Գլխավոր Блог էջ 17

«Սպիտակի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի «Նարե»երգի և «Հեքիաթների աշխարհ » թատերախմբի սաները մասնակցեցին «Festival Art Music» արվեստի միջազգային մրցույթ-փառատոնին

Возможно, это изображение (8 человек, ребенок, люди стоят и в помещении)

«Սպիտակի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի «Նարե»երգի և «Հեքիաթների աշխարհ » թատերախմբի 18 սաներ սույն թվականի ապրիլի 2-ին, 3-ին և 10-ին մասնակցեցին «Festival Art Music» արվեստի միջազգային մրցույթ-փառատոնին:
Возможно, это изображение (3 человека, люди стоят, люди сидят и в помещении)
Մրցույթ-փառատոնին փայլուն մասնակցություն ունեցան մեր սաները և բոլոր մասնակիցները զբաղեցրեցին պատվավոր տեղեր: Նարեկ Արղամանյան զբաղեցրեց 2-րդ տեղը , Մարիա Եղյազարյան՝ 4-րդ տեղ, Սուսաննա Ղազարյան և Նունե Դիլաքյան 4-րդ տեղ, Հեքիաթների աշխարհ թատերախումբի սաները զբաղեցրեցին 2-րդ տեղ:
Возможно, это изображение (4 человека, люди стоят и текст)
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Մշակույթի տան տնօրեն Հերմինե Դարչինյանին և խմբավարներ Նարինե Հակոբյանին, Արմենուհի Մելքոնյանին իրենց կատարած աշխատանքի համար:
Շնորհավորում ենք մասնակից սաներին` մաղթելով նրանց նորանոր հաջողություններ և հաղթանակներ:
Возможно, это изображение (9 человек, ребенок, люди стоят и в помещении)

Համավարակի մարտահրավերներին դեմ գնալով՝ Հայաստանը զսպել է վարակի տարածումը. Անահիտ Ավանեսյան

Համավարակի մարտահրավերներին դեմ գնալով՝ Հայաստանը զսպել է վարակի տարածումը. Անահիտ  Ավանեսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր ...

2021թ. ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շարունակվել է համավարակի մարտահրավերը:

Կառավարությունն այս մարտահրավերին դիմակայելու եւ դրա ազդեցությունը հնարավորինս մեղմելու համար վարել է հավասարակշռված քաղաքականություն՝ մի կողմից զսպելով վարակի տարածումը, կանխարգելելով հիվանդությունը պատվաստումներով եւ ապահովելով մեր քաղաքացիների համար բարձրորակ բժշկական օգնություն, մյուս կողմից՝ չգնալով տնտեսական գործունեության սահմանափակումների՝ զերծ է մնացել լոքդաուններից. Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի ընթացքում նշել է Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

2021թ. Կառավարության կարեւորագույն հանձնառությունն է եղել նաեւ ապահովել պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինվորների ամբողջական բժշկական օգնության տրամադրումը՝ այդ թվում նաեւ արտասահմանյան բժշկական կենտրոններում:

Նախարարը տեղեկացրել է, որ մի շարք մարզային պոլիկլինիկաներ առաջին անգամ համալրվել են ռենտգեն սարքավորումներով եւ մի շարք այլ կարեւոր պարագաներով:

«Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման շրջանակներում շարունակվել են ուռուցքաբանության հիվանդությունների վիրահատական, ոչ վիրահատական, սրտի անհետաձգելի վիրահատական ծառայությունների տրամադրումը, արտագնա անհետաձգելի բժշկական օգնության արագ արձագանքման ծառայության կողմից պացիենտներին ուղղաթիռով տեղափոխման գործընթացները»,-նշել է զեկուցողը: Նա կարեւոր ձեռքբերում է համարել անպտղությամբ տառապող ընտանիքների, անձանց՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման բժշկական օգնությունից օգտվելու հնարավորությունները:

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ ծրագրով 2021թ. ծնվել է 76 երեխա, 2022թգ արդեն 21 երեխա»,- փաստել է Անահիտ Ավանեսյանը:

Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է մանկական քաղցկեղի պալիատիվ ծառայությունը, բացվել է մանկական հոգեբուժական ստացիոնար բաժանմունքը՝ 12 մահճակալով: Սեւանում բացվել է մանկական վերականգնողական կենտրոն:

Նախարարի խոսքով՝ շարունակվել են էլեկտրոնային առողջապահության ներդրման աշխատանքները:

Ալավերդու Էյ-Սի-Փի ընկերությունում վերսկսել են աղացագնդերի արտադրությունը (տեսանյութ)

Ալավերդու Էյ-Սի-Փի ընկերության  աղացագնդերի արտադրամասում աշխատանքային եռուզեռ է։ Շինմոնտաժման ու վերակառուցման աշխատանքներն ավարտվել է և արդեն վերսկսվել է աղացագնդերի արտադրությունը։

Մոտ 100 մարդ ապահովվել է աշխատանքով։ Ընկերության արտադրության պետի խոսքով՝ հիմա փորձարկման աշխատանքներ են ընթանում, բայց մեկ ամսից արտադրամասն ավելի լայն թափով կաշխատի՝ ամսական տալով 150-200 տոննա աղացագունդ։

Մանրամասները՝ «Անկյուն +3» ՀԸ տեսանյութում`

Ախթալայի եկեղեցու որմնանկարները վտանգված են (տեսանյութ)

Ախթալայի եկեղեցու որմնանկարները վտանգված են:

Մանրամասները՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում.

 

Կանանց ներգրավվածությունը ուժային կառույցների աշխատանքներում վաղուց նորություն չէ, բայց… (տեսանյութ)

Կանանց ներգրավվածությունը ուժային կառույցների աշխատանքներում վաղուց նորություն չէ, բայց այնպես էլ չէ, որ ամեն քայլափոխի կարող ես կին հրշեջ-փրկարարի հանդիպել, ով չի վախենում և տղամարդկանց հետ պատրաստ է ամենաբարդ իրավիճակներում հայտնվել ու մարդկանց օգնել։

 

Լոռու մարզում հերթական արդյունավետ մասշտաբային գործողություններն են կատարվել ապօրինի պահվող զենք զինամթերք, թմրամիջոցներ հայտնաբերելու ուղղությամբ

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության ենթակա բաժիններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ իրենց ստորաբաժանման կողմից սպասարկվող վարչական տարածքներում բնակվող բազմթիվ անձինք իրենցբնակությանվայրերում, բնակարանին կից օժանդակ շինություններումևիրենցկողմիցշահագործվողավտոմեքենաներում պահում ու կրում են ապօրինի զենք-զինամթերք, ձեռք են բերում թմրամիջոց, պահում և օգտագործում են:

Նշված տեղեկությունների հիման վրա ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում 2022թ. ապրիլի 8-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀքրեականօրենսգրքի 235-րդհոդվածի 1-ինմասի, 268-րդհոդվածի 1-ինմասի հատկանիշներով:

Հարուցված քրեկան գործով դատարանի որոշման հիման վրալայնածավալ, միաժամանակյա խուզարկություններ են կատարվել 27 անձանց պատկանող՝ Երևան, Վանաձոր, Սպիտակ, Ալավերդի, Տաշիր, Ստեփանավան, Ախթալա, Օձուն, Փամբակ, Շնող համայնքներում գտնվող բնակարաններում, բնակությանվայրերում, դրանց կից օժանդակ շինություններում,շահագործվողավտոմեքենաներում:

Համակարգվածմեծածավալ գործողության արդյունքում նրանցից 8-ի պարագայում հայտնաբերվել են «Բայկալ» տեսակի հրացան՝ լիցքավորված 5 փամփուշտով, «ԱԿ 74» տեսակի ինքնաձիգ, «ԱԿՍ» տեասակի ակոսափող հրազեն,սպորտայի ատրճանակ, «ՏՕԶ-63» մոդելի հրացան,տարբեր տրամաչափի և զենքերի հարյուրավոր փամփուշտներ, 6 փամփուշտատուփ, սառը զենքեր և այլն: Բացի այդ,հայտնաբերվել են նաև «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ դեղահաբեր, 5.3 կգ քաշով կանեփ:

Միջոցներ են ձեռնարկվել հայտնաբերված զենքերի, դրանց ձեռբերման և պահման օրինականությունը պարզելու ուղությամբ:

Առաջին հերթին կանխարգելիչ նպատակներով իրականացնող նմանատիպ միջոցները մարզում կրում են պարբերական բնույթ։Ձեռնարկվում են միջոցներ ապօրինի զենք զինամթերք, թմրամիջոցներ պահելու, իրացնելու համար անձանց քրեական հետապնդման ենթարկելու հարցը լուծելու, քրեածին վարքագծով աչքի ընկնող կամ դրանց հետ առնչություն ունեցող անձանց  կողմից հրազենի օգտագործմամբ հանցագործությունների կատարումը բացառելու ուղղությամբ:Ելնելով օպերատիվ իրավիճակից՝ մարզի դատախազության կողմից ոստիկանությանը տրվում են համապատասխան հանձնարարություններ:

Ավելի վաղ՝ 2022թ. փետրվարին, մեկ այլ քրեական գործի շրջանակներում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Լոռու մարզային վարչության ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ձեռնարկված համակարգված, արագ և ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարզի տարբեր բնակավայրերում ևս կատարվել էրնման մասշտաբային գործողություն՝ թվով 42 անձանց բնակարանների խուզարկությունների արդյունքում հայտանբերվել էինմեծաքանակ զենքեր, ռազմամթերք, թմրամիջոցներ։

Քաղաքացիներին կրկին կոչ ենք անում քրեական պատասխանատվության չենթարկվելու համար ապօրինի զենք-զինամթերքը, այդպիսիք ունենալու դեպքում անհապաղ հանձնել Ոստիկանությանը:

 

Խոսքից գործ․ թափառող շների համար հատկացված տարածքի բարեկարգումը Վանաձորում

Возможно, это изображение (на открытом воздухе)

Խոսքից գործ․ թափառող շների համար հատկացված տարածքի բարեկարգումը
Հիշեցնենք, որ ընդամենը 6 օր առաջ՝ ապրիլի 5-ին, Վանաձորի համայնքապետարանում կայացավ հանրային քննարկում քաղհասարակության ներկայացուցիչների հետ, ուր հավանության արժանացավ թափառող շների համար տարածք ստեղծելու նախաձեռնությունը, ուր, բնակելի տարածքներից մեկուսացված և ցանկապատված վայրում, կհավաքվեն թափառող շները և կմեկուսցվեն հանրային վայրերից։
Возможно, это изображение (на открытом воздухе)
Ուզում ենք տեղեկացնել հանրությանը և քննարկումներին մասնակից քաղհասարակության ներկայացուցիչներին, որ համայնքապետարանը և մարզպետարանը խոսքից անցել են գործի և այսօր արդեն բարկարգման և նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում հատկացված տարածքում։
Возможно, это изображение (4 человека, люди сидят, люди стоят и в помещении)
Այս գործով հետաքրքրվող անձինք և կազմակերպությունները ևս կարող են պարբերաբար այցելել տարածք և հետևել գործընթացին։

Մակրոն. Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը վճռորոշ կլինի Ֆրանսիայի և Եվրոպայի համար․

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը վճռորոշ կլինի Ֆրանսիայի և Եվրոպայի համար․ Մակրոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր ...

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որը նշանակված է ապրիլի 24-ին, վճռորոշ կդառնա երկրի ևւ ամբողջ Եվրոպայի կյանքում: Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, որը կիրակի դուրս է եկել նախագահական մարաթոնի եզրափակիչ։

«Ես ձեզ կոչ եմ անում միավորվել քաղաքական մեծ շարժման մեջ»,- ասել է նա՝ դիմելով իր կողմնակիցներին, որոնք հավաքվել են Փարիզի Վերսալյան դարպասների մոտ գտնվող ցուցահանդեսային կենտրոնում:

«Ես խնդրում եմ բոլոր համաքաղաքացիներին՝ անկախ նրանց հայացքներից, աջակցել ինձ երկրորդ փուլում։ Այն վճռորոշ կլինի երկրի և ամբողջ Եվրոպայի համար», – հայտարարել է Մակրոնը։

Նախագահը շնորհակալություն է հայտնել այն թեկնածուներին, ովքեր երկրորդ փուլում արդեն արտահայտվել են նրա օգտին: «Սա վճռորոշ պահ է մեր ազգի ապագայի համար, և ես ուզում եմ ձեռք մեկնել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են աշխատել Ֆրանսիայի համար»,- ասել է նա:

Նախնական տվյալների համաձայն՝ Մակրոնը Մարին Լը Պենի հետ դուրս է եկել նախագահական ընտրությունների երկրորդ փուլ:

Վանաձորի Աղայան փողոցն է, արդեն 7-8 ամիս է էս վիճակն է…

Վանաձորի Աղայան փողոցն է, արդեն 7-8 ամիս է էս վիճակն է…

Անհրաժեշտ է, որ ինչպես հարկն է ասֆալտապատել քաղաք Վանաձորի փողոցները:

100 հազար դրամով չեմ հասցնի ճանապարհածախս հոգալ. Եվրոպայի չեմպիոն

Արսեն Հարությունյան. 2021-ի մեծ նպատակը՝ օլիմպիական չեմպիոն դառնալն է.  ArmSport – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Հայաստանի ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանն իր   ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հայկական ըմբշամարտում առկա խնդիրներին։ Նա մասնավորապես նշել է.

«Հասել է այն պահը, որ այլևս չեմ կարող լռել, որքա՞ն պետք է մեր գումարներով գնանք բուժման, գնենք մեր վիտամինները, պատրաստվենք մրցաշարերին։ Ո՞ւր են ֆեդերացիան, նախարարությունը, օլիմպիական կոմիտեն։ Աշխատավարձ նույնպես չենք ստանում։

Այս պահին ունեմ վնասվածք, բուժմանս ծախսերը ինքս եմ հոգում, բայց ես իմ հաղթանակների համար այդքան չեմ վարձատրվում։ Հայաստանի առաջնությանը մասնակցում են ընդամենը 60 ըմբիշներ։ Պատճառն այն է, որ ոչ ոք գումար չի ստանում, թողնում են սպորտը, որպեսզի աշխատանք գտնեն։

Մարզվելու փոխարեն ըմբիշները մտածում են՝ ինչպե՞ս հոգան իրենց և իրենց ընտանիքի ծախսերը, բայց չէ՞ որ սպորտը մեր աշխատանքն է, որի համար պետք է վարձատրվենք այնպես, ինչպես ամբողջ աշխարհում։ Եթե մարզիկների նկատմամբ մոտեցումը չփոխվի ու ուշադրություն չդարձնեն, շատերն են հեռանալու:

Ես 22 տարեկան եմ, մի պահ պատկերացնենք, թե Եվրոպայի չեմպիոն չեմ, այլ միայն բրոնզե մեդալակիր, ստանում եմ ընդամենը 100 հազար դրամ, դրանով չեմ հասցնի անգամ ճանապարհածախս հոգալ ու ծնողներից պետք է գումար ուզեմ:

Հայաստանի չեմպիոններ կան, որոնք խոշոր մրցումներում, օրինակ, 5-րդ տեղն են գրավել ու աշխատավարձ չեն ստանում: Ամեն մեկը չէ, որ կարող է միանգամից հաղթել, ոմանց ժամանակ է պետք, բայց ստիպված է լինում ավարտել կարիերան: Սպորտային ղեկավարությունը պետք է սրտացավ եւ ուշադիր լինի մեր խնդիրներին», — գրել է Արսեն Հարությունյանը:

Նշենք, որ դեռևս անցած ուրբաթ օրը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հանդիպել էր Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչների և ըմբշամարտի հավաքականների մարզիչների հետ և քննարկել տարբեր խնդիրներ: Նա մասնավորապես ասել էր, որ բոլոր այն մարզիկները, ովքեր ապահովել են անհրաժեշտ արդյունքները, օրենքով սահմանված կարգով, առանց մեկ օր ուշացման, ստացել են իրենց գումարները: Բայց ըստ Արսեն Հարությունյանի, ինքն աշխատավարձ չի ստացել:

Հետևաբար հարց է ծագում. այդ հարցում ո՞վ է ապատեղեկատվություն տարածում` փոխնախարարը, թե` ըմբիշը: