Գլխավոր Блог էջ 18

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ / Գուգարաց թեմ

Դեկտեմբերի 14-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Հակոբ Մծբնեցի հայրապետի, Մելիտոս եպիսկոպոսի և Մարուգե ճգնավորի հիշատակի օրը։

Այդ օրը, օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, Շահումյան համայնքի Սուրբ Հակոբ եկեղեցում ժամը 10։00-ին Ուխտի Սուրբ Պատարագ կմատուցի Տեր Ներսես քահանա Ղալայանը։

ՃՏՊ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Դեկտեմբերի 12-ին, ժամը 18:02-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակաված քաղաքացի անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ` Հ Կ ), «BMW» և  «Opel» (վարորդ` Ա Հ) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը և վարորդը տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել երկու ուղևորի և մեկ քաղաքացու մոտեցրել են շտապօգնությանը, հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Աշոցք-Բավրա ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Երկրաշարժ Հայաստանի Գառնի գյուղից 9 կմ հարավ-արևելք

Սույն թվականի դեկտեմբերի 9-ին` տեղական ժամանակով ժամը 00:15-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 8-ին` ժամը 20։15-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 4007 և արևելյան երկայնության 44.80⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստանի Գառնի գյուղից 9 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 1.9 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում և Կոտայքի մարզի Գառնի և Գողթ գյուղերում ՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած

Դեկտեմբերի 7-ին, ժամը 19:02-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «UAZ» մակնիշի կցորդիչով ավտոմեքենան (վարորդ` Ն. Ա., ծնված 2009 թ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մ գլորվել ձորը։

Փրկարարները վարորդին պատգարակով մոտ 70 մ բարձրացրել են ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային.տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։