Գլխավոր Блог էջ 89

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:

Возможно, это изображение (9 человек, люди стоят и в помещении)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:
Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանը և Ազգային ժողովի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Հակոբ Արշակյանը:
ԱԽ նիստում քննարկվել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ու միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:

«Քաղաքացու ձայն և գործողություն» մեթոդոլոգիայով ֆոկուս խմբային քննարկումներ Լոռու մարզում.

Возможно, это изображение (6 человек, люди стоят, люди сидят, в помещении и текст «SHOT ON REDMI 9 AI QUAD CAMERA»)

2022 թ․ փետրվարի 19-ին Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Վահագնի բնակավայրում տեղի ունեցան ֆոկուս խմբային քննարկումներ՝ «Քաղաքացու ձայն և գործողություն» մեթոդոլոգիայով, որին մասնակցում էին Վահագնի, Քարաբերդ և Լեռնապատ բնակավայրերի ակտիվիստներ և ակտիվ երիտասարդներ։
Возможно, это изображение (7 человек, люди сидят, люди стоят, стол, в помещении и текст «SHOT ÛRM9 ON REDMI AI QUAD CAMERA»)
Հանդիպման ժամանակ մասնակիցները ներկայացրին իրենց բնակավայրերի խնդիրները, այլընտրանքային զարգացման հնարավորությունները։ Նախատեսվում է նաև ևս մեկ հանդիպում, որի ժամանակ կքննարկվեն ֆոկուս խմբային քննարկումների ժամանակ վերհանված խնդիրները, կդասակարգվեն ըստ առաջնահերթության և կկազմվի գործողությունների պլան այդ խնդիրների հանրայնացման համար, հետապնդելով դրանց լուծումը։
Возможно, это изображение (8 человек, люди сидят, люди стоят и в помещении)
Քանի որ ներկա պահին Փամբակ խոշորացված համայնքի զարգացման 5-ամյա ծրագրի հանրային լսումների փուլն է, առաջարկություն եղավ ֆոկուս խմբային քննարկումների ժամանակ վերհանված խնդիրները ներկայացնել այդ լսումների ժամանակ, որպեսզի դրանք ներառվեն համայնքի 5-ամյա ծրագրում։
Ֆոկուս խմբային քննարկումների մասնակիցների ներգրավումը կազմակերպել էին «Հանի» ԵԿ քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր անդամները։

Հոբելյանի առթիվ պարգևատրվեց վաստակաշատ դասախոս Ռոբերտ Սահակյանը

Возможно, это изображение (3 человека, люди стоят и в помещении)

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ծննդյան 85-ամյակի կապակցությամբ այսօր շնորհավորեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Վանաձորի պետական համալսարանի վաստակաշատ դասախոս, ակտիվ հասարարական գործիչ Ռոբերտ Սահակյանին։
— Դուք անուրանալի ավանդ ունեք Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ստեղծման և կայացման գործում, բուհի հենասյուներից մեկն եք։ Արգասաբեր է Ձեր մանկավարժական գործունեությունը։ Ձեր կրթած սերունդներն այսօր էլ բարձր են պահում մեր մարզի պատիվը տարբեր ոլորտներում:
Возможно, это изображение (5 человек, люди сидят и в помещении)Մաղթում եմ քաջառողջություն, երկարակեցություն և ամենայն բարիք, — իր շնորհավորանքի խոսքում ասաց Լոռու մարզպետը՝ ընդգծելով նաև այն, որ Ռոբերտ Սահակյանը պատկառելի տարիքում էլ շարունակում է ուսումնական ձեռնարկներ գրել ուսանողների համար։
Возможно, это изображение (5 человек, люди сидят и в помещении)
Վաստակաշատ գիտնականին ջերմ շնորհավորանքի խոսքեր հղեց նաև մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը։ Ռ․ Սահակյանը շնորհակալություն հայտնեց մարզի ղեկավարին հաճելի անակնկալի, ցուցաբերված ուշադրության, հարգանքի և մանակավարժների հանդեպ ընդգծված վերաբերմունքի համար:

Օլիմպիադաների մարզային փուլի արդյունքներն ամփոփվել են, մեկնարկել է հանրապետական փուլը

Հաստատվել են օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից

Այս տարվա հունվարի 19-ից փետրվարի 15-ը կազմակերպված դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլում իրենց գիտելիքները փորձեցին տարածքային փուլը հաղթահարած Լոռու մարզի դպրոցների 712 աշակերտներ (383՝ աշակերտ բնագիտական, 329՝ հումանիտար առարկաներից)։ Նրանցից անցողիկ շեմը հաղթահարել և հանրապետական փուլ են անցել 130-ը (բնագիտական առարկաներից՝ 52 աշակերտ, հումանիտար առարկաներից՝ 78)։
Ի դեպ, նախորդ ուստարում օլիմպիադայի մարզային փուլին մասնակցել էր 646 աշակերտ, հանրապետական փուլ էին անցել 115-ը։
Ըստ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության վերլուծության՝ ընդհանուր առմամբ, հումանիտար առարկաների արդյունքները գոհացուցիչ են եղել։
Առավելագույն արդյունքներ են գրանցվել պատմություն առարկայից, նվազագույն՝ ֆրանսերենից։ Բնագիտական առարկաների արդյունքները այս տարի ևս չեն գոհացրել։ Առավելագույն միավոր գրանցվել է միայն աշխարհագրությունից, նվազագույն՝ մաթեմատիկայից և ֆիզիկայից։ Ինֆորմատիկա առարկայից հանրապետական փուլին մասնակցության համար անցողիկ շեմը հաղթահարող աշակերտներ չեն եղել։
Փետրվարի 19-ին մեկնարկել է օլիմպիադաների հանրապետական փուլը՝ մաթեմատիկա առարկայից, որին մեր մարզից մասնակցել է 19 աշակերտ։
Հանրապետական փուլը կշարունակվի մինչև մայիսի 15-ը։

Հայաստանում հայտնաբերվել է նաև «Օմիկրոն» տարբերակի «BA.2» ենթատարբերակը

What we know about Omicron and how to avoid getting it - ISRAEL21c

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի` ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Հայ-ռուսական համալսարանի հետ համատեղ իրականացրած սեքվենավորման (ՊՇՌ դրական նմուշների) արդյունքները ցույց են տվել, որ ներկայումս Հայաստանում շրջանառում է նաև COVID-19 «Օմիկրոն» տարբերակը (շտամը), այդ թվում՝ «Օմիկրոն» տարբերակի «BA.2» ենթատարբերակը։
Գիտնականների կարծիքով` «BA.2»-ն ավելի վարակիչ է, քան նախորդ ենթատարբերակը, և համաձայն մի շարք հետազոտությունների՝ կարող է ունենալ հիվանդության ավելի ծանր ընթացք։