Պետական աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի վերաբերյալ իրազեկում իրականացվեց Ախթալա և Շնող խոշորոցված համայնքներում







Մայրաքաղաքում այսօր ցերեկը, մարտի 31-ին, ապրիլի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 2-4-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 14-16մ/վ արագությամբ:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տեղեկացմամբ՝ մարզերում այսօր և մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ, ապրիլի 2-4-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 29-ին՝ ժամը 15։15-ի դրությամբ, Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 134-րդ կիլոմետր հատվածում կապալառու կազմակերպության կողմից ճանապարհի լայնացման և ձնամաքրման աշխատանքներն ավարտվել են, և ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։


Գյումրիում մեկնարկել է «Անկախ կյանք» միջմարզային երկօրյա ֆորումը, որի ընթացքում ամփոփվել են Գյումրու «Ագաթ» և Վանաձորի «Հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնների գործունեության արդյունքները: Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։
Ֆորումի մասնակիցներին Շիրակի մարզպետի անունից ողջունել է մարզպետի խորհրդական Արթուր Նաջարյանը․ «Ուրախալի է մասնակցել այսպիսի կարևորություն ունեցող թեմայով ֆորումի, քանի որ մեր ժամանակներում խնդիր ունենք հասարակության տարբեր շերտերի սոցիալականացման և ներառման, նման նախաձեռնությունները մեզ հնարավորություն կտան վեր հանել բացերն ու նոր մոտեցումներ մշակել։
Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները մարզպետի ուշադրության ներքո են: Մարզպետի հանձնարարությամբ շուտով կգործի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հանձնաժողով։ Մենք պատրաստ ենք համագործակցության, հաջողություն եմ մաղթում ձեր աշխատանքներին»։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ իրականացվող «Դեպի անկախ կյանք» ծրագրի շրջանակում հիմնադրված առաջին անկախ կյանքի ռեսուրս կենտրոնները Շիրակում և Լոռիում ներկայացրել են կատարված աշխատանքներն ու հաջողված պատմությունները։

Ֆորումի ավարտին մասնակիցները կմշակեն գործողությունների պլան, որի նպատակը Շիրակի և Լոռու մարզերում հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի ապահովման համար անհրաժեշտ ռեսուրսների ընդլայնմանը նպաստելն է։
