Գլխավոր Блог էջ 12

Ճանապարհների մասին 20.02.2025

🌨️Փետրվարի 20-ին՝ ժամը 8:05-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Բերդի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Աշտարակի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Ամասիայի, Աշոցքի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
✔️Ջերմուկի խաչմերուկից մինչև
Կապան ավտոճանապարհները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։
✔️Ոսկեպար-Ջուջևան ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։
✔️Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
✔️Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Հոռոմ- Արթիկ-Մեծ Մանթաշ և Քուչակ -Միրաք ճանապարհահատվածներում բուք է։
✔️Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
✔️Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են

🌨Փետրվարի 6-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի, Սպիտակի, Վանաձորի, Թումանյանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Ճամբարակի, Գավառի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնացքում ձյուն է տեղում։
❗️Նորավան-Լծեն-Տաթև, Գորիս-Սիսիան, Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Շնորհավոր տոնդ, հայո՛ց բանակ

Այսօր հունվարի 28-ն է՝ հայկական տոնացույցի ամենահպարտ օրը: Այս օրը տարբերվում է իր բովանդակությամբ և գաղափարախոսությամբ: Այսօր արդեն տարածաշրջանի ամենամարտունակ բանակի կազմավորմամբ ամրապնդվեց մեր խաղաղությունն ու պաշտպանությունը:

Այս օրը բոլորինն է՝ սահմանին կանգնած շարքային զինվորից մինչև գեներալի, բոլոր նրանց, ովքեր իրենց աղոթքներում խնդրում են Աստծուց խաղաղություն հայոց սահմանին և առողջություն հայ զինվորին: Արդեն 33 տարի է հայկական բանակը պաշտպանում ու անառիկ է պահում մեր պետության ողջ տարածքը:

ՄԻԳ հեռուստառադիոընկերությունը՝ տնօրեն Սերգեյ Հարությունյանի գլխավորությամբ, շնորհավորում է համայն հայությանը անկախ պետականության վերականգնման գործընթացում ունեցած ամենամեծ ձեռքբերման՝ հայոց բանակի կազմավորման օրվա առթիվ:

Մաղթում ենք բոլոր զինվորներին անփորձանք ծառայություն, խաղաղություն հայոց սահմաններին, համբերություն ձեր ծնողներին և մենք էլ սրտի թրթիռով սպասում ենք ձեր վերադարձին:

Ապրե՛ք, որ դուք կաք, քաջազուն տղե՛րք:

Շնորհավոր տոնդ, հայո՛ց բանակ…

Հրդեհ Վանաձոր քաղաքում․ տուժածներ չկան

Հունվարի 24-ին, ժամը 19:22-ին Լոռու մարզայինփրկարարական վարչության ճգնաժամայինկառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որՎանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում այրվում է չբնակեցված տնակ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզայինփրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտականհաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյանպողոտայում գտնվող ինքնաշեն թիթեղյա տնակում(մոտ 72 քմ

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։50-ին, մարվել՝ 20։27-ին։ Այրվել են տնակի առաստաղից՝ մոտ 15 քմ, պատից՝ մոտ 10 քմ հատված և մոտ 20 քմ հատված՝ ջերմահարվել։

Հրդեհ Սպիտակ քաղաքի մանկապարտեզներից մեկում

Հունվարի 21-ին, ժամը 10։52-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:06-ին, մարվել՝ 11։09-ին։ Սանհանգույցի կախովի առաստաղից այրվել է մոտ 1 քմ հատված։ Փրկարարները տեղի ուժերի հետտարհանել են 117 սան և 29 աշխատակից, տուժածներ չկան: