Գլխավոր Блог էջ 41

Բրյուսելում մեկնարկել է վարչապետ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի հանդիպումը (տեսանյութ)

Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպումը։

Այնուհետև տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների ու Եվրոպական խորհրդի նախագահի եռակողմ հանդիպումը։

 

Ղրիմի պատվիրակությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ղրիմի պատվիրակությունը Հայաստանում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Հայաստան կատարած այցի ընթացքում Ղրիմի պատվիրակությունը ծաղիկներ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և մեկ րոպե լռությամբ հարգել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ TACC-ի փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի օրը լրագրողներին հայտնել են Ռուսաստանի մարզի տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունում։

«Բազմազգ և խաղաղ Ղրիմում էթնիկ հողի վրա ժողովուրդների հալածանքների փաստերը միշտ ցավագին են ընկալվում։ Մենք վճռականորեն մերժում ենք խտրականության և բռնության ցանկացած ձև, դրանք տեղ չունեն և երբեք չեն լինի մեր հանրապետությունում»,- ասել է Ղրիմի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Իրինա Կիվիկոն։

Արարողությանը ներկա էին նաև Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի մշտական ​​ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը, Հանրապետության տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ Անուշավան Աղաջանյանը, Ազգային մշակութային ինքնավարության նախագահ Գեորգի Հակոբյանը, Ղրիմի Պետական ​​խորհրդի պատգամավոր Արմեն Մարտոյանը, համայնքի ներկայացուցիչներ։

Գողացել են «Վանաձոր» ԲԿ-ի բժիշկ–սրտաբանի մեղվափեթակները՝ մեղուներով. Shamshyan. com

Ոստիկանության Վանաձոր քաղաքի Գուգարքի բաժնում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 3-ին Գուգարքի ոստիկանություն դիմած Վանաձորի բնակիչ, 52-ամյա Կարեն Պողոսյանի  ահազանգի փաստով:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս հայտնել է, որ այս տարվա մարտի 27-ից մինչև ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Ազնվաձոր գյուղի 1-ին փողոցում գտնվող, իրեն պատկանող չբնակեցվող տան մասամբ ցանկապատված հողամասից գողացել են իրեն պատկանող մեղվափեթակները՝ մեղուներով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ահազանգով մեկնած ոստիկանության ծառայողներին Կ. Պողոսյանը հայտնել է, որ ինքը աշխատում է  «Վանաձոր»  բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ-սրտաբան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մանրամասները՝ կայքում`

shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/04/05/1210596/

 

Մարզպետ Արամ Խաչատրյանը Վանաձորի թիվ 5 համաբուժարանում ծանոթացավ կատարված աշխատանքներին

Возможно, это изображение (5 человек, люди сидят, люди стоят и в помещении)

Վանաձորի թիվ 5 համաբուժարանում տնօրեն Գագիկ Մարտիրոսյանի ջանքերով վերջերս կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել․ բարելավվել են շենքային պայմանները, ձեռք են բերվել նոր ուլտրաձայնային և իմունաֆերմենտատիվ հետազոտությունների սարքավորումներ։ Քաղաքացիների իրազեկումն ապահովելու նպատակով շենքի ներսում տեղադրվել են նաև ժամատախտակներ և իրազեկման ցուցանակներ։
Возможно, это изображение (4 человека, люди стоят и в помещении)
Մարզի ղեկավարը այցի շրջանակներում մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի ուղեկցությամբ շրջեց համաբուժարանում, ծանոթացավ կատարված աշխատանքներին, մասնագետներով և բժշկական սարքավորումներով հագեցվածությանը։ Մատուցվող ծառայությունների որակի մասին մարզպետն անձամբ զրուցեց համաբուժարանի շահառու քաղաքացիների հետ, վստահեցրեց, որ միասնական և համակարգված աշխատանքի արդյունքում լուծումներ են տրվելու առկա բոլոր խնդիրներին։
Возможно, это изображение (2 человека, люди стоят, экран и в помещении)
Համաբուժարանում ներկայում առաջնային խնդիր է ռենտգեն սարքավորման բացակայությունը։ Քաղաքացիներին ռենտգեն ծառայություն մատուցելու համար համաբուժարանը պայմանագիր է կնքել Վանաձորի թիվ 1 և 2 համաբուժարանների հետ։
Մարզի ղեկավարը և ոլորտի պատասխանատուն վստահեցրին, որ նախարարությունն իրազեկված է խնդրի մասին, և արվում է հնարավորը օր առաջ հարցին լուծում տալու համար։

Սարչապետ բնակավայրում շուտով իր դռները կբացի հանդիսությունների սրահը

Возможно, это изображение (небо)

Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն միջոցներով Սարչապետ խոշորացված համայնքի Սարչապետ բնակավայրում այսուհետ կգործի հանդիսությունների սրահ։ Ծրագիրը մեկնարկել է նախորդ տարի։ Վերակառուցման աշխատանքներն արդեն ավարտվել են։ Բարձրացվել են գոյություն ունեցող մոտ 250 քառ. մետր մակերեսով շենքի պատերը, կառուցվել է տանիք,տեղադրվել են դռներ և պատուհաններ, կառուցվել է մամլոգրանիտե հատակ, կատարվել է ներքին և արտաքին հարդարում, տեղադրվել է ջեռուցման համակարգ, իրականացվել է ներքին և արտաքին ջրամատակարարում, անց է կացվել կոյուղագիծ։
Возможно, это изображение (в помещении)
Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմել է ավելի քան 36 մլն դրամ: Ընդհանուր պայմանագրային արժեքը կազմել է 35.3 մլն դրամ, որից 14.2 մլն-ն` պետբյուջեի և 21.1 մլն-ը` համայնքային ներդրումն է:
Շինաշխատանքներն իրականացրել է «Նեմրութ» ՍՊԸ-ն։
Հարկ է նշել նաև, որ 2021 թվականի մեկ այլ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել անհրաժեշտ գույք և տեխնիկա՝ բնակիչների պատշաճ սպասարկումը իրականացնելու համար: