Գլխավոր Блог էջ 33

Ռուսաստանը մինչև օգոստոսի վերջ արգելում է հացահատիկի և շաքարավազի արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Фонд госматрезервов опроверг информацию о просроченной муке из РК

ՌԴ տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ մաքսային-սակագնային և ոչ սակագնային կարգավորման ենթահանձնաժողովը որոշում է ընդունել մինչև օգոստոսի 31-ը ԵԱՏՄ երկրներ հացահատիկի և շաքարավազի արտահանման ժամանկավոր արգելք սահմանելու վերաբերյալ։ Այս մասին փոխանցում է «Վեդոմոստին»։

Ենթահանձնաժողովը համապատասպան առաջարկը ստացել էր Գյուղատնտեսության նախարարությունից։ Որոշումը համաձայնեցվել է փոխվարչաետ Անդրեյ Բելոուսովի հետ և նպատակ ունի ապահովել երկրի սննդի անվտանգությունն ու պաշտպանել ներքին շուկան ստեղծված պայմաններում։

Բացառություն է նախատեսված ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից տրված արտահանման լիցենզիաներով մատակարարումների համար։

ՌԴ գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ երկրում հացահատիկով ապահովվածությունը ներկայում գերազանցում է 150 տոկոսը։

 

Գիշերը թշնամին հրաձգային զինատեսակներից խախտել է հրադադարը․ ՊԲ

Այս գիշեր հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է հրաձգային զինատեսակներից

Մարտի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել, պնդելով, թե իբր Արցախի ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Իրականում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 11-ին, ողջ օրվա ընթացքում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն են պարբերաբար խախտել հրադադարը` ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ, Փարուխ և Խանապատ գյուղերի ուղղությամբ ականանետերից արձակելով ընդհանուր առմամբ 27 հատ ական:

Մարտի 11-ի լույս 12-ի գիշերը, տարբեր ուղղություններով, ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է հրաձգային զինատեսակների կիրառմամբ։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

«Առաջիկա օրերը ծանր են լինելու, լուրջ փոփոխություններ են սպասվում» . Էմանուել Մակրոնը հանդես է եկել հերթական աննախադեպ հայտարարությամբ

Arminfo: Էմանուել Մակրոն. «Մենք կդիմադրենք միասին: Վստահ եղեք

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիմել է ամբողջ Եվրոպայի ժողովրդին:

«Ես և աշխարհի մյուս առաջնորդները փորձել ենք երկխոսություն պահպանել Պուտինի հետ , սակայն նա միայնակ է որոշումներ կայացնում : Եվրոպական մայրցամաքում այս պատերшզմի բռ-նկnւմից հետո այլևս ոչինչ նախկինը չի լինի։ Ուկրաինայի վրա նախագահ Պուտինի դшժшն հшրձшկմшն սկզբից ի վեր ռուսական բանակը ռմբшկnծnւմ է Կիևը, նաև գրnհելnվ այլ քաղաքներ։ Հարյուրավոր քաղաքացիներ են զnհվել, կանայք ու երեխաներ։ Առաջիկա օրերը, ենթադրաբար, ավելի ծшնր են լինելու։

Վերջին տասնամյակների ընթացքում Եվրոպայի համար այս աննախադեպ փորձության մեջ մենք կանգնած ենք Ուկրաինայի հետ միասին։ Ողջունում եմ ուկրաինացի ժողովրդի քաջությունը և հայտնում նրա եղբայրական իմ աջակցությունը: Այս պատերшզմը պատերшզմ չէ Արևմուտքի և Ռուսաստանի միջև։ Դա unւտ է։ Ռուսաստանի վրա հшրձшկnւմ չի եղել , Ռուսաստանն է шգրեunրը»,- ասել է Ֆրանսիայի առաջնորդը:

Էմանուել Մակրոնի խոսքով՝ Վլադիմիր Զելենսկին իր կերպարով ներկայացնում է ուկրաինացի ժողովրդի պատիվը, ազատությունն ու խիզшխությունը։

«Ես և աշխարհի մյուս առաջնորդները փորձել ենք երկխոսություն պահպանել Պուտինի հետ, սակայն նա միայնակ է որոշումներ կայացնում: Մենք Ռուսաստանի հետ պատերшզմի մեջ չենք: Մենք աջակցում ենք այն ռուսներին, ովքեր չվшխեցшն և խոսեցին պատերшզմի դեմ»։

Էմանուել Մակրոնը հիշեցրել է, որ Ֆրանսիան իր ռшզմшկшն կոնտինգենտն է ուղարկել Ռումինիա և Բալթյան երկրներ։

Սա «Նոր դարաշրջան» է: Մայրցամաքի հավասարակշռությունը խшխտվել է և ենթադրվում է, որ լուրջ փոփոխություններ են սպասվում մեր առօրյա կյանքում առաջիկա ամիսներին», — հավելել է պետության ղեկավարը:

«Եվրոպայում պատերшզմն այլևս պատմության թեմա չէ։ Դա տեղի է ունենում հենց այստեղ, մեր աչքի առաջ», — ասել է Մակրոնը:

Լարսը փակ է․ Ռուսական կողմում կա մոտ 217 բեռնատար ավտոմեքենա

Լարսը փակ է. ռուսական կողմում կա մոտ 475 բեռնատար » Civic

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Շիրակի մարզի Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհը դժվարանցանելի է։

«Տավուշի և Լոռու մարզերում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Մարտունի, Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան, Հրազդան քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի (բուք), Ախուրյանի և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում բուք է։

Սյունիքի մարզի Գորիս-«Զանգեր», Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Կապան-Գորիս ավտոճանապարհին և Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում մառախուղ է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսական կողմում կա մոտ 217 բեռնատար ավտոմեքենա։

ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Էկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է ՀՀ-ում պարենային անվտանգության վերաբերյալ տարածվող լուրերը

ՌԴ կառավարության կողմից չկա հաստատված որոշում պարենային ապրանքների արտահանման արգելքի վերաբերյալ․ Վահան Քերոբյան - Shabat.am

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մեկնաբանել է Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության վերաբերյալ տարածվող լուրերը. Ֆբ-ի իր էջում նա գրել է․
«Ռուսաստանյան, ինչպես նաև հայաստանյան ԶԼՄ-ներում վերջին երկու օրերին տարածվող տեղեկատվության վերաբերյալ, համաձայն որի նախատեսվում է սահմանափակել ՌԴ-ից մի շարք պարենային ապրանքատեսակների արտահանումը ԵԱՏՄ երկրներ, տեղեկացնում եմ, որ Հայաստանի պարենային անվտանգության խնդիրները գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության և անմիջական վերահսկողության տակ։
Մինչ այս պահը, ՌԴ կառավարության կողմից չկա հաստատված որոշում պարենային ապրանքների արտահանման արգելքի վերաբերյալ, հետևաբար Հայաստան ապրանքների ներմուծումն իրականացվում է բնականոն կերպով։
Հայաստանի Հանրապետությունում ներկայումս նվազագույն պարենային զամբյուղում ներառված ապրանքների մասով կանխատեսվող դեֆիցիտ չկա։
Մենք կապի մեջ ենք ռուսաստանյան մեր գործընկերների հետ, և նույնիսկ արտահանման հնարավոր սահմանափակումների վերաբերյալ ՌԴ կառավարության որոշման պարագայում՝ Հայաստանի Հանրապետությունն ունի բնակչության պարենային անվտանգությունն ապահովելու բոլոր անհրաժեշտ ռեսուրսները։
Ռուսաստանի Դաշնության հացահատիկի ինքնաբավությունը կազմում է շուրջ 150 տոկոս, ինչը նշանակում է, որ ՌԴ-ն ունի բավարար պաշարներ ներքին սպառման և արտահանման համար։
Կոչ ենք անում քաղաքացիներին խուճապային տրամադրություններ չառաջացնել եւ անհարկի գնումներ չկատարել»։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ

Возможно, это изображение (2 человека, люди сидят и текст «ANTALYA DIPLOMACY FORUM 11-13MARCH2022 #MEET4DIPLOMACY M/»)

Մարտի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ:
Նախարարներ Միրզոյանը և Շալենբերգն անդրադարձել են Հայաստանի և Ավստրիայի միջև համագործակցության օրակարգին։
Տարածաշրջանային անվտանգությանը և կայնությանը վերաբերող հարցերի համատեքստում նախարար Միրզոյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին և հրադադարի պարբերական խախտումներին, Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ հոգեբանական ճնշումներ գործադրելու և կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերին։
Ընդգծվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման գործընթացի շուրջ։
Քննարկվել են միջազգային օրակարգի՝ համատեղ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Այսօր Ադրբեջանը արկ է արձակել Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ․ ԱՀ Ոստիկանություն

275432289_366468578819200_127197700341991209_n

Այսօր՝ մարտի 11-ին, ժամը 10:20-ի սահմաններում ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով ականանետի 120 մմ-ոց 2 արկ է արձակել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ: Հայտնում է Արցախի Ոստիկանությունը։
Տուժածներ չկան:
Իսկ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի հարակից ադրբեջանական դիրքերից այս պահին բարձրախոսներով գյուղը լքելու սպառնալիքներ են հնչում:
Ոստիկանության շրջանային բաժիններում նախապատրաստվում են նյութեր:

Հայաստանում հացահատիկի ու շաքարավազի դեֆիցիտ չի կարող լինել. պաշարները լրացված են


Չնայած Ռուսաստանի Դաշնությունը մինչև 2022թ-ի օգոստոսի 31-ը սահմանել է դեպի ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման ժամանակավոր սահմանափակումներ, այդուհանդերձ, անհրաժեշտության դեպքում ԵԱՏՄ երկրները կարող են գնել հացահատիկի հավելյալ քանակություն՝ ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության տրամադրած լիցենզիաների միջոցով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարությունը։

Հացահատիկի սահմանափակումները կազդեն ցորենի և մեսլինի, տարեկանի, գարու, եգիպտացորենի վրա։

Armtimes.com-ի փոխանցմամբ՝ ըստ ՌԴ տնտեսական զարգացման նախարարության տվյալների՝ այս տարվա սկզբին ԵԱՏՄ անդամ երկրները, այդ թվում՝ Հայաստանը, արդեն այս սեզոնի համար գնել են հացահատիկի անհրաժեշտ պաշարները, իսկ Ղազախստանն ու Ղրղզստանը նույնիսկ կրկնակի ավելի ծավալներով։ Այդ իսկ պատճառով ԵԱՏՄ տարածքում հացահատիկի դեֆիցիտ չի կարող լինել։

Այս սահմանափակումներից զատ՝ ժամանակավորապես արգելվել է նաև Ռուսաստանից երրորդ երկրներ սպիտակ շաքարի և եղեգնաշաքարի հումքի արտահանումը։ Նման որոշումների նպատակը Ռուսաստանի պարենային անվտանգության ապահովումն է և ստեղծված իրավիճակում ՌԴ ներքին շուկայի պաշտպանությունը։

Ըստ գյուղատնտեսական շուկայի ուսումնասիրությունների ինստիտուտի (IKAR) առաջատար փորձագետ Եվգենի Իվանովի՝ վերջին մի քանի տարիների ընթացքում Ռուսաստանի Դաշնությունը ամսական 25-45 հազ․ տոննա շաքար է արտահանել հիմնականում Ղազախստան և հարևան երկրներ։ ՌԴ-ից շաքարավազի և շաքարավազի հումքի արտահանումն արգելվել է միայն երրորդ երկրների համար, մինչդեռ ԵԱՏՄ երկրների համար սահմանափակում չկա, պարզապես սահմանվել է պայման, որ արտահանում իրականացնելու համար անհրաժեշտ է ՌԴ գյուղատնտեսության նախարարության թույլտվությունը։

Այսպիսով՝ շաքարավազի և շաքարավազի հումքի արտահանման արգելք ԵԱՏՄ անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ չի սահմանվել, հետևաբար՝ այս ապրանքատեսակի մասով ևս դեֆիցիտ չի կարող լինել։

Armtimes.com-ի փոխանցմամբ՝ Հայաստանը գնել է այս սեզոնի համար անհրաժեշտ հացահատիկի ողջ պաշարը, բացի դրանից՝ ՌԴ-ն պահպանում է լիցենզիայի տրամադրման պայմանով հացահատիկի նոր պաշարներ վաճառելու հնարավորությունը ԵԱՏՄ երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար, և դրա համար ունի հացահատիկի բավարար պաշարներ։ Իսկ շաքարավազի և շաքարավազի հումքի արտահանման արգելք ԵԱՏՄ անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ չի սահմանվել։

Հետևաբար՝ Հայաստանում հացահատիկի և շաքարավազի որևէ դեֆիցիտ չի կարող լինել։

 

Զելենսկին հայտարարել է երկու օրում մարդասիրական միջանցքներով մոտ 100 հազար մարդու տարհանման մասին.

Զելենսկին հայտարարել է՝ պատրաստ է բանակցել Պուտինի հետ

Մարիուպոլը, Վոլնովախան մնում են ամբողջությամբ արգելափակված, նշել է Ուկրաինայի նախագահը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ հայտարարել է հումանիտար միջանցքներով վերջին երկու օրվա ընթացքում գրեթե 100 հազար մարդու տարհանման մասին, հինգշաբթի օրը Ուկրաինայի իշխանությունները մոտ 40 հազար մարդու են տարհանել։

«Այս օրվա ընթացքում (հինգշաբթի) մեր մոտ 40 հազար մարդ արդեն դուրս է բերվել։ Նրանց վերջապես ապահովեք Պոլտավայում, Կիևում, Զապորոժիեում, Դնեպրում, Լվովում: Հնարավոր է եղել առաքել նաև մարդասիրական պարագաներ՝ հարյուրավոր տոննա սնունդ և դեղորայք։ Վերջին երկու օրվա ընթացքում հումանիտար միջանցքների աշխատանքի շնորհիվ մենք արդեն տարհանել ենք գրեթե 100 հազար մարդու։ Բայց Մարիուպոլն ու Վոլնովախան մնում են ամբողջությամբ արգելափակված։ Թեև մենք արել ենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է մարդասիրական միջանցքների աշխատանքի համար», — ասել է Զելենսկին նախագահական գրասենյակի Telegram ալիքում հրապարակված իր ուղերձում։

 

Փոխվարչապետ, Ուկրաինայի չվերահսկվող տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկն ավելի վաղ հայտնել էր, որ երկրի իշխանությունները երկու օրվա ընթացքում տարհանել են 60 հազար մարդու Սումիի շրջանի ռազմական գործողություններով ընդգրկված քաղաքներից, իսկ մոտ 20 հազար մարդ տարհանվել է քաղաքներից։ չորեքշաբթի Կիևի մարզը.

Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հումանիտար արձագանքման միջգերատեսչական համակարգման շտաբի ղեկավար գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևն ավելի վաղ ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հումանիտար նպատակներով հանդես է եկել մեկ այլ նախաձեռնությամբ՝ ուղղված Կիևին՝ չորեքշաբթի օրը բացել տասը մարդասիրական միջանցք և տարհանել։ քաղաքացիներ և օտարերկրյա քաղաքացիներ Կիևից, Չեռնիգովից, Սումիից, Խարկովից և Մարիուպոլից:

Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը պայմանավորվել է միայն երեք երթուղիների մասին՝ մեկը Կիևի ուղղությամբ դեպի հարավ, ինչպես նաև Սումիից Պոլտավա և Մարիուպոլից Զապորոժիե։ Բայց նա լրացուցիչ առաջարկեց ևս երեքը՝ Էներգոդարից Զապորոժիե, Վոլնովախայից Պոկրովսկ, Իզյումից Լոզովայա։ Ինչպես նշել է Միզինցևը, Ռուսաստանը համաձայնել է ուկրաինական կողմի առաջարկած լրացուցիչ երթուղիներին։

ՌԴ նկատմամբ պատժամիջոցների հետևանքը՝ ՀՀ-ում. «Թեղուտ»-ի հանքավայրն անորոշ ժամանակով դադարեցնում է իր գործունեությունը. «Ժողովուրդ»

Թեղուտ. թանձր փոշի եւ շարունակվող անորոշություն | Aliq Media Armenia

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ է ստացել այն մասին, որ Լոռու մարզում շահագործվող «Թեղուտ» հանքավայրն անորոշ ժամանակով դադարեցնում է իր գործունեությունը:

Մասնավորապես, ղեկավարությունը նման տեղեկութուն է հայտնել աշխատակիցներին: Պատճառն, ըստ էության, ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների հետեւանքով Ռուսաստանի Դաշնության հանդեպ կիրառված պատժամիջոցներն են:

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց Շնող խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանին: Վերջինս հաստատեց մեր ունեցած տեղեկությունները, սակայն ընդգծեց, թե իրենց պաշտոնապես ասվել է, թե չաշխատելը կապված է պլանային վերանորոգման աշխատանքների հետ եւ տեւելու է երկու շաբաթ միայն: Սակայն նկատենք՝ աշխատակիցների շրջանում այլ լուրեր են տարածված: Ինչպես հայտնի է, դեռ 2019 թվականից սեփականատերերը փոխվել են, եւ Թեղուտի հանքավայրը ռուսաստանյան «ՎՏԲ» բանկի հսկողության տակ է:

Հիշեցնենք՝ «Վալլեքս» ընկերությունների խմբի մեջ էին մտնում Armenian Copper Programme (ACP) (Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատ) ընկերությունը, «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը, որը շահագործում էր Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը, Արցախի «Բեյզ Մեթլզ» ընկերությունը եւ այլն։ Այս բոլոր ընկերությունների սեփականատերը մինչեւ 2018 թվականը Վալերի Մեջլումյանն էր։

2018-ի իշխանափոխությունից հետո ACP-ն եւ «Թեղուտ» ՓԲԸ-ն պարտքի դիմաց անցան «ՎՏԲ» բանկի կառավարմանը, քանի որ «Թեղուտը» խոշոր վարկ էր վերցրել «ՎՏԲ»-ից, որպեսզի համաֆինանսավորեր կոմբինատի կառուցումն ու հանքի շահագործման աշխատանքները, եւ ինչ-որ պահից վարկերի սպասարկումը դժվարացել էր՝ համաշխարհային շուկայում պղնձի գների անկման պատճառով»։ Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում: