Գլխավոր Блог էջ 22

ՃՏՊ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ

ՃՏՊ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին կան տուժածներ և մեկ զոհ
Հունիսի 23-ին, ժամը 18:53-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն8 ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեափանավան ավտոճանապարհին՝ Բազում գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի մոտ 12-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Ա Ռ, ծնված 1984 թ) և «VAZ» (վարորդ՝ Դ Հ, ծնված 1972 թ) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա Ա-ն (ծնված 2001 թ), Լ Գ-ն (ծնված 2001 թ), Գ Ա-ն (ծնված 1963 թ) և Ա Ա-ն (ծնված 1957 թ) տեղի ուժերով տեղափոխվել են բժշկական կենտրոններ, Ա Ն-ն, ԱՌն և «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ Հ-ն (ծնված 1966 թ) տեղում մահացել է։

Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Մ Հ-ի արգելափակված դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

ՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունիսի 4-ին, ժամը 16։26-ին Լոռու մարզային փրկարարական
վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին, «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ե., ծնված 2000 թ.) դուրս է եկել
ճանապարհի երթեւեկելի գոտուց, շրջվել եւ հայտնվել ճանապարհամերձ հատվածում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը եւ ուղեւոր Ա. Ե.(ծնված 1968 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ
հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների
առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի
փականը։

ՀՀ Ներքին գործերի նախարարության

Փրկարար ծառայություն

Ջրատարի վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին

Ապրիլի 16-ին, ժամը 09:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին տեղի է ունեցել «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վթար։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարները հնարավոր քարաթափման վտանգ ներկայացնող տարածքում իրականացրել են սահմանազատում և հերթապահություն։ Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներն իրականացնում են երթևեկության անվտանգության ապահովման աշխատանքներ։

«Վեոլիա Ջուր» ընկերության մասնագետները տեղում իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ։

ՃՏՊ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մարտի 16-ին, ժամը 10։14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 16-րդ կմ-ի մոտակայքում բախվել են «Opel» (վարորդ՝ Ս․ Ս․, ծնված 1979 թ․) և «Hyundai» (վարորդ՝ Ն․ Թ․, ծնված 1978 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ս․ Ս․-ն (ծնված 1987 թ.), Մ․ Ս․-ն (ծնված 2008 թ.) և Ս․ Ս․-ն (ծնված 2011 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Թեժ լեռան հովտում 50-րդ անգամ անցկացվել է «Լոռվա Ձմեռ» մարզատոնահանդեսը. (տեսանյութ)

Լոռու մարզի Թեժ լեռան հովտում անցկացվել է «Լոռվա Ձմեռ-2024» ավանդական մարզատոնահանդեսը: Կեսդարյա պատմությամբ ձմեռային սիրված տոնն իր շուրջն է համախմբել մեծերին ու փոքրերին, որոնք մաքուր օդ են վայելել և ուժերը չափել ձմեռային սպորտաձևերում: Վանաձորի համայնքապետարանը պատվոգրեր ու մրցանակներ է սահմանել հաղթողների համար:

Սկզբում այն կոչվում էր «Կիրովականի ձմեռ»: Հետագայում վերանվանվեց «Լոռվա Ձմեռ», և արդեն կես դար Վանաձորի մերձակա Թեժ լեռան հովտում այն իր շուրջն է համախմբում հարյուրավոր մարդկանց: Բացառությամբ անձյուն ձմեռների, երբ տոնահանդեսը չէր անցկացվում, Թեժ լեռան հովիտ են գալիս ձմռան սիրահարները՝ ուժերը չափելու մի շարք մարզաձևերում՝ ասում է Վանաձորի համայնքապետարանի սպորտի բաժնի պետ Սասուն Բեգլարյանը.

«17 մարզաձև ա, ֆուտբոլ ա, կշռաքարի բարձրացում, ձնագնդի նետում , պարկակռիվ, բարձակռիվ, ձմեռային մի քանի ձև ա, լեռնադահուկ»:

«Լոռվա Ձմեռը» սիրված տոն է, որովհետև այն գունավորում է ձմեռային կյանքը,- արկածային ժամանցում մասնագիտացած «Նիգմա քվեստ» ակումբի համահիմնադիր Մանե Պապյանն է ասում: Այն միավորում է ուրախ ժամանցն ու ձմեռային մարզաձևերը: