Գլխավոր Блог էջ 9

Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հյուսիս-արևելք

Մայիսի 16-ին` տեղական ժամանակով ժամը 12:08-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 08։08-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմիցգրանցվել է  հյուսիսային լայնության 41.14 և արևելյան երկայնության 4390 աշխարհագրականկոորդինատներով Հայաստան-Վրաստանսահմանային գոտի՝  Բավրա գյուղից 8 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 23 մագնիտուդովերկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցմանուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ և Ղազանչի գյուղերում՝ 2-3 բալուժգնությամբ։

Հրդեհ Վանաձոր քաղաքում․ տուժածներ չկան

Ապրիլի 19-ին, ժամը 00:25-ին Լոռու մարզայինփրկարարական վարչության ճգնաժամայինկառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որՎանաձոր քաղաքի Թևոսյան փողոցում այրվում է բնակելի տնակ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզայինփրկարարական վարչության հրշեջ-փրկարարականջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկջրատար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։54-ին, մարվել՝ 01։50-ին։ Այրվել են տնակը (մոտ 40 քմ գույքով և հարակիցխորդանոցը (մոտ 15 քմ)։ 

Ապրիլի 11-14-ը կդիտվեն տեղումներ ձյան տեսքով

🌨«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տրամադրած տեղեկատվությամբ՝ ապրիլի 11-14-ին գիշերը լեռնային շրջաններում կդիտվեն տեղումներ ձյան տեսքով։ 

Հարգելի վարորդներ, հորդորում ենք երթևեկելիս լինել ուշադիր, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և չգերազանցել սահմանված թույլատրելի արագությունը։

Փրկարարները մասնատել և երթևեկելի հատվածներից հեռացրել են տապալված ծառերը

Մարտի 22-ին ՆԳՆ ՓԾ Լոռու և Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ավտոճանապարհների երթևեկելի հատվածներում տապալված ծառերի վերաբերյալ։

Մասնավորապես՝ Լերմոնտովո գյուղում, Դիլիջանի ոլորաններում և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարները մասնատել և հեռացրել են ծառերը․ երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է։

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 9 կմ հյուսիս (հետցնցում)

Մարտի 8-ին` տեղական ժամանակով ժամը 10:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 06։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.91⁰ և արևելյան երկայնության 44.26⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 9 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 3․2 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի՝ Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։