«ՄԻԳ» ռադիոկայանի «Բարի օր» ծրագրի «Օրվա հյուրը» հաղորդաշար:
Հաղորդաշարի հյուրն է երգիչ, դերասան`Արման Կոլոսովը:
Հաղորդաշարի հյուրն է երգիչ, դերասան`Արման Կոլոսովը:
Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի գյուղապետ Ալեքսեյ Նովիկովն էստաֆետը հանձնում է երիտասարդ սերնդին:

Նա 1996թ. գյուղի համայնքնապետն է եղել, իր գործի շարնակությունը թողնում է առավել երիտասարդ սերնդին, որովհետև արդեն 75 տարեկան է: Համայնքի երկարատև պատմության մեջ առաջին անգամն է, որ համայնքի ղեկավարի համար առաջադրվել էին 3 թեկնածուներ: Մինչ այդ այստեղ միշտ պարզ են եղել ընտրությունների արդյունքները:Գործող գյուղապետը հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններին իր քաղաքացիական պարտքը կատարելու եկավ օրվա երկրորդ կեսին՝ բարձր տրամադրությամբ, մեծ հույսերով ու լավատեսությամբ:
Առաջադրված 3 թեկնածուներից 2-ը՝ Ալեքսեյ Չիչյովը և Վալերի Նազարովը ընտրության եկել էին անմիջապես իրենց կիրակնօրյա աղոթքից հետո: Նրանք Ֆիոլետովոյում տեղակայված 24/1 ընտրատեղամասում էին 08:25-ին:
Ուղիղ 20։00-ին ընտրատեղամասի դռները փակվեցին։
Թիվ 24/1 ընտրատեղամասում այժմ ձայների հաշվարկման փուլն է:
Նարինե Մաթեւոսյան
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում 2021թ․ հոկտեմբերի 12-ին կայացավ Կ. Գալստյանի գործով հերթական դատական նիստը:
Կ. Գալստյանի դեմ իրավապահներին բողոք է ներկայացրել կինը՝ Լ. Խաչատրյանը։ Նա ամուսնուն մեղադրում էր իր հանդեպ բռնություն կիրառելու մեջ։ Լ. Խաչատրյանըպատմել էր, որ 2020թ. հուլիսի 16-ին հերթական վեճի ժամանակ՝ իրենց տանը, Կ. Գալստյանը բազմաթիվ հարվածներ է հասցրել իրեն։
Ամբաստանյալի շահերի պաշտպան Գագիգ Նալբանդյանը միջնորդություն ներկայացրեց դատարան այն մասին, որ գործում այլևս տուժող կողմ չկա: Կ. Գալստյանը և Լ. Խաչատրյանը համաձայնության են եկել և հաշտվել են: Փաստաբանը առաջարկեց, որ օրենքի համաձայն, եթե կողմերն այլևս իրարից որևէ պահանջ չունեն, ապա գործի վարույթը ենթակա է կարճման:

Նախագահող դատավոր Լուսինե Ալավերդյանը փորձեց նաև ճշտել, արդյոք կողմերի միջև հաշտությունը կամավոր է, հիմնաված է երկկողմանի համաձայնության վրա և չի եղել արդյոք որևէ սպառնալիք: Ապա լսեց նաև մեղադրող կողմի կարծիքը:
Լոռու մարզի դատախազ՝ Բարսեղ Մուրադյանը դեմ չէր շահերի պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությանը:
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Լուսինե Ալավերդյանի, որոշում կայացրեց՝ կարճել գործի վարույթը՝ հաշտեցման հիմքով:

Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:
Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների տեսակետներին:
Նարինե Մաթեւոսյան
…
Վանաձորի Նարեկացի թաղամասում(3-րդ մաս),հոկտեմբերի 3-ին հանդիսավորությամբ բացվեց 44 օրյա պատերազմի ժամանակ, թաղամասի մարտիրոսաված հերոսների անմահ հիշատակը հավերժացնող` խաչքար հուշաղբյուր:Նախաձեռնությամբ նույն թաղամասի բնակիչներ` Արեն Անանյանի և Կարեն Մաճկալյանի:
https://www.youtube.com/watch?v=wJY4IMqwYA0