Գլխավոր Блог էջ 69

Եվրոպայի առաջնությունում հայ երիտասարդ ըմբիշները 3 մեդալ են նվաճել

Ըմբշամարտի ԵԱ-ում Հայաստանի հավաքականի կազմը հայտնի է | 24news

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում տեղի ունեցած հունահռոմեական ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը նվաճել է  երեք մեդալ:

Մեր հավաքականի անդամներ Տիգրան Մինասյանը (60 կգ քաշային կարգ), Սահակ Հովհաննիսյանը (67կգ) և Շանթ Խաչատրյանը (72 կգ) հաղթել են փոքր եզրափակիչներում և նվաճել են բրոնզե մեդալներ:

Ցավոք, մեր երեք ըմբիշներ՝ 55 կգ քաշային Ազատ Սեդրակյանը, 63 կգ քաշային Վլադիմիր Հարոյանը և 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը, պարտվել էին 3-րդ տեղի համար վճռորոշ գոտեմարտերում և մնացել են առանց մրցանակի:

Պլովդիվում հանդես կգան նաև մեր ազատ ոճի ըմբիշները: Հայաստանն այդ մրցումներում կունենա 8 ներկայացուցիչ։ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ մեդալների համար պայքար կմղեն Էդիկ Հարությունյանը (57 կգ), Նորիկ Հարությունյանը (61 կգ), Հրաչյա Մարգարյանը (65 կգ), Նարեկ Հարությունյանը (70 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (79 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ):

Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող հայերին չի թույլատրվում լքել երկիրը, իրավիճակը ծանր է. Ժիտոմիրի հայ համայնքի ղեկավար

Ժիտոմիրի

Ուկրաինայի Ժիտոմիրի մարզում իրավիճակը գնալով ավելի վտանգավոր ու լարված է դառնում: Ժիտոմիրի հայ համայնքի ղեկավար Սարգիս Մարտիրոսյանն այս օրերին զբաղված է մեր հայրենակիցներին անվտանգ դեպի սահման հասցնելու, մնացածներին՝ պարենով ապահովելու գործով: Նախնական տվյալներով Ժիտոմիրում ապրում  է շուրջ 4000 հայ…

Հայերը համախմբված են, միմյանց օգնում են, օգնում են նաև ուկրաինացիներին.

«Օրինակ երեկ Կիևից փախստական ընտանիքների ենք օգնել տեղավորվել անվտանգ վայրերում: Հայերս միմյանց օգնում ենք թե՛ սնունդով, թե՛ կացարանով: Օրինակ՝ սեփական տներն ավելի անվտանգ են, քան շենքերը: Շենքերի բնակիչները տեղավորվում են սեփական տներում, նկուղներում: Ճիշտ է, գուցե նեղվածք է, բայց միասին ենք անցկացնում այս դժվար օրերը: Միասին լուծում ենք նաև պարենի հարցերը»:

Սարգիս Մարտիրոսյանը չի պատրաստվում լքել Ժիտոմիրը: Ասում է՝ պատասխանատվությունը տեղի հայ համայնքի առաջ թույլ չի տալիս իրեն հեռանալ Ուկրաինայից: Բացի այդ, որդին կադրային սպա է  և այս օրերին ռազմի դաշտում է:

Ուկրաինացիների հետ եղել են պահեր, երբ հարաբերությունները լարվել են: Նա հիշեցնում է 2014 թվականը, երբ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում արձանագրել էր, որ Ղրիմի հանրաքվեն «հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը»:

«Այնպես որ, նոր չէ որոշ ուկրաինացիների շրջանում հակահայ դիրքորոշումը: Բայց մենք այստեղ նաև հարգանք ենք վայելում, անուն ունենք, օգնում ենք շատերին»:

Սարգիս Մարտիրոսյանն ասում է՝ մշտապես փորձել են բացատրել, որ Հայաստանի քաղաքական վերնախավի դիրքորոշման հետևանքները չպետք է անդրադառնան  իրենց վրա: Ըստ նրա՝ Ուկրաինայում ապրող հայ համայնքը չի կարող չեզոքություն պահել. ապրում են Ուկրաինայում, իսկ դա նշանակում է՝ յուրաքանչյուր հաջողություն կամ անհաջողություն ուղիղ ազդեցություն է թողնում իրենց վրա:

Արմենուհի Վարդանյան

Արտակարգ իրավիճակների նախարարություն. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Դժվարանցանելի են Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիա միջհամայնքային ավտոճանապարհները, իսկ Վայոց ձորի մարզի Սարավան — «Զանգեր» ճանապարհահատվածը ՝ բեռնատարների համար։

Լոռու և Շիրակի մարզերում, Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածում, Գորիս, Կոտայքի մարզի Չարենցավան և Եղվարդ, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին քաղաքներում տեղում է ձյուն: Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Արագած — Արթիկ ճանապարհահատվածին, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՀՀ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Շառլ Ազնավուրի հիշատակին

ՀՀ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Շառլ Ազնավուրի հիշատակին

Ուշադրություն… Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում. բուք է լինելու

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 9-ին` կեսօրից հետո, մարտի 9-ի լույս 10-ի գիշերը և առավոտյան Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Արարատի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Վարորդներին հորդորում ենք նշված հատվածներ երթևեկել միայն ձմեռային անվադողերով։