Գլխավոր Блог էջ 55

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. մասնավորապես…

Սպասվում է բուք եւ ջերմաստիճանի կտրուկ անկում | Լրագիր

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Եղանակային պայմաններից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Սարավան-«Զանգեր» (բուք է) հատվածը, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները (բուք է), Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհը, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհի «Զույգաղբյուր» կոչվող հատվածը, Ամասիա-Աշոցք, Կոտայքի մարզի Ֆանտան-Ջրաբեր ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր», Կապան-Տաթև-Գորիս ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Դժվարանցանելի են Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները, Վանաձոր-Դիլիջան, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Շիրակի մարզի Ամասիա-Գյումրի-Կապս, Արթիկ-Մեծ Մանթաշ և Արագածոտնի մարզի Ալագյազ-Ծիլքար ավտոճանապարհները։

Երևանում և Սյունիքի, Կոտայքի, Տավուշի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու մարզերում տեղում է ձյուն:

Կոտայքի մարզի Նաիրի-Աբովյան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի և Վայոց ձորի մարզի Ջերմուկի տարածաշրջաններում բուք է։

Զորիկ Պողոսյանը առաջիկայում պատրաստվում է համաշխարհային բացառիկ սենսացիոն ռեկորդ սահմանել

Աշխարհի բազմակի չեմպիոն ռեկորդակիր միջազգային կարգի սպորտի վարպետ Զորիկ Պողոսյանը և իր մարզիչը պատրաստվում են համաշխարհային բացառիկ սենսացիոն ռեկորդ սահմանել առաջ անցնելով չինացի մարզիկի ռեկորդից։

Միջազգային կարգի սպորտի վարպետ աշխարհի եռակի չեմպիոն համաշխարհային ռեկորդակիր Վանաձորի փրկարար աշխատակից Զորիկ Պողոսյանը մարզումների ընթացքում բարձրացրել է ահռելի ծանրություն որը աշխարհի բացառիկ ռեկորդ է։Չեմպիոնը առաջիկայում պատրաստվում է համաշխարհային բացառիկ սենսացիոն ռեկորդ սահմանել։

Երկրաշարժ՝ Հայաստան-Վրաստան սահմանին

Երկրաշարժ Հայաստանում

Մարտի 23-ին, տեղական ժամանակով ժամը 21:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:10-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.11⁰ և արևելյան երկայնության 43.92⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 9 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.6 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Աշոցք, Սիզավետ և Ղազանչի գյուղերում՝ 3 բալ, Լոռու մարզի Տաշիր, Ալավերդի, Վանաձոր քաղաքներում, Պաղաղբյուր գյուղում, Տավուշի մարզի Իջևան, Նոյեմբերյան և Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում` 2-3 բալ ուժգնությամբ:

Հայաստանի բռնցքամարտիկները Եվրոպայում 3 մեդալ նվաճեցին

Խորվաթիայում այսօր ավարտվեց բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանը նվաճեց 3 մեդալ: 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանն ու 63,5 կգ քաշային Արթուր Շախպազյանը տանուլ տվեցին եզրափակիչ մրցամարտերը և բավարարվեցին արծաթե մեդալով: Աղջիկներից 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանն արժանացավ բրոնզե պարգևի:

Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ իրականացվող ծրագրերն ու ոլորտի խնդիրները (տեսանյութ)

ՀՀ առողջապահության նախարարության Թոքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, Տուբերկուլոզի ազգային ծրագրի գրասենյակի ղեկավար Նաիրա Խաչատրյանի, ՀՀ առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանի ասուլիսը: