Գլխավոր Блог էջ 20

Հրաշալի օր, ուրախ տրամադրություն, գեղեցկության մեծարում և մայրության փառաբանում. ֆոտոշարք

Возможно, это изображение (20 человек, люди стоят, люди играют на музыкальных инструментах и в помещении)

Ապրիլի 7-ին Վանաձորի տիկնիկային թատրոնում տոնական մթնոլորտ էր արվետասեր մեր հայուհիների համար, քանի որ վաստակաշատ ՀՈՐՈՎԵԼ երգի-պարի անսամբլը և Վանաձորի համայնքապետարանը երգարվեստի աննկարագրելի նվեր էին մատուցել հրավիրյալ տիկնանց և աղջիկներին։
Возможно, это изображение (5 человек, люди играют на музыкальных инструментах, люди стоят и в помещении)
Համերգին իր ներկայությամբ պատվել էր Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, ով օրհնության խոսք ուղղեց տոնական միջոցառման մասնակիցներին Սուրբ Աստվածածնի Ավետման բերկրալի տոնի առիթով և ջերմ բարեմաղթանքներով շնորհավորեց մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ։
Առանձնահատուկ շնորհավորանքի ծափահարություններ հնչեցին դահիլիճում՝ ուղղված ՀՈՐՈՎԵԼ անսամբլի գեղարվեստական ղեկավար Արմեն Ներսիսյանին և կոլեկտիվին, քանի որ այս տարի անսամբլի համար հոբելիանական տարի է։ Լրանում է անսամբլի հիմնադրման և ստեղծագործական կենսագրության 50-ամյակը։
Возможно, это изображение (3 человека и люди стоят)
Համերգի ավարտին ներկաներին տոնի առիթով շնորհավորեց նաև համայնքապետարանի աշխատակազմի մշակույթի, կրթության և զբոսաշրջության հարցերի բաժնի պետի պաշտոնակատար Քրիստինե Մադոյանը, աշխատակազմի անունից մաղթելով սեր ու երջանկություն սիրելի կանանց, հարկ համարելով նաև մասնակիցների կողմից շնորհակալություն հայտնել ՀՈՐՈՎԵԼ անսամբին նման գեղեցիկ ու հիշարժան երեկո պարգևելու համար։ Շնորհակալության արժանացավ նաև տիկնիկային թատրոնի աշխատազմը, կազմակերպչական անթերի աշխատանքների համար։
Возможно, это изображение (4 человека, люди играют на музыкальных инструментах и в помещении)
Կազմակերպիչները համերգի մասնակիցներից յուրաքանչյուրին ճանապարհեցին ջերմ խոսքերով և գարնանային վարդերով։

Գների բարձրացման միտումը դեռևս կպահպանվի. Էկոնոմիկայի նախարարություն

Կառավարությունը գների բարձրացման հետևանքները մեղմելու սոցիալական ծրագրեր չի  իրականացնում - Պանորամա | Հայաստանի նորություններ

Ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով ազգաբնակչությանը առաջին անհրաժեշտության պարենամթերքով մատակարարման հարցում առաջացել էին որոշակի ռիսկեր, հատկապես Լարսի անցակետի տեւական ժամանակով փակ լինելու եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից հացահատիկային մշակաբույսերի արտահանման արգելքով պայմանավորված:

Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ առեւտրաշրջանառությունը դադարել է, իսկ Ռուսաստանի Դաշնության հետ առեւտրաշրջանառությունը շարունակվում է, սակայն դրանց տեմպերը դանդաղել են եղանակային պայմաններով պայմանավորված Լարսի անցակետի փակման պատճառով առաջացած բեռնատարների կուտակումներով, ինչպես նաեւ ՌԴ արտարժույթի կտրուկ արժեզրկման պատճառով մատակարարների կողմից առաջարկվող գների մասով ցուցաբերվող զգուշավորությամբ:

Հարցին, թե Հայաստանը պարենային անվտանգության տեսանկյունից այսօր ի՞նչ վիճակում է և հնարավո՞ր է որոշ ապրանքատեսակների դեֆիցիտ առաջանա, նախարարությունից վստահեցնում են՝ կատարվել են համապատասխան վերլուծություններ եւ գնահատվել են հնարավոր դեֆիցիտի ռիսկերը, որոնք արդյունավետ կառավարվել են եւ այսօրվա դրությամբ առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների մասով դեֆիցիտի առաջացման վտանգ չկա եւ առաջիկայում չի ակնկալվում: ՌԴ-ից ԵԱՏՄ անդամ երկրներ հացահատիկային մշակաբույսերի արտահանումների սահմանափակման խնդիրը Հայաստանի համար վերացվել է: Գյուղատնտեսական մթերքի, սննդամթերքի եւ սննդամթերքի արտադրության համար օգտագործվող հումքի առանձին տեսակների համար 6 ամիս ժամկետով սահմանվել են երրորդ երկրներից ներմուծման մաքսատուրքի զրոյական դրույքաչափեր: «Չնայած դրան գների բարձրացման միտումը դեռեւս կպահպանվի, հատկապես այն ապրանքախմբերի մասով, որոնք ներմուծվում են երրորդ երկրներից»,–նշված է նախարարության պատասխանում:

Տնտեսական քաղաքականություն իրականացնող գերատեսչություն ի՞նչ քայլեր է ձեռնարկում թանկացման տեմպեր մեղմելու համար։ Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ կառավարության որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը, որի շրջանակներում սուբսիդավորվելու կամ փոխհատուցվելու է պարարտանյութի վաճառքի գնի 50%-ը, բայց ոչ ավելի, քան 50 կգ քաշով մեկ պարկ պարարտանյութի հաշվով 9000 ՀՀ դրամը։

Բեռնափոխադրումների ոլորտում խնդիրների նվազեցնելու նպատակով ՌԴ-ից Հայաստան միակ գործող ցամաքային ուղուն այլընտրանքային` լաստանավով տեղափոխման ծախսերի ամբողջական փոխհատուցում՝ իրականացնելով լաստանավի վարձակալում։

Գոգարանում հանրային լսումները տապալվեցին

Գոգարանում հանրային լսումները տապալվել են - Պանորամա | Հայաստանի  նորություններ

ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրում «Հայասա Ռեսոուրսիս Քորփ» ՍՊԸ-ը նախաձեռնել է Լոռու մարզի Հանքակուտակի և հարակից տեղամասերի ոսկի-բազմամետաղային հանքերևակման 2022-2025թթ. երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու վերաբերյալ հանրային առաջին քննարկումը, որն անցավ լարված մթնոլորտում։ Սարահարթ, Շենավան բնակավայրերի բնակիչները դեմ արտահայտվեցին հանքարդյունաբերական գործունեությանը և տապալեցին հանրային լսումները։

Հավաքված համայնքի բնակիչները իրականացրել են ստորագրահավաք, պահանջելով Սպիտակի տեղական ինքնակառավարման մարմիններից և շրջակա միջավայրի նախարարությունից տալ բացասական եզրակացություն տվյալ գործընթացի վերաբերյալ։

Բնակիչները պահանջ գրության մեջ նշել են, որ իրենց համայնքի ապագան կապում են կանաչ տնտեսության, անտառապատման, զբոսաշրջության զարգացման հետ և դեմ են հանքի թեմաներով ցանկացած տիպի լսումների։

Արարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա, կհանդիպի ՌԴ ԱԳ նախարարի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

Lurer.com | Արարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա, կհանդիպի ՌԴ ԱԳ նախարարի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնում է․

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա
Ապրիլի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է է Ռուսաստանի Դաշնությունում:
Այցի շրջանակներում տեղի է ունենալու ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումը:
Մոսկվայում Արարատ Միրզոյանը կհանդիպի նաև ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի հետ:

Կասեցվեց ՌԴ-ի մասնակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել Մարդու իրավունքների խորհրդում Ռուսաստանի մասնակցությունը կասեցնելու մասին | Armlur – Լուրեր ...

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ուկրաինայի հարցով արտահերթ նիստի ժամանակ հինգշաբթի ընդունել է Արևմուտքի բանաձևը Մարդու իրավունքների խորհրդին Ռուսաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին։ ՏԱՍՍ-ի թղթակցի փոխանցմամբ՝ որոշմանը «կողմ» է քվեարկել 93, «դեմ»՝ 24, «ձեռնպահ»՝ 58 մասնակից։

Փաստաթղթի ընդունման համար պահանջվել է քվեարկությանը մասնակցողների ձայների երկու երրորդը, իսկ ձեռնպահները հաշվի չեն առնվում։ Այսպիսով, ընդհանուր առմամբ «կողմ» կամ «դեմ» է քվեարկել 117 պատվիրակություն։ Քանի որ 93-ը այդ թվի երկու երրորդից ավելին է, բանաձևն ընդունվել է։

Համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը աներևակայելի է համարում ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների՝ Մարդու իրավունքների խորհրդից հեռացնելու փորձերը։ Նրա խոսքերով՝ այդ փորձերն աննախադեպ են։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը բաղկացած է 47 անդամից, որոնք ընտրվում են Միավորված ազգերի կազմակերպության ամբողջական կազմից երեք տարով։ Անդամությունը դադարեցնելու մասին որոշումը կարող է ուժի մեջ լինել մինչև խորհրդին որոշակի պետության անդամակցության ժամկետի ավարտը։ Հետագայում երկիրն իրավունք ունի կրկին դիմել անդամակցության համար։

Կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումային շարժական խումբը Լոռու մարզպետարանում էր

Возможно, это изображение (3 человека, люди сидят, цветок и в помещении)

Կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումային շարժական խումբը Լոռու մարզպետարանում էր:
 Մարզետարանի աշխատակազմը պատվաստվեց խթանիչ (բուստեր) դեղաչափով։
Возможно, это изображение (4 человека, люди сидят, люди стоят и в помещении)
Возможно, это изображение (3 человека, люди сидят, люди стоят и в помещении)

Շառլ Միշելն ամփոփել է եռակողմ հանդիպումը (տեսանյութ)

Շառլ Միշելն ամփոփել է եռակողմ հանդիպումը

Ինչպես տեղեկացրել էինքԲրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ՝ «գերազանց և շատ կառուցողական» որակելով հանդիպումը:

«ԵՄ-ի համար Հարավային Կովկասի բարգավաճումը, կայունությունը և անվտանգությունը հույժ կարևոր են: Այդ պատճառով էլ մենք ներգրավված ենք բոլոր դրական ջանքերին աջակցելու համար: Նաև աջակցում ենք վստահության կառուցման միջոցառումներին: Այս երեկո մենք զգալի առաջընթաց արձանագրեցինք:

Բոլորս միասին որոշեցինք մեկնարկել խաղաղության կոնկրետ միջոցառում՝ խաղաղության բանակցության համար, որպեսզի, ի վերջո, նախապատրաստվի խաղաղության համաձայնագիրը: Այդ գործընթացում շոշափվելու են խաղաղության հավանական համաձայնագրին առնչվող բոլոր կարևոր բաղադրիչները:

Նաև համաձայնել ենք ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ հանձնաժողով, որը նաև պետք է անդրադառնա սահմանազատման հարցերին, որոնք շատ զգայուն են:

Վստահ եմ, որ առաջիկա շաբաթների ընթացքում մենք կստեղծենք հաղորդակցության հզոր խողովակներ, որոնք թույլ կտան ուսումնասիրել այն ամբողջ առաջընթացը, որն ակնկալվում է առաջիկա շաբաթների ընթացքում:

Դեռ վաղ է որևէ կանխատեսում անել, սակայն դեկտեմբերին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ կողմերը հնարավորություն ունեցան միմյանց անմիջականորեն հանդիպելու, լսելու միմյանց դիրքորոշումները և իմանալու՝ որոնք են դիմացի կողմի համար զգայուն թեմաները:

Միաժամանակ, ես երկու ղեկավարների հետ պարբերաբար հեռախոսակապ էի պահպանում: Մինչև այսօրվա երեկոյան ընթրիքը մենք նաև մեծ նախապատրաստական աշխատանք ենք կատարել անմիջական շփումների շնորհիվ:

Կարծում եմ՝ մենք քրտնաջան աշխատանքի շնորհիվ առաջընթաց ունենք: Բնավ չեմ թերագնահատում երկու կողմերի մարտահրավերներն ու բարդությունները, սակայն զգում եմ, որ կա առաջընթաց գրանցելու ընդհանուր ցանկություն։ Կա համագործակցելու ընդհանուր ցանկություն, կա առաջնահերթությունները որոշելու ցանկություն:

Վստահ եմ, որ այս երեկո մենք քայլ կատարեցին ճիշտ ուղղությամբ: Դա, իհարկե, չի նշանակում, որ ամեն ինչ արդեն լուծվել է: Այդուամենայնիվ, դա նշանակում է, որ կա առաջընթաց, քանի որ ավելի լավ ենք հասկանում՝ որոնք են այն հնարավոր տարրերը, որոնց շնորհիվ առաջընթաց կլինի, և, հուսամ, որքան հնարավոր է շուտ կհամաձայնեցվի խաղաղության պայմանագիրը, և տարածաշրջանում կհաստատվի կայունություն, բարգավաճում»,- ասել է Շառլ Միշելը։

Բրյուսելում մեկնարկել է վարչապետ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի հանդիպումը (տեսանյութ)

Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպումը։

Այնուհետև տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների ու Եվրոպական խորհրդի նախագահի եռակողմ հանդիպումը։

 

Ղրիմի պատվիրակությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ղրիմի պատվիրակությունը Հայաստանում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Հայաստան կատարած այցի ընթացքում Ղրիմի պատվիրակությունը ծաղիկներ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և մեկ րոպե լռությամբ հարգել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ TACC-ի փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի օրը լրագրողներին հայտնել են Ռուսաստանի մարզի տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունում։

«Բազմազգ և խաղաղ Ղրիմում էթնիկ հողի վրա ժողովուրդների հալածանքների փաստերը միշտ ցավագին են ընկալվում։ Մենք վճռականորեն մերժում ենք խտրականության և բռնության ցանկացած ձև, դրանք տեղ չունեն և երբեք չեն լինի մեր հանրապետությունում»,- ասել է Ղրիմի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Իրինա Կիվիկոն։

Արարողությանը ներկա էին նաև Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի մշտական ​​ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը, Հանրապետության տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ Անուշավան Աղաջանյանը, Ազգային մշակութային ինքնավարության նախագահ Գեորգի Հակոբյանը, Ղրիմի Պետական ​​խորհրդի պատգամավոր Արմեն Մարտոյանը, համայնքի ներկայացուցիչներ։

Գողացել են «Վանաձոր» ԲԿ-ի բժիշկ–սրտաբանի մեղվափեթակները՝ մեղուներով. Shamshyan. com

Ոստիկանության Վանաձոր քաղաքի Գուգարքի բաժնում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 3-ին Գուգարքի ոստիկանություն դիմած Վանաձորի բնակիչ, 52-ամյա Կարեն Պողոսյանի  ահազանգի փաստով:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս հայտնել է, որ այս տարվա մարտի 27-ից մինչև ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Ազնվաձոր գյուղի 1-ին փողոցում գտնվող, իրեն պատկանող չբնակեցվող տան մասամբ ցանկապատված հողամասից գողացել են իրեն պատկանող մեղվափեթակները՝ մեղուներով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ահազանգով մեկնած ոստիկանության ծառայողներին Կ. Պողոսյանը հայտնել է, որ ինքը աշխատում է  «Վանաձոր»  բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ-սրտաբան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մանրամասները՝ կայքում`

shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/04/05/1210596/