Գլխավոր Блог էջ 54

Լոռու մարզի բոլոր համայնքներում ձյուն է տեղում

 

Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում տեղում է ձյուն – Tsayg
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 24-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Լոռու մարզի բոլոր համայնքներում ձյուն է տեղում։
 Բքի և վատ տեսանելիության հետևանքով մարզային ճանապարհները դժվարանցանելի են։
 Կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-
Ալավերդի ճանապարհները և Ստեփանավանի ոլորանները։
 Վանաձոր-Երևան ճանապարհահատվածը երթևեկելի է և՛ Ապարանով, և՛ Սևանով։
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. մասնավորապես…

Սպասվում է բուք եւ ջերմաստիճանի կտրուկ անկում | Լրագիր

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Եղանակային պայմաններից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Սարավան-«Զանգեր» (բուք է) հատվածը, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները (բուք է), Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհը, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհի «Զույգաղբյուր» կոչվող հատվածը, Ամասիա-Աշոցք, Կոտայքի մարզի Ֆանտան-Ջրաբեր ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր», Կապան-Տաթև-Գորիս ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Դժվարանցանելի են Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները, Վանաձոր-Դիլիջան, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Շիրակի մարզի Ամասիա-Գյումրի-Կապս, Արթիկ-Մեծ Մանթաշ և Արագածոտնի մարզի Ալագյազ-Ծիլքար ավտոճանապարհները։

Երևանում և Սյունիքի, Կոտայքի, Տավուշի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու մարզերում տեղում է ձյուն:

Կոտայքի մարզի Նաիրի-Աբովյան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի և Վայոց ձորի մարզի Ջերմուկի տարածաշրջաններում բուք է։

Զորիկ Պողոսյանը առաջիկայում պատրաստվում է համաշխարհային բացառիկ սենսացիոն ռեկորդ սահմանել

Աշխարհի բազմակի չեմպիոն ռեկորդակիր միջազգային կարգի սպորտի վարպետ Զորիկ Պողոսյանը և իր մարզիչը պատրաստվում են համաշխարհային բացառիկ սենսացիոն ռեկորդ սահմանել առաջ անցնելով չինացի մարզիկի ռեկորդից։

Միջազգային կարգի սպորտի վարպետ աշխարհի եռակի չեմպիոն համաշխարհային ռեկորդակիր Վանաձորի փրկարար աշխատակից Զորիկ Պողոսյանը մարզումների ընթացքում բարձրացրել է ահռելի ծանրություն որը աշխարհի բացառիկ ռեկորդ է։Չեմպիոնը առաջիկայում պատրաստվում է համաշխարհային բացառիկ սենսացիոն ռեկորդ սահմանել։

Երկրաշարժ՝ Հայաստան-Վրաստան սահմանին

Երկրաշարժ Հայաստանում

Մարտի 23-ին, տեղական ժամանակով ժամը 21:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:10-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.11⁰ և արևելյան երկայնության 43.92⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 9 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.6 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Աշոցք, Սիզավետ և Ղազանչի գյուղերում՝ 3 բալ, Լոռու մարզի Տաշիր, Ալավերդի, Վանաձոր քաղաքներում, Պաղաղբյուր գյուղում, Տավուշի մարզի Իջևան, Նոյեմբերյան և Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում` 2-3 բալ ուժգնությամբ:

Հայաստանի բռնցքամարտիկները Եվրոպայում 3 մեդալ նվաճեցին

Խորվաթիայում այսօր ավարտվեց բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանը նվաճեց 3 մեդալ: 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանն ու 63,5 կգ քաշային Արթուր Շախպազյանը տանուլ տվեցին եզրափակիչ մրցամարտերը և բավարարվեցին արծաթե մեդալով: Աղջիկներից 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանն արժանացավ բրոնզե պարգևի: