Գլխավոր Блог էջ 37

Գրեթե 15 տարի ուսուցչուհի Արմինե Աղաբեկյանը Գորիսից մեկնում է Խոզնավար գյուղի դպրոց (տեսանյութ)

Գրեթե 15 տարի ուսուցչուհի Արմինե Աղաբեկյանը, հաղթահարելով քառասուն կիլոմետր ճանապարհ, Գորիսից մեկնում է Խոզնավար գյուղի դպրոց։

Ասում է, որ շատ հնարավորություններ է ունեցել քաղաքի դպրոցներում աշխատանքի անցնել, բայց ամեն անգամ հիշելով, որ հեռավոր գյուղում իրեն սպասում են աշակերտները, որոշումը վերանայել է։

Պետական աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի վերաբերյալ իրազեկում է իրականացվել Լոռու մարզի ևս 6 խոշորոցված համայնքներում

Возможно, это изображение (7 человек, люди сидят и люди стоят)

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ Լոռու մարզպետարանում ձևավորված աշխատանքային խումբը մարտի 29-ից մեկնարկել է այցելությունները մարզի համայնքներ՝ շահառուների շրջանում գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ պատշաճ իրազեկում իրականացնելու նպատակով՝ շահառուների խմբերի ընդլայնման նպատակով։
Նախորդ շաբաթ աշխատանքային խումբը Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանի գլխավորությամբ եղել է նաև #Օձուն, #Ալավերդի, #Լոռի Բերդ, #Գյուլագարակ, #Փամբակ, #Թումանյան խոշորացված համայնքներում՝ հանդիպումներ ունենալով համայնքների բնակավայրերի բնակիչների հետ։
Համայնքներում իրականացված հանդիպումների ընթացքում վարչության գյուղատնտեսության բաժնի աշխատակիցները հանգամանորեն տեղեկատվություն են ներկայացրել իրականացվող ծրագրերի և դրանցից օգտվելու ընթացակարգերի վերաբերյալ։
Ներկայացվել է նաև Լոռու մարզում ապահովագրման ենթակա մշակաբույսերի ցանկը։
Ներկաները պատասխանել են բնակիչներին մտահոգող հարցերին՝ կապված ծրագրերի ֆինանսավորման ընթացակարգերի, ապահովագրական ընկերությունների հետ։

Ապրիլի 30-ից մայիսի 10-ը կանցկացվի «Լոռու մարզպետի գավաթ -2022» մրցաշար

Возможно, это изображение (текст)
Լոռու մարզում սպորտի մասսայականացմանը և զարգացմանը նպաստելու, առողջ ապրելակերպը խթանելու նպատակով ապրիլի 30-ից մայիսի 10-ը կանցկացվի «Լոռու մարզպետի գավաթ-2022» մրցաշար՝
սեղանի թենիս և ֆուտբոլ մարզաձևերից։
Մրցույթի առաջին փուլը կանցկացվի համայնքներում, եզրափակիչ փուլը՝ Վանաձորում։
Մրցաշարին կարող են մասնակցել մարզում գործող հիմնարկ-ձեռնարկությունների 16 տարին լրացած ֆուտբոլային թիմերը, իսկ սեղանի թենիսի մրցաշարին՝ համայնքային մրցույթներում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկ-մարզուհիները։
Մարզային եզրափակիչ մրցումներին մասնակցելու համար «Լոռու մարզպետի գավաթ-2022» ֆուտբոլային թիմերի նախնական հայտերը՝ մասնակիցների անձնագրերի պատճեների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչություն (3-րդ հարկ, 318 սենյակ)՝ ս/թ․ ապրիլի 22-28-ը։
Թենիսի մրցաշարի անցկացման եզրափակիչ փուլի մասնակցության հայտերն ընդունվում են ապրիլի 15-22-ը։
 1-3-րդ տեղերը գրաված մարզիկները և թիմերը կարժանանան պատվոգերի և դրամական պարգևի։
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (0322) 2-35-68

Ընտրությունների առաջին փուլում Մակրոնը առաջատար է ձայների 97 տոկոսի հաշվարկից հետո

Ֆրանսիայի նախագահական ընտրություններից երեք օր առաջ Մակրոնը գլխավորում է  նախընտրական մրցավազքը - Radar Armenia - Ռադար Արմենիա | Նորություններ ...

Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության վերջին ընդհանուր տվյալների համաձայն՝ արձանագրությունների 97 տոկոսի հաշվարկից հետո նախագահական ընտրություններում առաջատարը պահպանում է Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը՝ հավաքելով ձայների 27,6 տոկոսը։
Երկրորդ տեղում է աջակողմյան «Ազգային հանրահավաք» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը (23,41 տոկոս), իսկ ձախակողմյան «Ֆրանսիան անհնազանդ» կուսակցության առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը երրորդն է (21,95 տոկոս):

Մինչդեռ Ֆրանսիայի մետրոպոլիայի մարզում Մելենշոնը, որն այլևս երկրորդ փուլի թեկնածու չէ, զբաղեցրել է առաջին տեղը (30,24 տոկոս ձայն), որին հաջորդում են Մակրոնը (30,19 տոկոս) և Լը Պենը (12,97 տոկոս): Այս տարածաշրջանում չորրորդ տեղում է ծայրահեղ աջ թեկնածու, Reconquest կուսակցության հիմնադիր Էրիկ Զեմմուրը (7,46 տոկոս)։ Աջ կենտրոնամետ հանրապետական ​​թեկնածու Վալերի Պեկրեսը զբաղեցրել է հինգերորդ տեղը՝ հավաքելով ձայների 6,19 տոկոսը։

Բուն Փարիզում իրավիճակն այլ է՝ Ֆրանսիայի մայրաքաղաքում Մակրոնը ստացել է 35,33 տոկոս, Մելանշոնը՝ 30,09 տոկոս, Զեմուրը՝ 8,16 տոկոս։ Մարին Լը Պենը զբաղեցրել է վեցերորդ տեղը՝ հավաքելով ձայների 5,54 տոկոսը։

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 24-ին։

Ինչպիսին կլինի էլեկտրոնային ատեստատը. Ժաննա Անդրեասյանը հրապարակել է լուսանկար

 

Կրթության ավարտական վկայականները և ատեստատները կլինեն թվային. հանրային քննարկման է ներկայացվել նոր նախագիծ

 

Այս տարվանից ատեստատներն ու հիմնական կրթության վկայականները կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով։

Այս մասին հիշեցնելով ֆեյսբուքյան իր էջում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ ատեստատը կունենա հետևայլ տեսքը։

Դրա հավաստիությունը հնարավոր կլինի ստուգել e-verify.am կայքում՝ հսկիչ համարը մուտքագրելով։