Գլխավոր Блог էջ 96

«Մերսեդեսները», որոնց վրա կրակոցի հետքեր կային, հայտնաբերվել են. (տեսանյութ)

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ձեռք բերված տեղեկությունները փետրվարի 16-ին իրացնելով՝ մայրաքաղաքի Կիևյան փողոցում հայտնաբերեցին ու քրեական ոստիկանություն բերման ենթարկեցին սպանության փորձի և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով հետախուզվող 37-ամյա մի տղամարդու։

Քրեական ոստիկանության ծառայողները սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել - ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ...

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 13-ին՝ ժամը 14-ի սահմաններում, Երևանի Դավիթ Բեկի փողոցի հարակից գերեզմանատան ավտոկայանատեղիում վիճաբանություն էր եղել, որի ընթացքում ինչ-որ մեկը կյանքից զրկելու դիտավորությամբ հրազենով կրակոցներ էր արձակել «Մերսեդես» մակնիշի երկու մեքենաներում նստած անձանց ուղղությամբ, բայց հանցագործությունն ավարտին չէր հասցրել. նրանց հաջողվել էր մեքենաներով հեռանալ։

«Մերսեդեսները», որոնց վրա կրակոցի հետքեր կային, հայտնաբերվել էին մայրաքաղաքի հյուրանոցային համալիրներից մեկի ավտոկայանատեղիում։

Իրավապահները նախաքննության ընթացքում տվյալներ էին ստացել, որ կրակոցներ արձակած անձը Երևանի 37-ամյա բնակիչ է։

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, տղամարդը ներգրավվել էր որպես մեղադրյալ, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։

Մեղադրյալը կալանավորվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Վանաձորը դեռ համայնքապետ չունի (տեսանյութ)

2021թ․ Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Վանաձորը խոշորացավ՝ իր կազմի ընդունելով Շահումյան, Գուգարք և Դարպաս համայնքները։ Վանաձոր խոշորացված համայնքը, սակայն, մինչ օրս համայնքապետ չունի, միավորված համայնքներում էլ չկան վարչական ղեկավարներ։

Նորընտիր ավագանու անդամներից շատերն անհանգստացած են, գտնում են, որ յուրաքանչյուր օրվա բացթողումը շատ դժվարությամբ է հնարավոր լինելու վերականգնել։ Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքների հետ չհամաձայնելով՝ Լուսավոր Հայաստան կուսակցությունը դատական հայց էր ներկայացրել դատարան։ Հայցի պատճառով արգելանք էր դրվել նորընտիր ավագանու կողմից հրավիրվող նիստերի վրա, որի ընթացքում ավագանու կողմից համայնքապետ էր ընտրվելու։

Տեսախցիկներով պարզ ֆիքսել եմ՝ վարչապետի հրաժարականը պահանջում է մոտավորապես 15-20 հոգի. Լոռու մարզպետ (Տեսանյութ) - Այսօր` թարմ լուրեր ...

Այստեղից էլ ծնունդ առան շղթայական խնդիրները․ Դատական գործընթացներին ընդառաջ ավագանին հունվարի 21-ին 1 օրակարգային հարցով արտահերթ նիստ հրավիրեց։ Ավագանու անդամների մեկ 3-րդի ձայներով փաստաբան ընտրեցին և նրան լիազորեցին դատական ատյաններում իրենց շահերը պաշտպանելու։ Սակայն, ստեղծված իրավիճակում կոնֆլիկտն իր գագաթնակետին էր հասել դեռևս դեկտեմբերի 16-ին, երբ կալանավորվեց ՏԻՄ ընտրություններում ամենաշատ ձայներ հավաքած Ասլանյան դաշինքի առաջին համարը, Վանաձորի նախկին քաղաքապետ՝ Մամիկոն Ասլանյանը։

Հաշվի առնելով ժամանակահատվածը՝ Մամիկոն Ասլանյանը դիտարկվում է որպես քաղբանտարկյալ․ Լոռու մարզպետը, որը ՏԻՄ ընտրություններում իշխող կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն էր, գտնում է, որ ընտրություններն ու պատասխանատվություն կրելը չպետք է իրար խառնել․ Իսկ քաղաքացիների կարծիքները հակասական են․․․

Ավագանու անդամ Գայանե Քալանթարյանն իր խոսքում նշեց, որ սա կարևորագույն իրավիճակ է, որը պետք է լինի իրավապաշտպանների, հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիների ուշադրության կիզակետում․ խնդիրը շուտափույթ լուծում է պահանջում․ Վանաձոր խոշորոցված համայնքում ստեղծված իրավիճակն անձի խնդիր չէ, այլ խոշորացված համայնքի արդեն ահագնացող խնդիր։

«Հանուն Ախթալա խոշորացված համայնքի կանաչ և մաքուր զարգացման» ծրագիր

Возможно, это изображение (2 человека и на открытом воздухе)

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է «Հանուն Ախթալա խոշորացված համայնքի կանաչ և մաքուր զարգացման» ծրագիրը, «Կանաչ Արահետ» ՀԿ-ի ֆինանսական օժանդակությամբ, Եվրոպական միության EU4Youth ծրագրի աջակցությամբ Կովկասի բնապահպանական հասարակական կազմակերպությունների ցանցի (CENN) կողմից իրականացվող «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում սահմանամերձ շրջաններում կանաչ առաջընթացի համար» ծրագրի շրջանակներում «Գրին Քեմփ» էկո-գյուղական և քաղաքացիական հասարակության տուրիզմի կենտրոնի տարածքում կառուցվել է արշավորդների տնակային ավան՝ բաղկացած 5 տնակներից, որոնք շուտով կհյուրընկալեն առաջին զբոսաշրջիկներին:

Возможно, это изображение (2 человека, люди стоят и на открытом воздухе)

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև կանաչապատել կենտրոնի ենթակառուցվածքների տարածքը տարբեր ծառատեսակներով:

«Գրին Քեմփ» էկո-գյուղական և քաղաքացիական հասարակության տուրիզմի կենտրոնը որպես սոցիալական ձեռնարկատիրություն ստեղծվել է «Համայնքային Համախմբման եւ Աջակցության Կենտրոն» ՀԿ-ի կողմից ՀՀ Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի Փոքր Այրում գյուղում, մատուցում է էկո-գյուղական և քաղաքացիական հասարակության տուրիզմի ծառայություններ:

Возможно, это изображение (2 человека, на открытом воздухе и дерево)

Կենտրոնում ընթանում են դասընթացներ, կոնֆերանսներ և այլ միջոցառումներ:
Կենտրոնը բաղկացած է քարե և փայտյա տնակներից և քոթեջներից, կոնֆերանս դահլիճից` համալրված անհրաժեշտ սարքավորումներով, ամառային և ձմեռային խոհանոցներից ու ճաշարաններից և այլ ենթակառուցվածքներից, որոնք այս պահին կառուցման ընթացքի մեջ են և շուտով լիարժեք կբացեն իրենց դռները զբոսաշրջիկների ու քաղաքացիական հասարակության կազմակերպություների ներկայացուցիչների առջև։

«Պատրաստվի՛ր/պատվաստվի՛ր»: ՀՀ Լոռու մարզում մեկնարկում է ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագիրը

«Սինեմարթ» երիտասարդական ՀԿ-ն Հայաստանում մեկնարկել է «Պատրաստվի՛ր/պատվաստվիր» ենթադրամաշնորհային ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ «COVID-19․ Քաղաքացիական հասարակության դիմակայունություն և կայունություն» ծրագրի շրջանակներում։

«Սինեմարթ»-ն արդեն վերապատրաստում է անցկացրել հինգ ակտիվիստների համար, ովքեր կներգրավվեն դաշտային աշխատանքներում։ Նրանք շրջելու են Լոռու մարզի բոլոր բնակավայրերով, հանդիպումներ են ունենալու տնտեսվարողների հետ, որոնց ժամանակ կտեղեկացնեն COVID-19-ի դեմ պատվաստանյութերի կարևորության մասին՝ որպես համավարակի դեմ պայքարի կարևոր կանխարգելիչ քայլ։

«COVID-19․ Քաղաքացիական հասարակության դիմակայունություն և կայունություն»-ը 48-ամսյա ծրագիր է, որն իրականացվում է հայաստանյան և միջազգային ՔՀԿ-ների կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Այսօր Վանաձորի «ՄԻԳ»մարզային ռադիոկայանի «Բարի օր» ծրագիրը 3 տարեկան է

Այսօր Վանաձորի «ՄԻԳ»մարզային ռադիոկայանի «Բարի օր» ծրագիրը, ոչ ավել ոչ պակաս 3 տարեկան է: 3 տարի առաջ հենց այս օրը, հաղորդավար Դավիթ Անտոնյանը ռադիոյի եթերում ունկնդիրներին մաղթեց բարի օր:
Ասենք շնորհավոր!!!
Թող օրը միայն բարին բերի…