Գլխավոր Блог էջ 33

Ամեն ինչ Սուրբ Զատիկի մասին…Ե՞րբ է պետք այցելել գերեզամններ, ինչ գույնեվ է ճիշտ ներկել ձուն…

Ժողովրդական սխալներ։ Մեր ժողովրդի մի մասի մոտ որոշ սխալ սովորույթներ կան. եթե տանը մինչև Սուրբ Զատիկ ընտանիքի անդամներից մեկը մահացած է լինում, ապա տանեցիները ձու չեն ներկում և փլավի մեջ չամիչ չեն գցում։

Սա անտեղյակ տրամաբանության արդյունք է, ըստ որի` կարմիրը տոնական գույն է, և սգի մեջ եղող մարդիկ չպետք է ուրախանան։ Սակայն սա հանգուցյալի նկատմամբ հարգանքի արտահայտություն չէ, քանի որ Զատկի ձուն Հարության, կյանքի հավերժության խորհրդանշան է, հետևաբար, պիտի ներկվի հենց ա՛յդ ընտանիքներում` իբրև հոգևոր մխիթարություն, ի նշան կորցրած հարազատի հոգու անմահության և Երկնքի Արքայության համար հարություն առնելու։

Իսկ զատկական փլավի մեջ բրնձի հատիկները խորհրդանշում են մարդկությունը, չամչի հատիկները` առաքյալներին, ովքեր Քրիստոսի Ավետարանի քարոզությամբ քաղցրություն բերեցին մարդկային կյանքում։ Սուրբ Զատկի տոնի հետ կապված նաև այլ նախապաշարումներ կան մեր ժողովրդի կենցաղում` օճառով ձեռքերը չեն լվանում, կար չեն անում և այլն։ Սակայն Եկեղեցին երբեք այսպիսի հրահանգներ չի տվել հավատացյալներին, և սրանք ևս համարվում են անտեղյակությունից ծագած ժողովրդական անիմաստ սնոտիապաշտություններ։ Այսպիսի անտեղյակության հետևանք են նաև ժողովրդի կողմից սխալ կերպով գործածվող փոքր և մեծ զատիկ արտահայտությունները։ Զատիկ բառը գործածվում է միայն Սուրբ Հարության տոնի համար, իսկ հունվարի 6-ը ոչ թե Հարության տոնին` Զատիկին նախորդող փոքր զատիկն է, այլ Տիրոջ Ծննդյան տոնը:

Պետք է նշել, որ գերեզմաններ գնալու օրը մեռելոցի օրն է և ոչ թե դրան նախորդող եկեղեցական մեծ տոնի օրը, անկախ նրանից, թե մարդը երբ է մահացել։ Մեռելոցի օրերը հիմնականում լինում են երկուշաբթի օրերը, բացի Սուրբ Ծննդյան մեռելոցից, որը հունվարի 7-ին է անկախ շաբաթվա օրից: Մեռելոցների նախորդ կիրակի օրը տերունական ցնծալի տոն է տոնվում, և տոնի օրը սխալ է գերեզման գնալը։ Մեզանից ոչ ոք չի թողնի իր սիրելի հարազատի հարսանիքը` նույնպես սիրելի, սակայն մահացած բարեկամի գերեզմանը գնալու համար։ Եվ եթե այսպես ենք վարվում մեր մարմնավոր հարազատների պարագային, ուրեմն որքան առավել ևս չպետք է Տիրոջը նվիրված ուրախությունն ու ցնծությունը թողնելով` գնանք գերեզմաններ։

Զատկական ձու։ Ավագ Շաբաթ երեկոյան ավարտվում է Մեծ Պահքը: Այդ երեկո սեղաններին արդեն լինում են բրնձով և չամիչով փլավ, ձուկ, ներկած ձու, գինի: Այս օրը զատկական ձվերը տարբեր գույնի են ներկում: Դա ցույց է տալիս ուրախ տրամադրությունը, ինչպես նաև գեղեցկության համար է: Սակայն հիմնականում զատկական ձուն պետք է կարմիր գույնի լինի: Ձու ներկելու խորհուրդը շատ լավ է բացատրում Սուրբ Գրիգոր Տաթևացին: Ձվի դեղնուցը խորհրդանշում է երկիրը, սպիտակուցը` ջրերը, թաղանթը խորհրդանշում է օդը, իսկ կեղևը` երկինքը: Կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը, և կարմիր ներկված ձուն ցույց է տալիս, որ ողջ աշխարհը փրկվեց Քրիստոսի արյամբ:

Տեր Ադամ քհն․ Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

 

Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին (տեսանյութ)

Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին:

Վարչապետը կարևորել է Ֆրանսիայի դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն և ողջունել պարոն Ռոքֆոյի այցը, ինչը հնարավորություն կտա քննարկել իրավիճակն Արցախում և այս համատեքստում տեղի ունեցող գործընթացները:

Զրուցակիցներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը  ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման գործում։

Անդրադարձ է կատարվել հումանիտար հարցերին, ինչպես նաև խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ բանակցությունների հնարավորությանը: Այս առումով, շեշտվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության և համանախագահ երկրների միջնորդական դերը:

Վանաձորյան ցույց… Այսպես այլևս չի կարող շարունակվել…

Возможно, это изображение (11 человек, люди стоят, люди гуляют и дорога)

Վանաձորյան ցույց ուսանողի, դասախոսի և մնացյալի իրավունքների, արվեստի և կրթության գոյության պահպանման համար…  Այսպես այլևս չի կարող շարունակվել…
Հավաքին մասնակցում են թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Թավրիզյանի անվան երաժշտական քոլեջի ներկայացուցիչները…

«Սպիտակի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի «Նարե»երգի և «Հեքիաթների աշխարհ » թատերախմբի սաները մասնակցեցին «Festival Art Music» արվեստի միջազգային մրցույթ-փառատոնին

Возможно, это изображение (8 человек, ребенок, люди стоят и в помещении)

«Սպիտակի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի «Նարե»երգի և «Հեքիաթների աշխարհ » թատերախմբի 18 սաներ սույն թվականի ապրիլի 2-ին, 3-ին և 10-ին մասնակցեցին «Festival Art Music» արվեստի միջազգային մրցույթ-փառատոնին:
Возможно, это изображение (3 человека, люди стоят, люди сидят и в помещении)
Մրցույթ-փառատոնին փայլուն մասնակցություն ունեցան մեր սաները և բոլոր մասնակիցները զբաղեցրեցին պատվավոր տեղեր: Նարեկ Արղամանյան զբաղեցրեց 2-րդ տեղը , Մարիա Եղյազարյան՝ 4-րդ տեղ, Սուսաննա Ղազարյան և Նունե Դիլաքյան 4-րդ տեղ, Հեքիաթների աշխարհ թատերախումբի սաները զբաղեցրեցին 2-րդ տեղ:
Возможно, это изображение (4 человека, люди стоят и текст)
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Մշակույթի տան տնօրեն Հերմինե Դարչինյանին և խմբավարներ Նարինե Հակոբյանին, Արմենուհի Մելքոնյանին իրենց կատարած աշխատանքի համար:
Շնորհավորում ենք մասնակից սաներին` մաղթելով նրանց նորանոր հաջողություններ և հաղթանակներ:
Возможно, это изображение (9 человек, ребенок, люди стоят и в помещении)

Համավարակի մարտահրավերներին դեմ գնալով՝ Հայաստանը զսպել է վարակի տարածումը. Անահիտ Ավանեսյան

Համավարակի մարտահրավերներին դեմ գնալով՝ Հայաստանը զսպել է վարակի տարածումը. Անահիտ  Ավանեսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր ...

2021թ. ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շարունակվել է համավարակի մարտահրավերը:

Կառավարությունն այս մարտահրավերին դիմակայելու եւ դրա ազդեցությունը հնարավորինս մեղմելու համար վարել է հավասարակշռված քաղաքականություն՝ մի կողմից զսպելով վարակի տարածումը, կանխարգելելով հիվանդությունը պատվաստումներով եւ ապահովելով մեր քաղաքացիների համար բարձրորակ բժշկական օգնություն, մյուս կողմից՝ չգնալով տնտեսական գործունեության սահմանափակումների՝ զերծ է մնացել լոքդաուններից. Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի ընթացքում նշել է Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

2021թ. Կառավարության կարեւորագույն հանձնառությունն է եղել նաեւ ապահովել պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինվորների ամբողջական բժշկական օգնության տրամադրումը՝ այդ թվում նաեւ արտասահմանյան բժշկական կենտրոններում:

Նախարարը տեղեկացրել է, որ մի շարք մարզային պոլիկլինիկաներ առաջին անգամ համալրվել են ռենտգեն սարքավորումներով եւ մի շարք այլ կարեւոր պարագաներով:

«Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման շրջանակներում շարունակվել են ուռուցքաբանության հիվանդությունների վիրահատական, ոչ վիրահատական, սրտի անհետաձգելի վիրահատական ծառայությունների տրամադրումը, արտագնա անհետաձգելի բժշկական օգնության արագ արձագանքման ծառայության կողմից պացիենտներին ուղղաթիռով տեղափոխման գործընթացները»,-նշել է զեկուցողը: Նա կարեւոր ձեռքբերում է համարել անպտղությամբ տառապող ընտանիքների, անձանց՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման բժշկական օգնությունից օգտվելու հնարավորությունները:

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ ծրագրով 2021թ. ծնվել է 76 երեխա, 2022թգ արդեն 21 երեխա»,- փաստել է Անահիտ Ավանեսյանը:

Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է մանկական քաղցկեղի պալիատիվ ծառայությունը, բացվել է մանկական հոգեբուժական ստացիոնար բաժանմունքը՝ 12 մահճակալով: Սեւանում բացվել է մանկական վերականգնողական կենտրոն:

Նախարարի խոսքով՝ շարունակվել են էլեկտրոնային առողջապահության ներդրման աշխատանքները: