Գլխավոր Блог էջ 101

Վանաձորի ոստիկանների բացահայտումը. զինաթափել են, առգրավել զենք զինամթերքը. (տեսանյութ)

Արցախից Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու քրգործերով 84 մեղադրյալ  կա

Զինաթափել էին վեճի մասնակիցներին, առգրավել զենք զինամթերքը» Վանաձորի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Հայ ֆիզիկոսը՝ Բուչալտերի տիեզերաբանության մրցանակի հաղթող.

Հայ ֆիզիկոս, Վանկուվերի Սայմոն Ֆրեյզեր համալսարանի (SFU) պրոֆեսոր և Բյուրականի աստղադիտարանի արտասահմանյան աշխատակից Լևոն Պողոսյանը արժանացել է Բուչալտերի տիեզերաբանության 2021թ․ մրցանակին։

Լևոն Պողոսյանը և նրա աշխատակիցը արժանացել են առաջին մրցանակին նախասկզբյան մագնիսական դաշտերի միջոցով Հաբլյան լարվածությունը բացահայտելու վերաբերյալ իրենց նոր հետազոտության համար, որտեղ Պողոսյանը և նրա աշխատակիցը ցույց են տվել, թե վաղ Տիեզերքի մագնիսական դաշտերը հաշվի առնելը ինչպես կարող է օգնել լուծելու այդ տարբերությունը:

Armenian Physics Professor Levon Pogosian wins 2021 Buchalter Cosmology  Prize | www.aravot-en.am

Հաբլյան լարվածությունը տիեզերաբանության ամենամեծ հանելուկներից մեկն է, որը վերաբերում է Հաբլի հաստատունի ակնհայտ տարբերությանը կամ նրան, թե որքան արագ է Տիեզերքն ընդլայնվում այսօր:

Բուչալտերի տիեզերաբանության մրցանակը հիմնադրվել է 2014թ-ին:

Այն շնորհվում է տիեզերաբանության մեջ բեկումնային տեսական, դիտողական կամ փորձարարական աշխատանքի համար, որը կարող է նպաստել Տիեզերքի ծագման, կառուցվածքի և էվոլյուցիայի մասին մեր ունեցած պատկերացումների ընդլայնմանը, ինչին էլ հասել է Պողոսյանը իր հետազոտությամբ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները այցելել են սահմանամերձ Խաչիկ գյուղ. (Ֆոտոշարք)

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները այցելել են Վայոց Ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղ։ Հայտնում է ՔՊ մամուլի ծառայությունը։
Պատգամավորները լսել են գյուղացիների բարձրաձայնած խնդիրները, քննարկել դրանց լուծման ուղիները։

Օլեգ Դուլգարյան. խայտառակություն է և քանի ուշ չէ պետք է հրաժարվել նման մոտեցումից…

Возможно, это изображение (3 человека, люди сидят и люди стоят)

«Համայնքների համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես բազմիցս նշել եմ, ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտին հարող ամբողջ օրենսդրությունը բխում է, գործում է միայն հանքարդյունաբերողի շահերից, ի վնաս համայնքի բնակչի։ Հիմա վիճակը էլ ավելի վատացավ։
Փետրվարի 10-ին ՀՀ կառավարության նիստում գործադիրն առանց զեկուցման հավանություն տվեց «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, ինչով համայնքի բնակիչների շահերի և իրավունքների նկատմամբ ևս մի կարևորագույն սահմանափակում է մտցվում և դա ՀՀ-ում ընդունված ամենահակաժողովրդավարական նախագծերից և որոշումներից մեկն է։
Օրինագծով առաջարկվում է օրենսգիրքը լրացնել նոր 55.1-ին հոդվածով, որը նախատեսում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգում անհաղթահարելի ուժի հիմքով: Ի թիվս մի շարք պատճառների, անհաղթահարելի ուժ է համարվելու քաղաքացիական զանգվածային անհնազանդությունը՝ բողոքի ակցիաների տարբեր դրսևորումներ, որոնց արդյունքում հնարավոր չի եղել հանքավայրում կազմակերպել ընդերքօգտագործման աշխատանքները:

Խայտառակություն. քանի ուշ չէ, պետք է հրաժարվել». Օլեգ Դուլգարյան
Ստացվում է ինչ, օրինակ եթե ընդերքաօգտագործման կամ երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու ծրագիրը հաստատվել է` անտեսելով համայնքի բնակիչների կարծիքը, ապա համայնքի բնակիչների կողմից սեփական իրավունքների և մաքուր միջավայրում ապրելու իրավունքը պաշտպանելու համար իրականացվող խաղաղ ակցիաները, բոյկոտումները համարվելու են անհաղթահարելի ուժ և ավտոմատ երկարացվելու է ընդերքօգտագործողի իրավունքը իր գործունեությունը իրականացնելու համար։
Այսինքն, ըստ էության, համայնքը, համայնքի բնակիչը թեկուզ պայքարի ամբողջ կյանք և թույլ չտա, որպեսզի իր շրջակա միջավայրը քանդեն, ապա մեկ է ընդերքաօգտագործողի իրավունքը այդ տարածքի նկատմամբ շարունակաբար երկարացվելու է այնքան ժամանակով, որքան ժամանակով իրեն խոչընդոտել են։
Ավելին, կարծում եմ դրան կհետևի համայնքի բնակչին նկատմամբ նման դեպքերում «Օրինական ընդերքօգտագործմանը» խոչընդոտելու համար քրեական գործ հարուցելու հերթական բարեփոխման ժամանակը։
Մի խոսքով խայտառակություն է և քանի ուշ չէ պետք է հրաժարվել նման մոտեցումից և հակառակը, օրենսդրությունը համապատասխանեցնել առաջին հերթին համայնքի բնակիչների օրինական շահերին և իրավունքներին։
Հավելեմ նաև, որ նման օրինագիծը ընդունվել է առանց հասարակության հետ կոնսենսուսի և ասում ենք ՈՉ այդ հակաժողովրդավարական նախագծին»։

Աղբյուրը`  Օլեգ Դուլգարյան,  https://www.facebook.com/oleg.dulgaryan

Դոլարի վաճառքի առավելագույն գինը 484 դրամ է. տարադրամի փոխարժեքը ՀՀ բանկերում

Դոլարի փոխարժեքը հատեց 535 դրամի սահմանագիծը. Եվրոն նույնպես թանկացել է » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ ...

Հայաստանյան բանկերում դոլարի առքի նվազագույն գինը 475 դրամ է, վաճառքինը՝ 482.50։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 484 դրամ է։

Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 534 դրամով, վաճառվում՝ 546 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 554 դրամ է։

Ռուբլու առքի նվազագույն գինը 6.07 դրամ է, վաճառքինը՝ 6.31։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 6.43 դրամ է։

 

http://migfm.am/