Գլխավոր Блог էջ 5

Վանաձորում գործարքվելու է շչակ

📢 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի բնակիչներ,

Տեղեկացնում ենք, որ Վանաձորի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի (Երևանյան փողոց 62 հասցեում) տեղադրված շչակը կաշխատեցվի ուսումնական նպատակով, ըստ նախատեսված վարժանքի ծրագրի:

🔊 Շչակի ազդանշանը կհնչի օդային տագնապի տեսքով՝ այսօր’ 📅 հունիսի 27-ին, 🕒 14:00:

Խնդրում ենք պահպանել հանգստություն. այն ընդամենը ուսումնական փորձ է։

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

🩺Սիրելի՛ բուժաշխատողներ, առողջապահական համակարգի ներկայացուցիչնե՛ր,

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Բուժաշխատողների օրվա կապակցությամբ՝ խորին երախտագիտություն հայտնելով ձեր անձնվեր աշխատանքի, մասնագիտական նվիրումի և մարդասիրական առաքելության համար։
Ձեր ամենօրյա գործը պահանջում է բացառիկ պատասխանատվություն, համբերություն ու հոգատարություն, քանի որ ձեր ձեռքերում, հաճախ բառի ամենաբուն իմաստով, մարդկային կյանքեր են։

Ձեր նվիրումով է, որ մեր մարզի առողջապահական համակարգը շարունակում է կայունորեն զարգանալ՝ ապահովելով որակյալ ծառայություններ և հուսալի աջակցություն մեր քաղաքացիներին։

Լոռու մարզի յուրաքանչյուր բնակչի անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ հատկապես դժվարին ժամանակներում՝ համավարակների, բնական աղետների կամ արտակարգ իրավիճակների պայմաններում, դրսևորած համարձակության, տոկունության և նվիրվածության համար։

Թող ձեր աշխատանքն արժևորվի ամեն օր, թող ձեր ջանքերն ի վերուստ պսակվեն հաջողությամբ, իսկ ձեր ընտանիքներում տիրի խաղաղություն, առողջություն և բարօրություն։

Մաղթում եմ ձեզ ուժ, անսպառ եռանդ, մասնագիտական շարունակական աճ:

#Բուժաշխատողներիօր

Անցկացվել է մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ


Հունիսի 20-ին անցկացվել է Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը:

Հանձնաժողովի անդամներն են՝ ՀՀ ՊՆ Վանաձորի ռազմական ոստիկանության բաժնի պետ, փոխգնդապետ Վահան Անտոնյանը, ՀՀ ՊՆ ՀԶԿ Լոռու մարզի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Սարգիս Վահրադյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Բազումի բաժնի պետ, փոխգնդապետ Ա.Հարությունյանը, Գուգարքի բաժնի պետ, փոխգնդապետ Մ.Եղշատյանը, Տարոնի բաժնի պետ, փոխգնդապետ Կ.Արզումանյանը, Թումանյանի բաժնի պետ, փոխգնդապետ Ա.Գյուրջանյանը, Ստեփանավանի բաժնի պետ, փոխգնդապետ Գ.Պալյանը, Սպիտակի բաժնի պետ, փոխգնդապետ Ս.Մալաքյանը, Տաշիրի բաժնի պետ, փոխգնդապետ Ա.Չթչյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ, մարզային զորակոչային հանձնաժողովի քարտուղար Արմեն Հակոբյանը:

Նիստի ընթացքում քննարկվել են 2025 թվականի ամառային զորակոչին ենթակա շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով՝ տարկետման (ուսման, ընտանեկան) կամ ազատման իրավունքից օգտվող քաղաքացիներին եզրակացությունների տրամադրման հարցերը:

Քննարկվել են նաև օրակարգային այլ հարցեր:

300 դպրոցական ամառային հանգիստը կանցկացնի Հանքավանում


ℹ ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ամենամյա ծրագրի շրջանակում Լոռու մարզի 300 դպրոցական այս տարի ամառային հանգիստը կանցկացնի Հանքավանում։

Այսօր՝ հունիսի 20-ին, մարզի տարբեր համայնքներից 150 երեխա մեկնեց Հանքավանի «Լուսաբաց» մանկական ճամբար՝ մասնակցելու առաջին հերթափոխին։

Երեխաներին բարի ճանապարհ մաղթեցին Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Նաիրա Բարիկյանը, վարչության մասնագետները, պատասխանատու այլ պաշտոնյաներ:

📍 Ողջունելով ճամբարականներին և նրանց ծնողներին՝ Նաիրա Բարիկյանը նշեց, որ պետական աջակցությամբ տարիներ շարունակ իրականացվող այս ծրագիրը նպատակ ունի դպրոցականներին պարգևել ամառային անհոգ առօրյա: Նա երեխաներին մաղթեց անմոռանալի հանգիստ և վառ տպավորություններ։ Ծնողներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին՝ բարձր գնահատելով պետության աջակցությամբ նման հնարավորության ընձեռումը։

Ճամբարը կգործի 7-13 տարիքային խմբի երեխաների համար՝ երկու հերթափոխով՝ 9-օրյա տևողությամբ։ Առաջին հերթափոխը կանցկացվի հունիսի 20-29-ը, երկրորդը՝ հունիսի 29-ից հուլիսի 8-ը։

ՀՀ կառավարության աջակցությամբ իրականացվող ծրագրում ընդգրկվել են սոցիալական տարբեր խմբերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների դպրոցահասակ երեխաները։



ՀՀ պետ. բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Վանաձորի Բաղրամյան էստակադան

🔹ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Վանաձորի Բաղրամյան էստակադան։

#Էստակադայի միջոցով #Վանաձորի Դեմիրճյան փողոցը միանում է Մ-6 միջպետական ճանապարհին։ Նախագծով նախատեսված է ապամոնտաժել էստակադայի ծածկը և հիմնանորոգել, վերականգնել այն։

🔹Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Դավթյանը նշում է, որ քանդվել է ուղեանցի երթևեկելի մի գոտու ծածկը, կատարվում են ծածկի բետոնացման աշխատանքներ, բետոնացվում են նաև մայթերը։ Տեխհսկողի խոսքով՝ աշխատանքները կապալառուի կողմից կատարվում են շիննորմերին համապատասխան։

🔹Ըստ նախագծի՝ աշխատանքների շրջանակում կվերականգնվեն բետոնային ծածկը, պաշտպանիչ շերտը, կկատարվի ջրամեկուսացում, կտեղադրվի երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, որից հետո տրանսպորտային օբյեկտը կկահավորվի անվտանգության տարրերով, կկատարվեն այլ աշխատանքներ նույնպես։ Նախատեսված է նորոգել նաև մոտեցումները Դեմիրճյան փողոցին ու Մ-6 միջպետական ճանապարհին։

🔹Ուղեանցի երկարությունը 160մ է, լայնությունը՝ 14մ։

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ