Գլխավոր Блог էջ 107

Վանաձորի քաղաքապետարանը նախագծում է վերակառուցել դեպի Մայմեխ լեռան գագաթ տանող ճոպանուղին

Видео tatevi vanq

Վանաձորի քաղաքապետարանը նախագծում է վերակառուցել դեպի Մայմեխ լեռան գագաթ տանող ճոպանուղին։ Այս մասին հայտնել է քաղաքի գլխավոր ճարտարապետը։  Մայմեխ լեռը 3 հազար մետր բարձրություն ունի։ Խորհրդային տարիներին քաղաքից քիչ հեռու զբոսաշրջիկների հենավայր էին կառուցել, իսկ դրա կողքին` 3 094  մետր բարձրության վրա գտնվող լեռան գագաթը տանող ճոպանուղի։

Ճոպանուղին կառուցել էր Կիրովականի գլխավոր ճարտարապետ Ռաֆիկ Բոշյանը, որը դահուկային մարզաձի մեծ սիրահար էր։ Շինարարությունն ավարտվել էր 80-ականների վերջին, երկրաշարժից առաջ։ Լեռը բարձրացող դահուկորդներն ու զբոսաշրջիկները կարող էին տեսնել Արագածը, ինչպես նաև նրա հարևանությամբ գտնվող Արա լեռը։ Իսկ պարզ եղանակին այստեղից երևում են Արարատի ուրվագծերը։

Ցուրտ ու մութ 90-ականներին այդ ճանապարհներով ոչ թե դահուկորդներ էին քայլում, այլ կացնով և սղոցով զինված մարդիկ` տունը տաքացնելու համար վառելափայտի հայթայթելու ակնկալիքով։ 2016 թ-ին քաղաքի գլխավոր ճարտարապետ նշանակեցին Աբովյանին։ Նա որոշեց ինչ-որ մեծ նախագիծ մտածել։ Նրա մտահղացման համաձայն` բաց նստարանների փոխարեն ուղևորները փակ սրահներով կտեղափոխվեն։

Նախագծով հետաքրքրվում էին բոլորը։ Պարզապես գործը դեռ կոնկրետ բանակցությունների չի հասել։ Նախատեսվում է շինարարության մեջ 6,2 մլրդ դրամի ներդրում։ Նման նախագիծը կկարողանա տարեկան 30-35 հազար զբոսաշրջիկ գրավել։

«Եթե զորքերը հայելային հետ քաշվեն, մեր գյուղերն անպաշտպան չեն մնալու, չկա՛ այդպիսի բան». Փաշինյան

Փուլային տարբերակ բանակցվո՞ւմ է. Նիկոլ Փաշինյանի պատասխանը պատգամավորի  հարցին | Լրագիր

«2021թ.-ի նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված եռակողմ հայտարարության մեջ արձանագրված է, որ կողմերը պայմանավորվել են հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության բարձրացման ուղղությամբ քայլեր ձեռնարկել և գործը տանել դեմարկացիայի և դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի ձևավորում:

Մենք այս առումով շահագրգռված ենք և բնականաբար պետք է տեր կանգնենք մեր իսկ պայմանավորվածությանը: Մենք առաջարկ ենք արել, և մեր պատկերացումը հետևյալն է, որ զինված ուժերը հայելային հետ քաշվեն: Ի՞նչ է նշանակում հայելային հետքաշում. դա նշանակում է, որ հայ-ադրբեջանական սահմանային գծից հավասար հեռավորության վրա պետք է հետ քաշվեն, որից հետո սահմանի պահպանությունը պետք է հանձնվի սահմանափակ թվով սահմանապահ ծառայողների, և արդյունքում նաև հընթացս պետք է տեղի ունենա միջազգային մոնիթորինգ՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար:

Հաջորդ ֆունդամենտալ հարցն այն է, որ արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի պետական սահման: Մեր հարցի պատասխանը միանշանակ դրական է, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս խորհրդային ժամանակներում գոյություն է ունեցել սահման, որը ենթարկվել է դելիմիտացիայի, իսկ 1991թ.-ի ԱՊՀ կազմակերպություն ստեղծելու մասին համաձայնագրով, որը վավերացվել է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանի կողմից, այդ սահմանները ճանաչվել են»,- ԳԱԼԱ-ի փոխանցմամբ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանագծման և սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ հայկական կողմի առաջարկին:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն այս տրամաբանության մեջ, և հայկական կողմը պատրաստ է լսել նաև այլ առաջարկներ:

«Այս թեմայով, ցավոք սրտի, կան բազմաթիվ անհիմն շահարկումներ այն մասին, որ շատ գյուղեր անպաշտպան են մնալու: Չկա այդպիսի բան, բնական է, որ առաջարկությունների փաթեթում ամեն բան հաշվի է առնված, բայց պետք է խոստովանել նաև մի բան, որ այդ առաջարկը, որ մենք անում ենք, այնպես չէ, որ հարյուր տոկոսով կոմֆորտ է Հայաստանի համար կամ դիսկոմֆորտ է Ադրբեջանի համար»,- ընդգծեց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ այս առաջարկները հիմնված են լեգիտիմ և օրինական արձանագրումների վրա:

Շվեդիան կորոնավիրուսային համավարակն ավարտված է համարում

Շվեդիան փետրվարի 9-ին չեղարկել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված գրեթե բոլոր սահմանափակումները և դադարեցրել կորոնավիրուսի գրեթե բոլոր թեստավորումները՝ ի հեճուկս այն հանգամանքի, որ առողջապահական համակարգի նկատմամբ ճնշումը շարունակում է բարձր մնալ: Այս մասին հայտնում է Reuters-ը:

«Համավարակն այնպիսին, ինչպիսին մենք այն գիտենք, ավարտվել է: Այն չի վերջացել, սակայն այնքանով, որքանով մենք այն գիտենք արագ փոփոխությունների ու սահմանափակումների տեսանկյունից, այն ավարտվել է»,- ասել է առողջապահության նախարար Լենա Հոլենգրենը՝ հավելելով, որ կորոնավիրուսն այլևս չի համարվելու վտանգ հասարակության համար:

Այս որոշմամբ՝ բարերին ու ռեստորաններին թույլատրվելու է աշխատել երեկոյան 11-ից հետո, չեն լինելու այցելուների սահմանափակումներ, չեն գործելու պատվաստման անցագրեր:

Այդուհանդերձ, երկրում առողջապահական համակարգը շարունակում է ծանրաբեռնված մնալ: Քանի որ անվճար թեստավորում այլևս չի արվում, ոչ ոք չգիտի նոր օրական դեպքերի թիվը:

Նյութի աղբյուր` https://www.fbnews.am/news/1507963/

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կազմակերպված ցուցահանդես-վաճառքի հասույթը փոխանցվելու է «Զինվորի տանը»

Նուբարաշեն» ՔԿՀ-ում կազմակերպված ցուցահանդես-վաճառքի ողջ հասույթը փոխանցվելու է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Հայոց բանակի կազմավորման 30-ամյակին, ինչպես նաև հայ զինվորի մեծարմանը նվիրված ցուցահանդես-վաճառքից գոյացած ամբողջ հասույթը փոխանցվելու է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում ենք Քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրությունից:

«Ճակատագրի բերումով ճաղերից այն կողմ հայտնված անձանց համար սահմանափակ ազատությունը խոչընդոտ չէ՝ նպատակային օգտագործելու իրենց առօրյան և հաղորդակից լինելու գեղեցիկին:

Times.am | «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կազմակերպված ցուցահանդես-վաճառքի հասույթը փոխանցվելու է «Զինվորի տանը»

Այդ մասին է վկայում փետրվարի 9-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Հայոց բանակի կազմավորման 30-ամյակին, ինչպես նաև հայ զինվորի մեծարմանը նվիրված ցուցահանդես-վաճառքը, որն իրականացվել է հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ, հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Աղասի Խաչատրյանի օժանդակությամբ: Ցուցահանդեսին ներկայացված էին հիմնականում ցմահ դատապարտյալների ձեռքի բազմաբնույթ աշխատանքները և նրանց կողմից հեղինակած գրքերը:

Դատապարտյալների ցանկությամբ՝ ցուցահանդեսի վաճառքի ողջ հասույթը փոխանցվելու է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին:

Իրենց աշխատանքներով հանդես եկած ազատազրկված անձինք հիմնարկի պետի կողմից կարժանանան խրախուսանքների»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ միջոցառմանը ներկա էին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը, Ծառայության վարչակազմը, Ազգային ժողովի պատգամավորներ, ՄԻՊ ներկայացուցիչներ, ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահը, Պրոբացիայի ծառայության պետը, Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահը, հիմնարկի հոգևոր հայր Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը և այլ հյուրեր:

Իրենց աշխատանքներով հանդես եկած ազատազրկված անձինք հիմնարկի պետի կողմից կարժանանան խրախուսանքների:

Շարժական մամոգրաֆը այսօրվանից տեղակայվել է Ալավերդի քաղաքում

273604989_1189499788488730_4437136449678587854_n

Փետրվարի 9-ից սկսած Ալավերդու բժշկական կենտրոնում և Թումանյանի տարածաշրջանի 8 բուժհաստատություններում կցագրված 50-69 տարեկան կանայք հնարավորություն ունեն անցնելու կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար հետազոտություն:

Ցանկացողները կարող են հերթագրվել՝ դիմելով իրենց ընտանեկան բժշկին կամ թերապևտին՝ այս մասին ետղեկացնում է Լոռու մարզպետարանը։

Возможно, это изображение (на открытом воздухе)