրահին տրամադրվեցին մարզասարքեր

Возможно, это изображение (1 человек и стоит)

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ներկա է գտնվել Վանաձորի «Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոցի» վերանորոգված մարզասրահի բացման և վարժասարքերի նվիրաբերման արարողությանը։
Ներկա էին նաև Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը, ավագանու անդամներ, Լոռու մարզի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ադիկ Արդարյանը, «Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոցի» տնօրեն Սուրեն Վեքիլյանը, ոլորտի մասնագետներ։
✅Մարզասենյակի վերանորոգման աշխատանքները կատարվել են 2021թ․ պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Այժմ ամերիկաբնակ հայ բարերար Ժորժ Ղարիբյանի և մոտ երկու տասնյակ բարերարների ֆինանսավորմամբ սրահը հագեցվել է նոր, ժամանակակից վարժասարքերով։
🏆Возможно, это изображение (8 человек, люди сидят, люди стоят и в помещении)
Մարզի ղեկավարն իր ողջույնի խոսքում կարևորեց պետության, համայնքի և բարերաների կողմից մարզադպրոցը վերանորոգելու և նոր մարզասարքերով համալրելու նպատակով ներդրված համատեղ ջանքերը՝ նշելով, որ սա ևս մեկ քայլ է մարզում սպորտի զարգացման ուղղությամբ։
— Ես լիահույս եմ, որ այս ներդրումն արդյունավետ կլինի, և սաներն է՛լ ավելի մեծ հաջողությունների կհասնեն,- ասաց նա։
🚶‍♂️️Սուրեն Վեքիլյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց մարզի ղեկավարին, համայնքապետարանին և բարերաներին աջակցելու և սատարելու համար, նաև վստահեցրեց, որ անելու են հնարավորը հանրապետության լավագույն մարզադպրոցներից մեկը դառնալու համար։
📜Возможно, это изображение (1 человек и в помещении)
Մարզի ղեկավարն, ի նշան երախտագիտության, շնորհակալագրով է պարգևատրել բարերար Ժորժ Ղարիբյանին, որն էլ առաջիկայում կփոխանցվի նրան։

Դոլարի փոխարժեքը կտրուկ նվազել է

Ռուբլու փոխարժեքը կազմել է 4․37 դրամ․ ԿԲ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 16-ին, կազմել է 499.04 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 8.90 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 548.89 դրամ (նվազել է 9.64 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 651.50 դրամ (նվազել է 10.65 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.65 դրամ (աճել է 0.04 դրամով):

Մեր հայրենակիցներից շատերը դուրս են եկել Ուկրաինայից, գտնվում են երրորդ երկրներում, որոշներն արդեն ՀՀ-ում են. Ալեքսանյան

Zarkerak - Կոնֆլիկտի երկու կողմերից էլ կա հոսք դեպի Հայաստան. արդյո՞ք Հայաստանը կարող է ընդունել մեծաթիվ մարդկանց

Երկու շաբաթից ավելի է, ինչ ընթանում են ռուս-ուկրաինական ռազմական գործողությունները: Այս ընթացքում Ուկրաինան, ըստ ՄԱԿ-ի տվյալների, լքել է ավելի քան երեք միլիոն մարդ:

«Մենք այլ տեղեկատվություն ունենք, որ փլուզումներ կան, շենք-շինությունների կորուստներ կան և  մարմնական վնասվածքներ ստացած հայրենակիցներ ևս կան, որոնք բարեբախտաբար, հիվանդանոցային բուժման կարիք չեն ունեցել։ Բայց այդպիսի ծանր դրվագ միայն նշված ընտանիքի հետ է տեղի ունեցել, որովհետև արկը հարվածել էր ուղիղ տանը»,- հայտնեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի հարցերով բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը:

Արցախում գազը կվերականգնվի

Прокладка газовой трубы под землей: технология, ГОСТ, видео

Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ մարտի 8-ից ի վեր ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ՝ ադրբեջանական կողմն այսօր սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները:

«Ուստի, պայմանավորվածության համաձայն՝ գազամատակարարումը կարճ ժամկետում կվերականգնվի, և Արցախի իշխանությունները գործադրում են բոլոր ջանքերը, որ դա տեղի ունենա ժամ առաջ:

Միևնույն ժամանակ, հորդորում ենք բոլոր բաժանորդներին պահպանել զգոնություն և համոզվել, որ գազամատակարարման վերականգնման պահին գազի արտահոսք ու արտակարգ պատահար տեղի չունենա:

Արցախի կառավարությունը հայցում է բոլոր քաղաքացիների ներողամտությունը հարուցված դժվարությունների համար և հավաստիացնում, որ Արցախի առջև ծառացած բոլոր հիմնախնդիրները կարող ենք հաղթահարել մեր միասնականության, վճռականության ու համբերության միջոցով»:

Վանաձորի բժշկական կենտրոնի նորաբաց վերականգնողական բաժանմունքը միակն է տարածաշրջանում

Возможно, это изображение (6 человек и люди стоят)

Բաժանմունքի հիմնումն իրականացվել է «Ազնավուր» հիմնադրամի «Համակցված վերականգնողական բուժման ապահովում հետպատերազմյան Հայաստանում» ծրագրի շրջանակներում՝ Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարության ճգնաժամային աջակցության կենտրոնի մասնակցությամբ։ Ծրագրի իրականացման համար համագործակցություն է ծավալվել նաև ՀՀ առողջապահության նախարարության, Լոռու մարզպետարանի և Վանաձորի բժշկական կենտրոնի հետ։

Возможно, это изображение (4 человека, люди стоят и в помещении)Լոռու մարզպետը լրագրողների հետ զրույցում կարևորեց մարզում նման բաժանմունքի հիմնումը․

-Նման ծառայության կարիք ունեինք օդ ու ջրի պես՝ հատկապես արցախյան 44-օրյա պատերազմից հետո։ Այժմ արդեն բուժման կարիք ունեցողները ստիպված չեն լինի մեկնել մայրաքաղաք և կսպասարկվեն այստեղ,- ասաց նա։
Քրիստինա Ազնավուրի խոսքով՝ պատերազմից հետո լծվել են բնակչությանն աջակցություն ցուցաբերելու գործին։ Այսպիսով՝ որոշակիորեն կմեղմեն այն մարդկանց ցավը, ովքեր վիրավորվել են, կորցրել են հարազատներ, ծնողներ, որդիներ:
Возможно, это изображение (9 человек, люди сидят, люди стоят и в помещении)
Վերականգնողական բաժանմունքի նպատակն է թիրախավորել միանգամից մի քանի խնդիր՝ հոգեբանական և ֆիզիկական վերականգնողական բուժման հնարավորութուն ստեղծելով շահառուների լայն խմբի համար։ Կենտրոնից կարող են օգտվել բոլոր այն հիվանդներն, ովքեր ունեն վերականգնողական բուժման կարիք։ Ծառայությունների լավագույն որակի ապահովման նպատակով բաժանմունքին տրամադրվել է միջազգային բարձր ստանդարտներին համապատասխանող 12 միավոր վերականգնողական սարքավորում։ Վերապատրաստվել են տեղի 14 մասնագետները։
Վերապատրաստումներ իրականացնելու նպատակով բժիշկների ևս 2 խումբ Ֆրանիսայից Վանաձոր կժամանի մայիսին։