Գլխավոր Блог էջ 4

ՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

Օգոստոսի 11-ին, ժամը 19։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքից Սպիտակ քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊանհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական тоջոկատից մեկ մարտական հաշվար։

Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ին բախվել են«Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազիբալոնների փականները, հոսանքազրկել «Opel» մակնիշի ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Կաթնաջուր, Մեծ Պարնի, Ծաղկաբեր, Հարթագյուղ բնակավայրերում, Վանաձոր քաղաքիմի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ:

Խնդրում ենք չանհանգստանալ։

Լևոն Արոնյանը դարձավ մրցաշարի հաղթող

Լևոն Արոնյանը դարձավ «Freestyle Chess Grand Slam Tour» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող

«Շատ ուրախ եմ հաղթելու համար։ Շնորհակալ եմ ընտանիքիս, ընկերներիս և երկրպագուներիս։ Միշտ առաջ»,-գրել է Լևոն Արոնյանը։

Մրցաշարի ընթացքում Արոնյանը տպավորիչ հաղթանակներ տարավ Մագնուս Կարլսենի, Հիկարու Նակամուրայի, Արջուն Էրիգաիսիի և Հանս Մոկե Նիմանի նկատմամբ:

Հովհաննես Ավետիսյանն ընդունել է Վազգեն Բադալյանին և Անահիտ Արոյանին

ℹ Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանն այսօր՝ հուլիսի 16-ին, ընդունել է բռնցքամարտի մարզիչ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, ԿԳՄՍ ոսկե մեդալակիր Վազգեն Բադալյանին և կանանց պրոֆեսիոնալ բռնցքամարտի Ասիայի չեմպիոն, «Վազգեն Բադալյան» մարզական ակումբի սան Անահիտ Արոյանին:

Հանդիպմանը մասնակցել են նաև Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշոնյաները:

🥇Լոռեցի մարզուհին օրեր առաջ հաղթանակով է վերադարձել Դուբայում անցկացված մենամարտից՝ պրոֆեսիոնալ ռինգում գրանցելով իր կարիերայի 14-րդ հաղթանակը:
Անահիտը Ստեփանավան համայնքի Ամրակից բնակավայրից է:

📍 Հովհաննես Ավետիսյանը կարևորել է Անահիտ Արոյանի և Վազգեն Բադալյանի նվիրումը մարզաձևին, շնորհակալություն հայտնել Հայաստանի և Լոռու մարզի պատիվը միջազգային տարբեր հարթակներում բարձր պահելու համար, ընդգծել մարզական ոլորտի զարգացմանն աջակցելու իր պատրաստակամությունը։

✅ Մարզպետի պաշտոնակատարը շնորհակալագրերով է պարգևատրել կանանց պրոֆեսիոնալ բռնցքամարտի Ասիայի չեմպիոն Անահիտ Արոյանին՝ IBA-24, WBC-24 աշխարհի չեմպիոնական գոտիները նվաճելու համար և նրա մարզիչ Վազգեն Բադալյանին՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի և հաղթող սան պատրաստելու համար: Անահիտը կանանց պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի առաջնություններում հաղթանակած Հայաստանի Հանրապետության առաջին կին բռնցքամարտիկն է:

Հանդիպման ավարտին Վազգեն Բադալյանը և Անահիտ Արոյանը շնորհակալություն են հայտնել՝ իրենց ձեռքբերումները բարձր գնահատելու համար։

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

Հունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 4428աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 29 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի՝ Սպիտակ քաղաքում, ինչպես նաև Լեռնապատ, Արջուտ, Արևաշող, Դարպաս և Գոգարան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։