Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ Շնող խոշորացված համայնքի Քարկոփ, Թեղուտ և Շնող բնակավայերը գազիֆիկացվել են. (տեսանյութ)



Վանաձորում այսօր ձյուն է տեղացել… MIG TVR, Վանաձորում այսօր ձյուն է տեղացել… Հայաստանի ողջ տարածքում նախորդ գիշեր առատ ձյուն է տեղացել, որն ուղեկցվել է ջերմաստիճանի անկմամբ: Վանաձորում առավոտյան փողոցները պատվել են ձյան սպիտակ շերտով, որն սկսել է հալչել միայն 09:30-ից հետո:

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 9-ին, կազմել է 512.41 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 2.23 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 561.45 դրամ (աճել է 8.62 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 674.13 դրամ (աճել է 3.09 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.34 դրամ (աճել է 0.60 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Արծաթ՝ 376.67 դրամ, ոսկի՝ 29,324.45 դրամ, պլատին՝16,414.1 դրամ:
![]()
Այս մասին լրագրողներին ասել է Դմիտրի Կուլեբան, փոխանցում է «DS»-ը։
«Ռուսաստանը հրադադարը կապում է Ուկրաինային Պուտինի պահանջների կատարման հետ, Ուկրաինան չի հանձնվել և չի հանձնվելու», — ասել է Կուլեբան։
«Մենք պատրաստ ենք դիվանագիտության, փնտրում ենք դիվանագիտական լուծումներ: Բայց քանի դեռ դրանք չկան, մենք անձնուրաց, զոհաբերելով ինքներս մեզ, պաշտպանվելու ենք, մարդկանց պաշտպանելու ենք ռուսական ագրեսիայից: Հուսով եմ, որ այսօրվա ձևաչափը կշարունակվի»,- հավելեց նա:

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում տեղի ունեցած հունահռոմեական ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը նվաճել է երեք մեդալ:
Մեր հավաքականի անդամներ Տիգրան Մինասյանը (60 կգ քաշային կարգ), Սահակ Հովհաննիսյանը (67կգ) և Շանթ Խաչատրյանը (72 կգ) հաղթել են փոքր եզրափակիչներում և նվաճել են բրոնզե մեդալներ:
Ցավոք, մեր երեք ըմբիշներ՝ 55 կգ քաշային Ազատ Սեդրակյանը, 63 կգ քաշային Վլադիմիր Հարոյանը և 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը, պարտվել էին 3-րդ տեղի համար վճռորոշ գոտեմարտերում և մնացել են առանց մրցանակի:
Պլովդիվում հանդես կգան նաև մեր ազատ ոճի ըմբիշները: Հայաստանն այդ մրցումներում կունենա 8 ներկայացուցիչ։ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ մեդալների համար պայքար կմղեն Էդիկ Հարությունյանը (57 կգ), Նորիկ Հարությունյանը (61 կգ), Հրաչյա Մարգարյանը (65 կգ), Նարեկ Հարությունյանը (70 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (79 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ):