Գլխավոր Блог էջ 21

Մարզպետ Արամ Խաչատրյանը Վանաձորի թիվ 5 համաբուժարանում ծանոթացավ կատարված աշխատանքներին

Возможно, это изображение (5 человек, люди сидят, люди стоят и в помещении)

Վանաձորի թիվ 5 համաբուժարանում տնօրեն Գագիկ Մարտիրոսյանի ջանքերով վերջերս կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել․ բարելավվել են շենքային պայմանները, ձեռք են բերվել նոր ուլտրաձայնային և իմունաֆերմենտատիվ հետազոտությունների սարքավորումներ։ Քաղաքացիների իրազեկումն ապահովելու նպատակով շենքի ներսում տեղադրվել են նաև ժամատախտակներ և իրազեկման ցուցանակներ։
Возможно, это изображение (4 человека, люди стоят и в помещении)
Մարզի ղեկավարը այցի շրջանակներում մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի ուղեկցությամբ շրջեց համաբուժարանում, ծանոթացավ կատարված աշխատանքներին, մասնագետներով և բժշկական սարքավորումներով հագեցվածությանը։ Մատուցվող ծառայությունների որակի մասին մարզպետն անձամբ զրուցեց համաբուժարանի շահառու քաղաքացիների հետ, վստահեցրեց, որ միասնական և համակարգված աշխատանքի արդյունքում լուծումներ են տրվելու առկա բոլոր խնդիրներին։
Возможно, это изображение (2 человека, люди стоят, экран и в помещении)
Համաբուժարանում ներկայում առաջնային խնդիր է ռենտգեն սարքավորման բացակայությունը։ Քաղաքացիներին ռենտգեն ծառայություն մատուցելու համար համաբուժարանը պայմանագիր է կնքել Վանաձորի թիվ 1 և 2 համաբուժարանների հետ։
Մարզի ղեկավարը և ոլորտի պատասխանատուն վստահեցրին, որ նախարարությունն իրազեկված է խնդրի մասին, և արվում է հնարավորը օր առաջ հարցին լուծում տալու համար։

Սարչապետ բնակավայրում շուտով իր դռները կբացի հանդիսությունների սրահը

Возможно, это изображение (небо)

Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն միջոցներով Սարչապետ խոշորացված համայնքի Սարչապետ բնակավայրում այսուհետ կգործի հանդիսությունների սրահ։ Ծրագիրը մեկնարկել է նախորդ տարի։ Վերակառուցման աշխատանքներն արդեն ավարտվել են։ Բարձրացվել են գոյություն ունեցող մոտ 250 քառ. մետր մակերեսով շենքի պատերը, կառուցվել է տանիք,տեղադրվել են դռներ և պատուհաններ, կառուցվել է մամլոգրանիտե հատակ, կատարվել է ներքին և արտաքին հարդարում, տեղադրվել է ջեռուցման համակարգ, իրականացվել է ներքին և արտաքին ջրամատակարարում, անց է կացվել կոյուղագիծ։
Возможно, это изображение (в помещении)
Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմել է ավելի քան 36 մլն դրամ: Ընդհանուր պայմանագրային արժեքը կազմել է 35.3 մլն դրամ, որից 14.2 մլն-ն` պետբյուջեի և 21.1 մլն-ը` համայնքային ներդրումն է:
Շինաշխատանքներն իրականացրել է «Նեմրութ» ՍՊԸ-ն։
Հարկ է նշել նաև, որ 2021 թվականի մեկ այլ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել անհրաժեշտ գույք և տեխնիկա՝ բնակիչների պատշաճ սպասարկումը իրականացնելու համար:

Սահմանապահ Կոթի. Գյուղացին գրեթե մենակ է իր հոգսերի հետ, բայց ամուր է ու անսասան… (տեսանյութ)

Հայաստանի Հյուսիս-արևելյան սահմանին գտնվող Կոթի գյուղը շուրջ 38 կմ սահմանագծով սահմանակից է ադրբեջանական մի քանի գյուղերի: Գյուղն ամբողջությամբ գտնվում է ադրբեջանական դիտակետերի հսկողության տակ: Կոթիում գրեթե միշտ կրակոցներ են եղել: Կոթեցիները անվտանգ չեն նաև իրենց տներում: Արցախաադրբեջանական սահմանին անընհատ կրակոցներն ու անհանգիստ վիճակն իրենց համար էլ անհանգստացնող է, ինչպես բոլորիս համար, բայց լրացուցիչ անհանգստություն չունեն, իրենք անսասան են հայրենի հողում։

 

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 ավտոմեքենա և 15 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 50 ավտոմեքենա | Լրագիր

Ապրիլի 3-ից 5-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան և Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Տավուշի մարզի Իջևան, Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքներում, Ազատ, Շիրակի մարզի Զույգաղբյուր գյուղերում, Սյունիքի մարզի Կապան-Տաթև ավտոճանապարհին։

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 ավտոմեքենա և 15 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Քաղհասարակության ներկայացուցիչները հավանության արժանացրեցին համայնքապետարանի և մարզպետարանի նախաձեռնությանը

Возможно, это изображение (4 человека, люди сидят, люди стоят и в помещении)

Գաղտնիք չէ, որ Վանաձոր համայնքի «աքիլլեսյան գարշապարը մնում է թափառող շների խնդիրը: Թեև համայնքում 2021 թվականին իրականացվել է թափառող շների ստերջացում համայնքային բյուջեի հաշվին, բայց ստերջացված շների քանակը (շուրջ 400) համադրելի չէ 2021 թվականին թափառող շների կողմից քաղաքացիներին կծելու և վնասվածք հասցնելու դեպքերի հետ (342 դեպք): Վերջինները միայն բուժհաստատություններում գրանցված դեպքերն են: Կան նաև բազմաթիվ չգրանցված դեպքեր:
Возможно, это изображение (8 человек, люди сидят, люди стоят и в помещении)
Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի տեղակալ Արմեն Այվազյանը սոցիալական ցանցի միջոցով հրավեր էր ուղարկել կենդանիների պաշտպանությամբ զբաղվող քաղհասրակության ներկայացուցիչներին՝ քննարկելու համայնքապետարանի և մարզպետարանի նախաձեռնությունը ՝ փորձնական կարգով բնակելի տարածքներից մեկուսացված և ցանկապատված վայրում հավաքել 50 և ավելի թափառող շներ և դրանց պահել հսկողության տակ: Պահպանման վայրում կիրականցվի նաև շների կերակրում բարեգործ անհատների և կազմակերպությունների կողմից: Պահպանման տարածքը սեփականատերը կամավոր տրամադրում է այդ նպատակով իրականացվող գործողությունների համար: Սա ամենևին չի նշանակում, որ համայնքային բյուջեի հաշվին չի իրականացվելու շների ստերջացման գործընթացը: Այս նախաձեռնությունն իրականացվելու է զուգահեռ և նպատակ ունի հետագայում, եթե փորձը հաջողություն ունենա, համայնքում ստեղծել ավելի մեծ քանակով թափառող շների պահպանման մասնագիտացված տարածք կամ միավոր:
Возможно, это изображение (4 человека, люди сидят, люди стоят и в помещении)
Քննարկմանը ներա էին թե անհատ ակտիվիստներ, թե՝ ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ: Քննարկմանը մասնակցում էր նաև Լոռու մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչություն ՏԻ եւ համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Արեն Անանյանը, ում ջանքերի շնորհիվ լուծվել է շների պահպանման տարածքի հարցը: Փորձնական ծրագրի իրականացման փուլում հանրությունը կտեղեկացվի պահպանման վայրի, թափառող շնորի հավաքման կամ հանձնման , ինչպես նաև պահպանման վերաբերյալ սպառիչ տեղեկություն:
Քննարկմանը մասնակից քաղհասարակության ներկայացուցիչները հավանություն տվեցին նախաձեռնությանը և որպես հանձնառություն, պարտավորվեցին կամավորության սկզբունքով աջակցել ծրագրի իրականացման բոլոր փուլերում:
Հետագայում նման հանդիպումները կկրեն պարբերական և գործնական բնույթ:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը.

Возможно, это изображение (2 человека, люди стоят и люди сидят)

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։
Վերջիններս հանդես եկան նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների ամփոփ հաշվետվություններով՝ անդրադառնալով նաև ձեռքերումներին և ոլորտային խնդիրներին։
Возможно, это изображение (12 человек, люди стоят, люди сидят и в помещении)
Քննարկվեցին առանցքային հարցեր մարզում իրականացվող ներդրումային ծրագրերի, արտաքին կապերի, գյուղատնտեսական ցուցանիշների, քաղաքաշինության, կրթության, սոցիալական, առողջապահական, հողաշինության, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի, 2022թ. համար ներկայացված ծրագրային հայտերի վերաբերյալ և այլն։
Մարզպետը նշեց, որ անհրաժեշտ է հետևողական լինել բոլոր ծրագրերի և գործընթացների հաջող ընթացքն ապահովելու հարցում, որպեսզի արդյունքներն ակնառու լինեն:
Քննարկվեցին ոլորտային այլ խնդիրներ, տրվեցին հանձնարարականներ:

 

Հայաստանի էներգետիկ շուկան ազատականացվում է

Էներգետիկ շուկայի ազատականացման ծրագիր-ժամանակացույցը ներկայացվել է  կառավարության հաստատմանը | Լրագիր

Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Նախարարը կարևորեց էներգետիկ շուկայի ազատականացման ուղղությամբ տարվող աշխատանքները և շնորհակալություն հայտնեց նման նախաձեռնության համար։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն էլ պահը պատմական համարեց՝ էներգետիկական շուկայի ազատականացման համատեքստում և շնորհակալություն հայտնեց բարեփոխումների ընթացքում ներդրում ունեցած միջազգային գործընկերներին։

Գարեգին Բաղրամյանը տեղեկացրեց, որ էներգետիկական շուկայում արդեն իսկ հայտնվել են 6 ընկերություննր, որոնք կապահովեն մրցակցային դաշտ։

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելությության տնօրեն Ջոն Ալլերլոյի խոսքով՝ Հայաստանը էներգետիկ շուկան կայուն է և իրենք շահագրգռված են աջակցել այս գործին։

«Առաջին անգամ է, որ շուկայի մասնակիցները ապահովելու են շուկայի ազատականացումը։ ԱՄՆ-ը սատարում է Հայաստանում երկարաժամկետ էներգետիկ կայուն շուկայի մեկնարկը՝ ավելացնելով նաև էներգետիկ անվտանգությունը։ ԱՄՆ կառավարությունը և մենք ակնկալում ենք, որ նոր ծրագիր կներդնենք»,-ասաց Ջոն Ալլելոն և շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը, ՏԿԵ նախարարին և ՀԾԿՀ-ին համատեղ աշխատանքի համար։

Ելույթով հանդես եկավ նաև Էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի գլխավոր տնօրեն Մեսրոպ Մեսրոպյանը, ով ևս կարևորեց շուկայի ազատականացումը։

Մեսրոպ Մեսրոպյանը հիշեցրեց, որ այն բաժանորդները, ովքեր տարեկան 1 միլիոն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա են օգտագործում,  պետք է օգտվեն այլ մատակարարից, հակառակ դեպքում՝ պետք է վճարեն ՀԷՑ-ի ամենաթանկ սակագինը։

Մեսրոպ Մեսրոպյանն իր խոսքում անդրադարձավ ոլորտի խնդիրներներին և կրկին շնորհակալություն հայտնեց ներկաներին ԱՄՆ ՄԶՇ շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի ղեկավարը պրեզենտացիա ներկայացրեց։

 

Լոռու մարզում անչափահասների շրջանում իրավախախտման դեպքերի նվազեցման նպատակով կարևորվեց համայնք-դպրոց-ընտանիք առավել սերտ համագործակցությունը ________________________________________

Возможно, это изображение (7 человек, люди стоят и в помещении)

Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի նախաձեռնությամբ անցկացվեց խորհրդակցություն՝ մարզում անչափահասների շրջանում իրավախախտման դեպքերի քննարկման և խնդիրների վերհանման նպատակով։
 Հանդիպմանը ներկա էին մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, մարզի տարածաշրջանների միասնական սոցիալական ծառայությունների, ոստիկանության Լոռու մարզային վարչության ներկայացուցիչներ, մարզի դպրոցների տնօրեններ, համայնքապետարանների սոցիալական աշխատողներ, ոլորտի այլ մասնագետներ։
 Լոռու մարզի դատախազության դատախազ Հրաչ Մարգարյանը ներկայացրեց մարզում անչափահասների շրջանում իրավախախտումների ընդհանուր պատկերը։ Արձանագրված դեպքերը քննարկվեցին առանձին-առանձին։ Կարևորվեց հատկապես իրավախախտումներ կատարած երեխաների հետ բացատրական աշխատանքերի իրականացումը, կրթական պրոցեսում, արտադասարանական պարապմունքներում նրանց ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը՝ դեպքերի կրկնությունները բացառելու նպատակով։
Լոռու մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իրինա Մարտիրոսյանն իր խոսքում նշեց, որ բաժինն ամենօրյա կապի մեջ է ոստիկանության հետ, իրականացվում են համատեղ տնայցեր, բացատրական աշխատանքներ։ Կարևորվեց նաև նման ձևաչափով հանդիպումներն առավել հաճախակի դարձնելու անհրաժեշտությունը։
Возможно, это изображение (14 человек, люди стоят, люди сидят и в помещении)
Դպրոցների և համայնքների ներկայացուցիչներին հանձնարարվեց առավել հետևողականություն ցուցաբերել պարտուսից դուրս մնացած երեխաների նկատմամբ՝ նշված երևույթը մարզում իսպառ բացառելու համար։ Խորհրդակցության ընթացքում քննարկվեց նաև սոցիալական ցանցերի միջոցով անչափահասներին տարբեր արատավոր գործողությունների մեջ ներգրավելու միտումների ավելացումը․ այս առումով կարևորվեց հատկապես ծնողների և կրթօջախների զգոնությունը։
 Ընդգծվեց, որ հարկավոր է ուշադիր լինել խնդրահարույց երեխաների նկատմամբ և առավել ակտիվ դարձնել համայնք-դպրոց-ընտանիք կապը՝ անչափահասներին արատավոր երևույթներից զերծ պահելու համար։

Կոչ ենք անում արձակել ռազմագերին. ԱՄՆ-ի դեսպանը հանդիպել է անհետ կորած և գերեվարված զինծառայողների ազգականներին

 

Thirty Years of Partnership U.S.-Armenia Relations:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է 2020 և 2021թթ․ գերեվարված հայ զինծառայողների ազգականներին․ հանդիպմանը ներկա են եղել և՛ անհայտ կորածների, և՛ Ադրբեջանում երկարատև ազատազրկման դատապարտված զինծառայողների ազգականներ։

ԱՄՆ դեսպանության էջը հայտնում է, որ քննարկման առանցքում մարդու իրավունքների հարցերն էին, այդ թվում՝ հրադադարի մասին 2020թ․ նոյեմբերին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ հայտարարության 8-րդ կետը՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակման մասին, և Ժնևյան կոնվենցիան։

«Մենք կոչ ենք անում ազատ արձակել բոլոր բանտարկյալներին և, հաշվի առնելով հարազատների գտնվելու վայրի ու ճակատագրի մասին տեղեկություններ չունեցող ընտանիքների ցավը, մեծացնել ջանքերը՝ միտված անհայտ կորած զինծառայողների մասին (այդ թվում՝ 1990-ականներից) տեղեկություններ ձեռք բերելուն»,-նշված է դեսպանության էջում:

Ուկրաինայի Բուչա քաղաքի սարսափելի դեպքերի թեմայով ապրիլի 5-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ կկայանա

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, որը հրավիրվել է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի խնդրանքին համապատասխան, նախատեսված է երեքշաբթի՝ ապրիլի 5-ին, ժամը 10:00-ին (ՀՀ ժամանակով 18:00-ին): Համապատասխան տեղեկատվությունը ներկայացված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքային ծրագրում։

Ավելի վաղ Ռուսաստանը Ուկրաինայի Բուչա քաղաքում տիրող իրավիճակի հարցով առանձին հանդիպում էր խնդրել երկուշաբթի օրը՝ ապրիլի 4-ին, ժամը 15:00-ին (ՀՀ ժամանակով 23:00-ին):  Ուկրաինայի՝ ավելի վաղ ուղարկված  խնդրանքով էլ հանդիպումը նախատեսված էր ապրիլի 5-ին։

Անվտանգության խորհրդի աշխատանքային ծրագրի վերաբերյալ վերջնական որոշումը նախագահը կայացնում է ամեն  ամիս՝ ըստ հարցերի հրատապության։ Ապրիլից այս պաշտոնը զբաղեցնում է Մեծ Բրիտանիան։

Photos of Bucha, Ukraine - The Washington Post

Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Բուչայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա ապրիլի 5-ին՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու և գլխավոր քարտուղարին լսելու նպատակով։

«Որոշման մի մասն ընդունվել է, քանի որ կներգրավվի գլխավոր քարտուղարը, կլինեն նաև ՄԱԿ-ի այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում՝ հումանիտար հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիթսը, ով մեկնում է Կիև, ուստի, կարծում եմ, մենք կունենանք շատ ավելի տեղեկատվական հանդիպում վաղը, որը ռուսական ապատեղեկատվությանը հակազդելու հիմնական միջոցն է»,- ասել է  նա։

Russia Denies Killing Civilians In Bucha: Staged Performance By Ukraine

Նշենք, որ Ուկրաինայի իշխանություններն ու լրատվամիջոցները հրապարակել են տեսանյութ և լուսանկարներ, որոնք արվել են Կիևի մարզի Բուչա քաղաքում, որտեղ մահացած տասնյակ մարդկանց դիերն ուղղակիորեն ընկած են ճանապարհի տարբեր կողմերում։ Ե՛վ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը պահանջել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել՝ քննարկելու Բուչայի իրադարձությունները, որոնք նրանք տարբեր կերպ են նկարագրում։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ սարսափազդու որակելով հրապարակված կադրերը, հայտարարել է, որ նկարներում քաղաքացիական անձանց դիեր են, ռուսական կողմն էլ լուսանկարները շինծու , տեսարանն էլ՝ բեմադրված է որակել ու մեկ անգամ ևս հայտարարել, որ ՌԴ զինված ուժերը քաղաքացիների ու քաղաքացիական օբյեկտների չեն թիրախավորում: