Գլխավոր Блог էջ 77

Վանաձորի «Էվրիկա» դպրոցի 11֊րդ Ա և 11֊րդ Բ դասարաններում տեղի ունեցավ սեմինար՝ «Կախվածություն և վատ սովորություններ» թեմայով

Возможно, это изображение (5 человек, люди стоят и в помещении)

Վանաձորի «Էվրիկա» դպրոցի 11֊րդ Ա և 11֊րդ Բ դասարաններում տեղի ունեցավ սեմինար՝ «Կախվածություն և վատ սովորություններ» թեմայով։ Սեմինարը վարեց Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի ստացիոնար բաժանմունքի վարիչ, հոգեբույժ, նարկոլոգ Հովհաննես Ամիրխանյանը։
Возможно, это изображение (10 человек и в помещении)
Սեմինարը անցավ ակտիվ քննարկման մթնոլորտում։
Возможно, это изображение (12 человек, люди стоят, люди сидят и в помещении)
Սեմինարի կազմակերպիչ` պատմության և հասարակագիտության ուսուցչուհի Հ. Պետրոսյան։

ԱԼԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմի վերաբերյալ

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմ | Առավոտ - Լուրեր Հայաստանից

2022թ. փետրվարի 23-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին, ինչին հետևեց մի քանի ուղղություններով ռուսական զինված ուժերի լայնածավալ հարձակումն Ուկրաինայի Հանրապետության վրա: Պատերազմական գործողություններն առայսօր շարունակվում են` դառնալով մեծ թվով մարդկային զոհերի, վիրավորների, փախստականների, բնապահպանական, տնտեսական և մշակութային աղետի, մի ամբողջ ծաղկուն պետության քայքայման պատճառ:

ԵՄ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը դատապարտում է պատերազմական գործողությունների սանձազերծումը:

Մենք՝ որպես մեր դեմ իրագործված հարձակողական պատերազմների հետևանքներին առայսօր առերեսվող ժողովուրդ, անընդունելի ենք համարում 21-րդ դարում միջազգային խնդիրներ լուծելիս ապավինումը պատերազմին, երբ միջազգային իրավունքն ու դիվանագիտական հարաբերությունները զարգացրել են անհրաժեշտ ողջ գործիքակազմը խնդիրները խաղաղ և դիվանագիտական միջոցներով կարգավորելու համար: Այսօր տեղի ունեցողը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ պատերազմը չդատապարտելը պարարտ հող է ստեղծում անպատժելիության և նոր պատերազմների համար:

Անհրաժեշտ է օր առաջ գիտակցել, որ կատարվածն անդառնալի հարված է հարյուրամյակներ կողք կողքի ապրած երկու ժողովուրդների  հարաբերություններին, և գալիք սերունդները դա չեն ներելու: Ցանկացած ժողովուրդ արժանի է խաղաղ կյանքի ժողովրդավար և ինքնիշխան պետությունում:

Համոզված ենք, որ միջպետական և ազգամիջյան ցանկացած խնդիր պետք է լուծվի բանակցություններով` միջազգային իրավունքի հիմնարար նորմերի, այդ թվում` ազգերի ինքնորոշման սկզբունքին համապատասխան:

Ի հավելումն ուկրաինացի փախստականներին ապաստան տրամադրելու ՀՀ կառավարության կողմից արդեն արված հայտարարությանը` կոչ ենք անում նրան հետևել այն պետությունների օրինակին, որոնք սկսել են մարդասիրական օգնություն տրամադրել Ուկրաինային՝ ստեղծված աղետը մեղմելու, քաղաքացիների առաջնային կարիքները հոգալու նպատակով:

Սույնով մեր ամուր և սրտանց զորակցությունն ենք հայտնում ուկրաինացի ժողովրդին, մաղթում կորով և համբերություն և հույս տածում, որ մղձավանջը շուտով կավարտվի, և կվերահաստատվի խաղաղություն` հնարավորություն տալով ձեզ՝ շարունակելու կերտել ձեր ժողովրդավարությունը:

Ծանոթություն ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը հայաստանյան քաղաքացիական հասարակության 230-ից ավելի կառույցների կամավոր միավորում է, որի անդամներն իրենց լավագույն ջանքերն են ներդնում՝ կյանքի կոչելու ՔՀՖ առաքելությունը, արժեքները և նպատակները Հայաստանում, ինչպես նաև ԱլԳ ամբողջ տարածաշրջանում: ՀԱՊ-ը հետամուտ է ԱլԳ ծրագրերի իրականացմանը, երկրի ներքին խնդիրների լուծումները ԵՄ չափորոշիչներին համապատասխանեցնելուն, հասարակության բոլոր շերտերի մասնակցայնության և տեղեկացվածության ապահովմանը, ժողովրդավարական բարեփոխումների հետևողական իրականացմանը:

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ ՀԿ-ների ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ:

Լոռու մարզում այս տարի աննախադեպ ծավալներով սուբվենցիոն ծրագրերի հայտեր են ներկայացվել. (տեսանյութ)

Լոռու մարզում այս տարի աննախադեպ ծավալներով սուբվենցիոն ծրագրերի հայտեր են ներկայացվել։ Մոտ 8.7 մլրդ դրամ արժեքով 97 ծրագրերը ներառում են մարզի բոլոր համայնքները։

Հանրային հեռուստաընկերության անդրադարձը․

Շնող խոշորացված համայնքն այևս գազաֆիկացված է (Ֆոտոշարք)

Возможно, это изображение (5 человек, люди стоят и на открытом воздухе)

Շնող խոշորացված համայնքի Քարկոփ, Թեղուտ և Շնող բնակավայերն այևս գազաֆիկացված են։ Երկար սպասված կապույտ վառելիքն իրենց բնակարաններում տեսնելը անահասանելի երազանք է եղել տեղի բնակիչների համար․ բնակավայրերը գազաֆիկացված չեն եղել անգամ խորհրդայի տարիներին։
Возможно, это изображение (10 человек, люди стоят и на открытом воздухе)
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ներկա է գտնվել կապույտ վառելիքի՝ բնակավայրեր մուտք գործելուն նվիրված հանդիսավոր միջոցառումներին։ Նա շնորհավորել է բնակիչներին և շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը, Շնող խորոշացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանին, «Հայռուսգազարդ» ՓԲԸ Լոռի ԳԳՄ-ի տնօրինությանը այս չափազանց կարևոր ծրագիրն իրականություն դարձնելու համար։ Մարզի ղեկավարն իր խոսքում ընդգծել է ծրագրի ոչ միայն սոցիալական, այլև բնապահպանական կարևորությունը․
Возможно, это крупный план (на открытом воздухе)
-Բնակավայրերի գազաֆիկացումը ոչ միայն հնարավորություն կտա բնակիչներին ավելի քաղաքակիրթ ձևով լուծելու իրենց կենցաղային խնդիրներն, այլև զերծ կպահի տարածաշրջանը անտառահատումներից,-ասաց Ա․ Խաչատրյանը։
Շնող խոշորացված համայնքի գազաֆիկացման ծրագիրն իրականացվել է սուբվենցիոն միջոցներով՝ պետություն-համայնք համատեղ ներդրմամբ։
Возможно, это изображение (11 человек, ребенок, люди стоят, обувь и на открытом воздухе)
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է շուրջ 238 մլն մլն դրամ(որից 142.8 մլն` պետական ներդրում, 95.2 մլն-ը` համայնքային):
Արդյունքում Թեղուտ և Քարկոփ վարչական շրջանների բոլոր՝ շուրջ 300 և Շնող վարչական շրջանի 45 տնտեսություններ գազաֆիկացման հնարավորություն ունեն: Ծրագրի շահառու է շուրջ 1400 մարդ:
Մարզի ղեկավարն այցի շրջանակներում եղավ նաև բնակավայրերի դպրոցներում՝ խոստանալով առկա հնարավորությունների սահմաններում աջակցել կրթօջախները գազաֆիկացնելու և լոկալ ջեռուցման համակարգերով ապահովելու հարցում։

Գազաբալոնների ստուգաչափման գործընթացն սկսվել է. (տեսանյութ)

Տրանսպորտային միջոցների գազաբալոններ տեղադրող և սպասարկող առաջին 5 կազմակերպությունները վկայագրեր ստացան․ դրանցից երկուսը գործելու են Երևանում, երկուսը Շիրակում, մեկը՝ Լոռիում։ Եվս 3 ընկերություն դիմել են Տարածքային և ենթակառուցվածքների նախարարություն՝ լիցենզիա ստանալու համար։

Այս ընկերությունները վկայագրեր կտրամադրեն իրենց մոտ ստուգաչափում անցած մեթանով և պրոպանով շահագործվող գազաբալոններ ունեցող տրանսպորտային միջոցներին։ Օգոստոսի մեկից, առանց այդ վկայագրերի գազալցակայանները իրավունք չեն ունենա լիցքավորել գազաբալոնները։

Կառավարության նոր որոշումն է՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ 2 տարին մեկ պետք է ստուգաչափվեն պլաստմասե փաթույթով, իսկ 3 տարին մեկ՝ մետաղական բալոնները։ Փետրվարի 18-ին գազաբալոնների տեղադրման և ստուգաչափման լիցենզիա ստացած 5 ընկերություններից մեկն էլ գտնվում է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում․ լաբորատորիայի տեղակայման համար էլ հատուկ չափանիշներ կան։ Վարորդները կարևորում են գազաբալոնների ստուգաչափման գործընթացը, բայց խնդիրներ են տեսնում։

Ողջ մարզում գործելու է գազաբալոնների տեղադրման և սպասարկման միայն մեկ կայան․ և, ինչպես հայտնի է, յուրաքանչյուր բալոնի ստուգաչափման համար 1-1,5 ժամ է անհրաժեշտ։ Սպարտակ Այվազյանն այս գործով զբաղվում է արդեն 17 տարի։ Ընկերությունում ամեն տարի փորձաքննություն է իրականացվում, մասնագետների համար էլ 3 ամիսը մեկ հենց ինքն է վերապատրաստումներ անցկացնում։ Վարորդները գազաբալոնների լիցքավորման վկայագրեր ստանալու համար մինչև օգոստոսի 1-ը ժամանակ ունեն։

Դրանից հետո գազալցակայանները կհրաժարվեն վկայագրեր չունեցող մեքենաները լիցքավորել, քանի որ գործելու են միասնական շտեմարաններ, որոնք հասանելի են լինելու նաև պարեկային ծառայություններին ու ՃՈ-ին։ Նարինե Մաթևոսյան, ՄԻԳ ՀՌԸ