Գլխավոր Блог էջ 103

Վանաձորի Էվրիկա դպրոցում տեղի ունեցավ դաս-սեմինար «Ձմեռը կտավին».

 

Возможно, это художественное изображение (7 человек, люди стоят и в помещении)

Վանաձորի Էվրիկա դպրոցում տեղի ունեցավ դաս-սեմինար «Ձմեռը կտավին» խորագրով։ Սեմինարին մասնակցեցին «Էվրիկա» դպրոցի 7-րդ դասարանի սաները։ Ներկայացվեց այլաբանությունը` որպես գեղարվեստական մոտեցում գեղանկարչության մեջ։ Վանաձորի Կերպարվեստի թանգարանում ունեցած ձմեռը պատկերող կտավներով կազմակերպվեց էքսկուրսիա։

Возможно, это изображение (5 человек, люди стоят и в помещении)

Սեմինարը կրում է շարունակական բնույթ։

Ալավերդիում շենքերից քարեր են թափվել (Ֆոտոշարք)

Нет описания фото.

Ալավերդիում շենքերից քարեր են թափվել.  երկրաշարժը զգացվել է Արագածոտնի, Շիրակի, Լոռու մարզերում 4-5 բալ ուժգնությամբ, Երևանում` 3 բալ:

Սոցցանցերում մարդիկ շարունակում են լուսանկարներ տեղադրել: Հրաչյա Պապիկյանը մի քանի լուսանկար է տեղադրել Ալավերդի քաղաքից:

Возможно, это изображение (в помещении)

Возможно, это изображение (в помещении)

Возможно, это изображение (в помещении)

Возможно, это изображение (в помещении)

Երկրաշարժի հնարավոր հետևանքները պարզելու համար կիրականացվեն մակրոսեյսմիկ հետազոտություններ. ԱԻՆ

Հորդորում ենք ցուցաբերել առավելագույն զգուշություն. ՀՀ ԱԻՆ - Shabat.am

Փետրվարի 14-ից ԱԻՆ Սեյսմիկ Պաշտպանության մասնագիտական խմբերը հյուսիսային մարզերի բնակավայրերում կիրականացնեն մակրոսեյսմիկ հետազոտություններ՝ երկրաշարժի հնարավոր հետևանքները պարզելու համար։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Երկրաշարժ Հայաստանում. 13.02.2022

Երկրաշարժ Շիրակի մարզի Աշոցք գյուղի մոտակայքում. գյուղում զգացվել է 3 բալ  ուժգնությամբ
Այսօր ժամը 22:25 -ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:

Սուրբ Սարգիս զորավարի տոնը Գուգարաց թեմում

Տոնական պատարագ և երիտասարդների օրհնության կարգ Գուգարաց թեմում։

Գուգարաց թեմում փետրվարի 12-ին մեծ հանդիսությամբ նշվեց Սուրբ Սարգիս Զորավարի և երիտասարդների օրհնության տոնը:
Թեմում Սուրբ Սարգիս Զորավարի անունը կրող բոլոր եկեղեցիներում առավոտյան բարեպաշտ հայորդիները մասնակցեցին Սուրբ Պատարագի Միասնական աղոթքին՝ հայցելով Սրբի բարեխոսությունը:
Վանաձորի Սուրբ Սարգիս եկեղեցում, հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդ Տեր Հովնան եպս. Հակոբյանի՝ Սուրբ Պատարագ մատուցեց Պոլսո Պատրիարքության միաբաններից Տեր Հարություն աբեղա Տամատյանը։


Հավարտ Պատարագի Սրբազանն հայրն իր օրհնության խոսքն ուղղեց ներկաներին և կատարեց երիտասարդների օրհնության կարգ։
Առաջնորդարանին կից Սուրբ Սարգիս եկեղեցու բակը, ինչպես ամեն տարի, այս տարի ևս լի էր երիտասարդներով, ովքեր եկել էին սրբի բարեխոսությունը հայցելու և Սրբազան Հոր օրհնությունը ստանալու: Ներկաներին իր օրհնության խոսքն ուղղեց Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Տաճատ քահանա Բարսեղյանը։

Միջոցառմանը Սուրբ Սարգիս եկեղեցու բակը զարդարել էին Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի սաների ձեռագործ աշխատանքները։


Սրբի տոնի մասին պատմող պատումներն և ավանդույթները ներկայացնող, սիրո և երիտասարդության մասին խրատներ պատմող, ժողովրդական երգ ու պարով հագեցած միջոցառումը վանաձորյան իրականության մեջ դարձել է արդեն ավանդական և սպասված:
Միջոցառման ավարտին սպասված է հատկապես Սբ Սարգիս Զորավարի կերպարը խորհրդանշող ձիավորը, ով ամեն տարի իր բարեմաղթանքներն է հղում երիտասարդներին:
Ներկաները այս տարի ևս վայելեցին «Նարեկացի» երիտասարդաց միության կողմից կազմակերպված արդեն ավանդույթ դարձած միջոցառումների շարքը:


Միջոցառմանը իրենց ակտիվ մասնակցությունը բերեցին Գուգարաց թեմի «Վարդանանց հետնորդներ» նվագախումբը, «Հայորդաց տան» սաները, «Նել-Նար» պարային համույթը, «Ողջ մնալու արվեստը» Վանաձոր և Իրական դպրոցի կամավորները, երաժշտական կատարումներով հանդես եկան Լինա Եգորյանը, Արկադի Պապյանը, Միլենա Գերյանը։
Հավարտ միջոցառման Սուրբ Սարգիս եկեղեցու այս տարվա խաչքավոր Արմեն Մուրադխանյանի կողմից մատուցվեց ուխտի մատաղ: