Գլխավոր Блог էջ 97

Արցախի Խորհրդարանը Ընդունեց «Բռնազաւթուած Տարածքների Մասին» Օրէնքը

Արցախի խորհրդարանը քննարկել և ընդունել է մի շարք օրենքներ

Փետրուար 16ին, Արցախի Ազգային ժողովը, առաջին ընթերցմամբ, միաձայնութեամբ ընդունեց «Բռնազաւթուած տարածքների մասին» եւ «Քաղաքացիական օրէնսգրքում լրացում կատարելու մասին» օրէնքներու նախագիծերու փաթեթը, որուն թեր քուէարկեցին նիստին ներկայ բոլոր 31 պատգամաւորները:

Օրէնքի նախագիծը կը սահմանէ 1991-1994 եւ 2016 թուականներուն՝ Ատրպէյճանի եւ 2020 թուականին՝ Թուրքիոյ եւ օտար զինեալ ահաբեկիչներու անմիջական մասնակցութեամբ Ատրպէյճանի կողմէ Արցախի Հանրապետութեան դէմ իրականացուած ռազմական յարձակումին իբրեւ արդիւնք բռնագրաւուած տարածքներու իրաւական կարգավիճակի ու անոնց վրայ տարածուող իրաւական յատուկ վարչակարգի, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններու, կազմակերպութիւններու գործունէութեան առանձնայատկութիւններու, մարդու եւ քաղաքացիի իրաւունքներու եւ ազատութիւններու, ինչպէս նաեւ իրաւաբանական անձանց իրաւունքներու եւ շահերու պահպանութեան ու պաշտպանութեան կապուած յարաբերութիւնները:

Օրէնքի նախագիծով, բռնագրաւուած տարածքներ կը նկատուին Ատրպէյճանի վերահսկողութեան տակ գտնուող` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան վարչատարածքային բաժանման մասին» օրէնքին մէջ *-ով, **-ով եւ ***-ով նշուած շրջանները, համայնքները եւ բնակավայրերը, ինչպէս նաեւ այդ շրջաններու տարածքին մէջ ընդգրկուած հողերը եւ ջրային պաշարները:

*-ով նշուած բնակավայրերը բռնագրաւուած են Ատրպէյճանի կողմէ 1991-1994 թուականներու պատերազմական գործողութիւններուն իբրեւ արդիւնք, իսկ **-ով եւ ***-ով նշուած բնակավայրերը բռնազաւթուած են Ատրպէյճանի կողմէ 2020ի Սեպտեմբեր 27ին՝ Արցախի Հանրապետութեան դէմ սանձազերծուած պատերազմական գործողութիւններուն իբրեւ արդիւնք:

Նախագիծին մէջ կը նշուի, որ բռնագրաւուած տարածքներուն մէջ օտարերկրեայ անձանց մուտքը, ելքը եւ տեղաշարժը կը թոյլատրուի միայն Արցախի Հանրապետութեան օրէնսդրութեամբ սահմանուած կարգով: Այդ կարգի խախտումը կը յառաջացնէ Արցախի Հանրապետութեան օրէնսդրութեամբ սահմանուած պատասխանատուութիւն:

Բռնագրաւուած տարածքներուն մէջ տնտեսական որեւէ գործունէութիւն, ներառեալ արտօնագիր, թոյլտուութիւն, գրանցում պահանջող գործունէութիւն եւ ցանկացած շինարարութիւն կ՛իրականացուի Արցախի Հանրապետութեան օրէնսդրութեամբ սահմանուած կարգով: Այդ կարգի խախտում կը յառաջացնէ Արցախի Հանրապետութեան օրէնսդրութեամբ սահմանուած պատասխանատուութիւն:

Բռնագրաւուած տարածքներուն մէջ Արցախի Հանրապետութեան օրէնսդրութեան խախտմամբ իրականացուած տնտեսական որեւէ գործունէութենէ ստացուած եկամուտները, գոյքը եւ միջոցները, ինչպէս նաեւ շինարարութեան արդիւնքով կառուցուած շինութիւնները կը հանդիսանան անօրինական ուղիով ստացուած եւ կը յառաջացնեն Արցախի Հանրապետութեան օրէնսդրութեամբ սահմանուած հետեւանքներ:

Արցախի Ազգային ժողովի «Արդարութիւն» խմբակցութեան ղեկավար, օրինագիծի համահեղինակ Դաւիթ Գալստեան, խօսելով ընդունուած փաստաթուղթին կարեւորութեան մասին, յայտնեց, որ օրէնքի ընդունումը Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ պատասխանն է այսպէս կոչուած «Շուշիի հռչակագիր»ին:

«Այս օրինագծի կարեւորութիւնը կայանում է նրանում, որ մենք առաջին հերթին փաստում ենք նախագծում նշուած տարածքների հայկական լինելը: Այս նախաձեռնութեամբ մենք ցոյց ենք տալիս, որ մենք տէր ենք մեր պատմամշակութային արժէքներին, որոնք այսօր ձեւափոխւում, քանդւում եւ ոչնչացւում են Ադրբեջանի կողմից», մեկնաբանեց պատգամաւորը:

Բեռլինի Գրան Պրի․ Լևոն Արոնյանը հաղթանակ տարավ կիսաեզրափակչում

Բեռլինի Գրան Պրի․ Լևոն Արոնյանը հաղթանակ տարավ կիսաեզրափակչում - Armsport.am

Ավարտին է մոտենում շախմատի Բեռլինի Գրան Պրի մրցաշարը։

 

Արոնյանը հաղթանակով սկսեց ՖԻԴԵ-ի Գրան պրին – Armenia Today

Այսօր առաջին մրցաշարի կիսաեզրափակչում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, որն արդեն հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, հաղթեց ԱՄՆ մյուս ներկայացուցիչ Լենիեր Դոմինգեսին, փոխանցում է armsport-ը:

Վաղը՝ փետրվարի 13-ին, կկայանան պատասխան պարտիաները։
Կիսաեզրափակչի մյուս զույգում ամերիկացի Հիկարու Նակամուրան հաղթեց հունգարացի Ռիչարդ Ռապորտին։

Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել Եվրոպայի գավաթի բաց առաջնությունում

Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել Եվրոպայի գավաթի բաց առաջնությունում

Մինսկում կայացել է սամբոյի Եվրոպայի գավաթի բաց առաջնությունըորում Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել՝ 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե:

Եվրոպայի գավաթի բաց առաջնությանը 11 երկրի ավելի քան 150 մարզիկ է մասնակցել: Հայաստանը մրցաշարում ներկայացրել է 7 մարզիկ:

Հատկանշական է՝ մարզական սամբոյի 58 կգ քաշային կարգում առաջատար եռյակը կազմել են հենց Հայաստանի ներկայացուցիչները:

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը, վիճակահանության արդյունքում բաց թողնելով առաջին գոտեմարտը, նախ հաղթել է Բելառուսի ներկայացուցիչ Իլյա Մայուռաուին, ապա՝ ղազախստանցի Նուրդաուլետ Աիմբեկովին և եզրափակիչում հանդիպել թիմակցին՝ արցախցի Դավիթ Հովսեփյանին:

Դավիթը մինչ այդ հաղթել է ղազախ Կայիրբերդի Այդինբային, մոլդովացի Լուլիան Առապանին, ապա՝ Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Սարգսյանին:

Տիգրան Կիրակոսյանի և Դավիթ Հովսեփյանի միջև եզրափակիչ գոտեմարտն անցել է բավականին լարված պայքարում և ավարտվել Կիրակոսյանի հաղթանակով: Դավիթ Հովսեփյանն արժանացել է արծաթե մեդալի:

Այս քաշային կարգում բրոնզե մեդալն էլ նվաճել է Կարեն Սարգսյանը:

Մարզական սամբոյի 71 կգ քաշային կարգում արծաթե մեդալ է նվաճել Կառլեն Մահինյանը, իսկ 88 կգ քաշային կարգում բրոնզե մեդալին արժանացել է Դավիթ Գրիգորյանը:

Հայաստանը ներկայացրել են նաև մարզական սամբոյի +98 կգ քաշային Արման Մանուկյանը և մարտական սամբոյի 58 կգ քաշային Արմեն Մնացականյանը, ովքեր անմասն են մնացել մեդալներից:

Պարույր Սևակը ծնողների միակ որդին էր. Նա այսպես էր կանչում իր մորը և այսպիսի գրառում է արել նրա մասին.

Պարույր Սեւակը՝ մոր եւ հայրական տան մասին հուշերում

Պարույր Սևակը մանկությունից մշտապես զգացել է ծնողների հոգատարությունն ու սերը: Չէ՞ որ նա իր ծնողների մինուճար որդին էր:

Ծնողները Պարույրի մեջ պատվաստել էին այնպիսի կարևոր հատկանիշներ, ինչպիսիք են՝ նվիրվածություն հարազատների հանդեպ, արյունակցական կապի սրբազան զգացում և անկեղծ ու ջերմ սեր հատկապես մոր նկատմամաբ:

PARUYR SEVAK | ԻՍՊԱՆԱԼԵԶՈՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ LITERATURA HISPANA

Պարույրն իր մորը Ազի էր կանչում և գրառուների մի ծոցատետրում նրա մասին գրում է.

 «Իմ մայրը մի կին էր, որի համար դժբախտության հասկացողությունը անհասկանալի մնաց ամբողջ կյանքում: 
Ամբողջ կյանքում նա իրեն դժբախտ է համարել, այդքանով էլ, իսկապես, դժբախտությունը՝ ահավոր ճշտությամբ ապրելուց հեռու մնալով: 
Նրա համար դժբախտություն էր՝ խոտը ուշ դիզելը, թեյի գդալների պակասը, աման ջարդվելը, պարանի կորչելը: 
Բանաստեղծական հոգի էր նա, աշխարհը ողբերգականորեն վերապրող, անհանգիստ, անհագ հոգի, որքան, իհարկե, զորում էր նրա գեղջկական՝ պարզ, ոչնչով չաղարտված արտաքին էությունը:
 Ես նրանից ժառանգել եմ չափազանց շատ, այնքան շատ, որ մեծագույն մասով փոխարկվել է ուղիղ հակադրության»: 

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ.

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են | Ֆակտոր  տեղեկատվական կենտրոն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։

Սյունիքի մարզի Աղվանի-Հալիձոր ավտոճանապարհին (դժվարանցանելի) տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ, Տավուշի մարզի Բերդ քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն:

Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։