Գլխավոր Блог էջ 34

ՀՀ ԱԻՆ. Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 բեռնատար ավտոմեքենա

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 բեռնատար ավտոմեքենա - ՓԱՍՏԻՆՖՈ  | Իրավական լուրեր, իրադարձություններ, վերլուծություններ ...

Մարտի 10-ին, ժամը 12։42-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածից դեպի Տաթևի վանական համալիր ավտոճանապարհին ավտոմեքենաները ձյան պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 բեռնատար ավտոմեքենա:

Տիգրան Արզաքանցյանը կուսակցություն է բացում. հայտնի է անունը

Ես ինչ կարողացա արեցի. Տիգրան Արզաքանցյան (Տեսանյութ)

Մասնատված հայրենիք, ոտնահարված արժանապատվություն ու հպարտություն, անորոշ ապագա։ Ամոթի այս պայմաններում դեռ որքա՞ն պիտի ապրենք, որքա՞ն պիտի խաբվենք։ Բոլոր ժամանակներում հաղթել է հայի պայքարող տեսակը, այսօր մեզ հաղթանակից բացի այլ տարբերակներ պետք չեն։
Աէ.jpeg
«Ուժը Հայրենյաց» կուսակցության թիմում միայն հայրենասերներ են, մենք միավորվում ենք հանուն հայրենիքի։
ՄԵՐ ՊԱՅՔԱՐԸ ՆՈՐ Է ՍԿՍՎՈՒՄ!

Եվրոպական Միության խորհրդարանը ձայների 635 կողմ, 2 դեմ և 42 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը

 

Եւրոպական միութեան խորհրդարանը կը դատապարտէ Քեսապի դէմ յարձակումը | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն

Քիչ առաջ Եվրոպական Միության խորհրդարանը ձայների 635 կողմ, 2 դեմ և 42 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը, որով ի թիվս այլնի.
– Խստորեն դատապարտում է Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը՝ ջնջելու և ժխտելու հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջը՝ խախտելով միջազգային իրավունքը և Արդարադատության միջազգային դատարանի վերջին որոշումը,
– Փաստում է, որ վերջին երեսուն տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվել է կրոնական և մշակութային ժառանգության անդառնալի ոչնչացում, հատկապես՝ Նախիջևանի ինքնավար հանրապետությունում, որտեղ ավիրվել են 89 հայկական եկեղեցի, 20 000 գերեզմաններ և ավելի քան 5 000 տապանաքարեր,
– Ընդգծում է, որ հայկական մշակութային ժառանգության հետքերի վերացումը Լեռնային Ղարաբաղում իրականացվում է ոչ միայն այն վնասելու կամ ավիրելու, բայց նաև պատմության կեղծման և այն որպես, այսպես կոչված, կովկասյան-ալբանական ներկայացնելու միջոցով, և արձանագրում, որ 2022 թվականի փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովը հայտարարել է «հայերի կողմից ալբանական կրոնական տաճարների վրա գրված հորինված հետքերը» վերացնելու համար պատասխանատու աշխատանքային խումբ ստեղծելու մասին:
– Ընդունում է, որ հայկական մշակութային ժառանգության վերացումը հանդիսանում է հայատյացության, պատմական ռևիզիոնիզմի և հայերի նկատմամբ ատելության համակարգային, պետական մակարդակով քաղաքականության ավելի լայն օրինաչափության մի մասը, որը խրախուսվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից, ներառյալ հակահումանիզմը, բռնության փառաբանումն ու տարածքային պահանջները Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որոնք սպառնում են խաղաղությանն ու անվտանգությանը Հարավային Կովկասում,
– Ընդգծում է պատմամշակութային ժառանգության պաշտպանությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական սահմանման ավելի լայն իմաստով մոտենալու անհրաժեշտությունը, և այս համատեքստում կոչ է անում Ադրբեջանին հրաժարվել իր մաքսիմալիստական նպատակներից, ռազմատենչ մոտեցումներից և Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներից ու բարեխղճորեն ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ բանակցություններին:
– Կոչ է անում Ադրբեջանին ամբողջությամբ կատարել Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ կարգադրությունը, մասնավորապես՝ «ձեռնպահ մնալ հայոց լեզուն ճնշելուց, հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելուց կամ այլ կերպ պատմական հայկական մշակութային ներկայությունը վերացնելուց, կամ հայերի մուտքն այդ վայրեր և դրանցից օգտվելը արգելելուց» և «վերականգնել կամ վերադարձնել հայկական մշակութային և կրոնական որևէ շինություն և վայր, արտեֆակտ կամ առարկա», շեշտում է, որ մշակութային ժառանգության ոչնչացման կամ փոփոխման ցանկացած նոր դեպք պետք է անհապաղ ուշադրության արժանանա միջազգային հանրության կողմից,
– Կոչ է անում Եվրահանձնաժողովին (ԵՄ գործադիր մարմնին) օգտագործել բոլոր հասանելի լծակները Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման, փոփոխման, ինչպես նաև՝ վանդալիզմի դեպքերը կանխելու համար:
Էդվին Մարտիրոսյանի էջից

Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ Շնող խոշորացված համայնքի Քարկոփ, Թեղուտ և Շնող բնակավայերը գազիֆիկացվել են. (տեսանյութ)

Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ Շնող խոշորացված համայնքի Քարկոփ, Թեղուտ և Շնող բնակավայերը գազիֆիկացվել են:
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է շուրջ 238 մլն մլն դրամ(որից 142.8 մլն` պետական ներդրում, 95.2 մլն-ը` համայնքային):
Հանրային հեռուստաընկերության անդրադարձը․

Վանաձորում այսօր ձյուն է տեղացել (տեսանյութ)

Վանաձորում այսօր ձյուն է տեղացել… MIG TVR, Վանաձորում այսօր ձյուն է տեղացել… Հայաստանի ողջ տարածքում նախորդ գիշեր առատ ձյուն է տեղացել, որն ուղեկցվել է ջերմաստիճանի անկմամբ: Վանաձորում առավոտյան փողոցները պատվել են ձյան սպիտակ շերտով, որն սկսել է հալչել միայն 09:30-ից հետո:

Դոլարի փոխարժեքն անցել է 512 դրամից. Եվրոն թանկացել ավելի քան 8,5 դրամով

փոխարժեք Bavnews․am

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 9-ին, կազմել է 512.41 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 2.23 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 561.45 դրամ (աճել է 8.62 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 674.13 դրամ (աճել է 3.09 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.34 դրամ (աճել է 0.60 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Արծաթ՝  376.67 դրամ, ոսկի՝ 29,324.45 դրամ, պլատին՝16,414.1 դրամ:

Ուկրաինայի ԱԳՆ. Ուկրաինան չի հանձնվել և չի հանձնվելու

Главы МИД России и Украины проводят встречу в Турции: 10 марта 2022, 14:35  - новости на Tengrinews.kz

Այս մասին լրագրողներին ասել է Դմիտրի Կուլեբան, փոխանցում է «DS»-ը։

«Ռուսաստանը հրադադարը կապում է Ուկրաինային Պուտինի պահանջների կատարման հետ, Ուկրաինան չի հանձնվել և չի հանձնվելու», — ասել է Կուլեբան։

«Մենք պատրաստ ենք դիվանագիտության, փնտրում ենք դիվանագիտական ​​լուծումներ: Բայց քանի դեռ դրանք չկան, մենք անձնուրաց, զոհաբերելով ինքներս մեզ, պաշտպանվելու ենք, մարդկանց պաշտպանելու ենք ռուսական ագրեսիայից: Հուսով եմ, որ այսօրվա ձևաչափը կշարունակվի»,- հավելեց նա:

Եվրոպայի առաջնությունում հայ երիտասարդ ըմբիշները 3 մեդալ են նվաճել

Ըմբշամարտի ԵԱ-ում Հայաստանի հավաքականի կազմը հայտնի է | 24news

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում տեղի ունեցած հունահռոմեական ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը նվաճել է  երեք մեդալ:

Մեր հավաքականի անդամներ Տիգրան Մինասյանը (60 կգ քաշային կարգ), Սահակ Հովհաննիսյանը (67կգ) և Շանթ Խաչատրյանը (72 կգ) հաղթել են փոքր եզրափակիչներում և նվաճել են բրոնզե մեդալներ:

Ցավոք, մեր երեք ըմբիշներ՝ 55 կգ քաշային Ազատ Սեդրակյանը, 63 կգ քաշային Վլադիմիր Հարոյանը և 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը, պարտվել էին 3-րդ տեղի համար վճռորոշ գոտեմարտերում և մնացել են առանց մրցանակի:

Պլովդիվում հանդես կգան նաև մեր ազատ ոճի ըմբիշները: Հայաստանն այդ մրցումներում կունենա 8 ներկայացուցիչ։ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ մեդալների համար պայքար կմղեն Էդիկ Հարությունյանը (57 կգ), Նորիկ Հարությունյանը (61 կգ), Հրաչյա Մարգարյանը (65 կգ), Նարեկ Հարությունյանը (70 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (79 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ):

Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող հայերին չի թույլատրվում լքել երկիրը, իրավիճակը ծանր է. Ժիտոմիրի հայ համայնքի ղեկավար

Ժիտոմիրի

Ուկրաինայի Ժիտոմիրի մարզում իրավիճակը գնալով ավելի վտանգավոր ու լարված է դառնում: Ժիտոմիրի հայ համայնքի ղեկավար Սարգիս Մարտիրոսյանն այս օրերին զբաղված է մեր հայրենակիցներին անվտանգ դեպի սահման հասցնելու, մնացածներին՝ պարենով ապահովելու գործով: Նախնական տվյալներով Ժիտոմիրում ապրում  է շուրջ 4000 հայ…

Հայերը համախմբված են, միմյանց օգնում են, օգնում են նաև ուկրաինացիներին.

«Օրինակ երեկ Կիևից փախստական ընտանիքների ենք օգնել տեղավորվել անվտանգ վայրերում: Հայերս միմյանց օգնում ենք թե՛ սնունդով, թե՛ կացարանով: Օրինակ՝ սեփական տներն ավելի անվտանգ են, քան շենքերը: Շենքերի բնակիչները տեղավորվում են սեփական տներում, նկուղներում: Ճիշտ է, գուցե նեղվածք է, բայց միասին ենք անցկացնում այս դժվար օրերը: Միասին լուծում ենք նաև պարենի հարցերը»:

Սարգիս Մարտիրոսյանը չի պատրաստվում լքել Ժիտոմիրը: Ասում է՝ պատասխանատվությունը տեղի հայ համայնքի առաջ թույլ չի տալիս իրեն հեռանալ Ուկրաինայից: Բացի այդ, որդին կադրային սպա է  և այս օրերին ռազմի դաշտում է:

Ուկրաինացիների հետ եղել են պահեր, երբ հարաբերությունները լարվել են: Նա հիշեցնում է 2014 թվականը, երբ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում արձանագրել էր, որ Ղրիմի հանրաքվեն «հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը»:

«Այնպես որ, նոր չէ որոշ ուկրաինացիների շրջանում հակահայ դիրքորոշումը: Բայց մենք այստեղ նաև հարգանք ենք վայելում, անուն ունենք, օգնում ենք շատերին»:

Սարգիս Մարտիրոսյանն ասում է՝ մշտապես փորձել են բացատրել, որ Հայաստանի քաղաքական վերնախավի դիրքորոշման հետևանքները չպետք է անդրադառնան  իրենց վրա: Ըստ նրա՝ Ուկրաինայում ապրող հայ համայնքը չի կարող չեզոքություն պահել. ապրում են Ուկրաինայում, իսկ դա նշանակում է՝ յուրաքանչյուր հաջողություն կամ անհաջողություն ուղիղ ազդեցություն է թողնում իրենց վրա:

Արմենուհի Վարդանյան

Արտակարգ իրավիճակների նախարարություն. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Դժվարանցանելի են Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիա միջհամայնքային ավտոճանապարհները, իսկ Վայոց ձորի մարզի Սարավան — «Զանգեր» ճանապարհահատվածը ՝ բեռնատարների համար։

Լոռու և Շիրակի մարզերում, Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածում, Գորիս, Կոտայքի մարզի Չարենցավան և Եղվարդ, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին քաղաքներում տեղում է ձյուն: Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Արագած — Արթիկ ճանապարհահատվածին, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: