Գլխավոր Блог էջ 2

ՃՏՊ Վանաձոր քաղաքում

Մարտի 2-ին, ժամը 10:15-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel» մակնիշի երկու ավտոմեքենա․ 9 քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Պլանային ջրանջատում Լոռու մարզում նոյեմբերի 17/18-ին

‼ Ուշադրություն.

👨‍🔧Պլանային ջրանջատում Լոռու մարզում նոյեմբերի 17/18-ին

🚰«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 17-ին ժամը 12:00-ից մինչև նոյեմբերի 18-ը ժամը 23:00-ն կդադարեցվի Լոռու մարզի հետևյալ բնակավայրերի ջրամատակարարումը.

✅Վանաձոր քաղաքի՝ Տիգրան Մեծի, Վարդանանց, Տերյան, Սպանդարյան, Անդրանիկի, Կ. Դեմիրճյան, Խորենացի, Բանյոյի, Բաթումի, Լուսավորիչի, Մոսկովյան, Շիրվանզադեի, Նժդեհի, Մյասնիկյան, Գոշի, Թատերական, Թումանյան, Շիրակացու, Ֆրիկի, Գորկու, Ղուկասյան, Նալբանդյան, Երկաթուղայինների, Լազյան, Էլեկտրաֆիկացիայի, Հյուսիսայինի, Նարեկացու, Թևոսյան, Չարենցի, Ադամյան, Լոռվա խճուղու, Զաքարյան, Ազատամարտիկների, Հերացու, Սանկտ Պետերբուրգի, Րաֆֆու, Կամոյի, Մելիքյան, Այվազովսկու, Արաբկիրի, Տպագրիչների, Բանակի, Միչուրինի, Դպրոցի, Աբովյան, Զորյան, Նիզամի, Չերնիշևսկու, Մանուշյան, Կոմիտասի, Նար-Դոսի, Էմինի, Մառի, Լեոյի, Պարոնյան, Օրու, Հալաբյան, Սայաթ-Նովայի, Մուրացանի, Աղյուսագործների, Ճավճավաձեի, Մարտի 8-ի, Չապաևի, Օրբելու, Կարբիշևի, Աղաբաբյան, Կիլիկիայի, Տաթևի, Լոռվա, Լագեր 8, 9 փողոցների իրենց նրբանցքներով և փակուղիներով, ՋԷԿ C6-6, C6-3, C6-8 տնակների, Աղայան փող. 1-59 /կենտ/, 1-74 /զույգ/ տների, Հակոբյան փող. կենտ համարի տների ու նրբանցքի, Մաշտոցի փող. 1-33 /կենտ/, /զույգ/ տների և նրբանցքի, Կնունյաց փող. 1-61 /կենտ/, 2-44 /զույգ/ տների, 2 շենքի, Իսակովի փող. 1-30 տների, Սունդուկյան 1-15 տների և 1-ին նրբանցքի, Ծատուրյան 1-19 տների, Ստեփանյան 8-16 տների, Լալվարի փող. 1-11 /կենտ/, 2- 24 /զույգ/ տների, Նաիրի փող. 1, 3, 5 շենքերի, Ներսիսյան թաղամասի 1-14 շենքերի և փակուղու 1 շենքի, Երևանյան 64, 66/1, 68, 70, 70/1, 103, 105, 107, 109 շենքերի:

✅Վահագնի, Եղեգնուտ, Վահագնաձոր, Փամբակ, Ձորագետավան, Անտառամուտ, Ձորագյուղ, Ամրակից, Գյուլագարակ, Կուրթան, Վարդաբլուր, Հոբարձի գյուղերի:

💦Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

👉 Հարգելի՛ սպառող.
Ջրանջատումների մասին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ veolia.am կայքից հետևյալ հղումով՝ https://bit.ly/3tCbkHa, ինչպես նաև՝ տելեգրամյան ալիքում՝ https://bit.ly/3cMZzrV

Փլուզում Վանաձոր քաղաքում

Փլուզում Վանաձոր քաղաքում դեպքի վայր ենմեկնել ՓԾ մարտական հաշվարկներ(թարմացված)

Նոյեմբերի 3-ին, ժամը 15։56-ին Լոռու մարզայինփրկարարական վարչության ճգնաժամայինկառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որՎանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի Լեռնայինփողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզայինփրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկումարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տանը շինարարականաշխատանքներ իրականացնելու ժամանակ տեղի է ունեցել տանիքի և առաստաղի մասնակի փլուզում՝ մոտ 20 քմ, ինչի հետևանքով քաղաքացին մնացել է փլատաներում։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբփլատակներից դուրս են բերել քաղաքացու դին և մոտեցրել դի տեղափոխող մեքենային։

Աշխատանքներին ներգրավվել է համայնքապետարանից մեկ հատուկ տեխնիկա։

Թրաֆիկինգը սարսափելի հանցագործություն է… (աուդիոնյութ)

 

Աուդիոնյութ`

Թրաֆիկինգը մարդկանց ազատության, արժանապատվության և կյանքի դեմ ուղղված սարսափելի հանցագործություն է։ Այն խլում է մարդկանց ազատությունն ու արժանապատվությունը։ Այս նյութում ներկայացված է իրական պատմություն, ինչպես նաև խորհուրդներ՝ իրազեկվելու, վտանգները ճանաչելու և պաշտպանվելու համար։ Հատուկ ուշադրություն է դարձված կանանց անվտանգության ապահովմանը, որպեսզի հնարավոր լինի կանխարգելել նոր զոհեր և աջակցել արդեն տուժածներին։

Ծանուցում` թրաֆիկինգի կանխարգելմամբ և զոհերի պաշտպանության միջոցների իրագործմամբ զբաղվում են ՀՀ Ներքին գործերի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները, ինչպես նաև մի շարք պետական ու հասարակական կազմակերպություններ։

Վանաձոր քաղաքում բախվել են ավտոմեքենաներ

Սեպտեմբերի 30-ին, ժամը 22։30-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում բախվել են «Opel» և «Toyota» մակնիշների ավտո­մեքենաները։

«Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայություն։