Լոռու մարզի բոլոր համայնքներում ձյուն է տեղում


![]()
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Եղանակային պայմաններից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Սարավան-«Զանգեր» (բուք է) հատվածը, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները (բուք է), Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհը, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհի «Զույգաղբյուր» կոչվող հատվածը, Ամասիա-Աշոցք, Կոտայքի մարզի Ֆանտան-Ջրաբեր ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր», Կապան-Տաթև-Գորիս ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Դժվարանցանելի են Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները, Վանաձոր-Դիլիջան, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Շիրակի մարզի Ամասիա-Գյումրի-Կապս, Արթիկ-Մեծ Մանթաշ և Արագածոտնի մարզի Ալագյազ-Ծիլքար ավտոճանապարհները։
Երևանում և Սյունիքի, Կոտայքի, Տավուշի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու մարզերում տեղում է ձյուն:
Կոտայքի մարզի Նաիրի-Աբովյան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի և Վայոց ձորի մարզի Ջերմուկի տարածաշրջաններում բուք է։

Աշխարհի բազմակի չեմպիոն ռեկորդակիր միջազգային կարգի սպորտի վարպետ Զորիկ Պողոսյանը և իր մարզիչը պատրաստվում են համաշխարհային բացառիկ սենսացիոն ռեկորդ սահմանել առաջ անցնելով չինացի մարզիկի ռեկորդից։
Միջազգային կարգի սպորտի վարպետ աշխարհի եռակի չեմպիոն համաշխարհային ռեկորդակիր Վանաձորի փրկարար աշխատակից Զորիկ Պողոսյանը մարզումների ընթացքում բարձրացրել է ահռելի ծանրություն որը աշխարհի բացառիկ ռեկորդ է։Չեմպիոնը առաջիկայում պատրաստվում է համաշխարհային բացառիկ սենսացիոն ռեկորդ սահմանել։

Մարտի 23-ին, տեղական ժամանակով ժամը 21:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:10-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.11⁰ և արևելյան երկայնության 43.92⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 9 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.6 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Աշոցք, Սիզավետ և Ղազանչի գյուղերում՝ 3 բալ, Լոռու մարզի Տաշիր, Ալավերդի, Վանաձոր քաղաքներում, Պաղաղբյուր գյուղում, Տավուշի մարզի Իջևան, Նոյեմբերյան և Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում` 2-3 բալ ուժգնությամբ:

Խորվաթիայում այսօր ավարտվեց բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանը նվաճեց 3 մեդալ: 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանն ու 63,5 կգ քաշային Արթուր Շախպազյանը տանուլ տվեցին եզրափակիչ մրցամարտերը և բավարարվեցին արծաթե մեդալով: Աղջիկներից 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանն արժանացավ բրոնզե պարգևի: