Գլխավոր Блог էջ 120

ՊՇՌ թեստի կեղծ սերտիֆիկատներ. հարուցվել են քրեական գործեր

«Զվարթնոցի» հսկիչ կետով ՀՀ մուտք գործելու համար թեստի, պատվաստման սերտիֆիկատի կեղծման դեպքերով հարուցվել են քրեական գործեր․ ԱԱՏՄ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի աշխատակիցները շարունակում են ուժեղացված ռեժիմով հերթապահությունը։
2021 թ-ի օգոստոս-դեկտեմբեր ամիսների ընթացքում Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հայտնաբերված, Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հսկիչ կետով ՀՀ մուտք գործելու համար պարտադիր՝ պատվաստման սերտիֆիկատի, կորոնավիրուսային թեստի կեղծ բացասական պատասխաններ պատրաստելու և իրացնելու կասկած հարուցող դեպքերից 9-ով, ՀՀ ՔԿ ԵՔՔՎ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնի կողմից հարուցվել են քրեական գործեր։ Դրանցից 5 դեպքով գործերն արդեն ուղարկվել են դատարան։
Մասնավորապես՝
  • Վ․ Մ․-ն, Ա․ Մ․-ն, Ա․ Մ․-ն և Գ․ Գ․-ն ՀՀ մուտք գործելու համար պարտադիր՝ կորոնավիրուսային թեստի կեղծ բացասական պատասխաններ են պատրաստել և իրացրել։ Քրեական գործը հարուցվել է 2021 թ-ի օգոստոսի 27-ին։
  • 2021 թ-ի օգոստոսի 23-ին Ա․ Կ․-ն՝ կնոջ Ա․ Հ․-ի և 7-ամյա որդու հետ, Շարմ-էլ-Շեյխից ժամանել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան և ներկայացրել կորոնավիրուսային հիվանդության բացասական արդյունքը հավաստող ՊՇՌ թեստի կեղծ սերտիֆիկատներ։
  • 2021 թ-ի օգոստոսի 15-ին Տ․ Թ․-ն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ներկայացրել է բժշկական կեղծ փաստաթուղթ՝ Covid-19-ի պատրաստի թեստի պատասխան։ Գործն ուղարկվել է դատարան։
  • Լ․ Մ․-ն 2021 թ-ի հոկտեմբերի 18-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ներկայացրել է Covid-19 համավարակի դեմ պատվաստված լինելու կեղծ վկայական։ Գործի վարույթը կասեցվել է ՀՀ ՔԴՕ 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (մեղադրյալը թաքնվել է քննությունից կամ դատից, կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չէ):
  • Հ․ Օ․-ն, Ս․ Ա․-ն, Ա․ Խ․-ն և Ա․ Թ․-ն Տեսչական մարմնի աշխատակիցներին ներկայացրել են իրենց բջջային հեռախոսների մեջ առկա Covid-19 համավարակի ՊՇՌ թեստի կեղծ պատասխաններ։ 01.12.2021 թ-ին հարուցվել է 3 քր․ գործ, որոնք միացվել են և 1 վարույթով ուղարկվել դատարան։
Տեսչական մարմինը ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ կեղծարարություններից, պահպանել ՀՀ կառավարության 1514-Ն որոշմամբ սահմանված ՀՀ մուտք գործելու պահանջները։

Պետք չէ տխրել և լքել կյանքը. Իսկ եթե կյանքը լքել է քեզ… Սթիվ Ջոբսի մտքերը

Պետք չէ տխրել և լքել կյանքը. Իսկ եթե կյանքը լքել է քեզ… Սթիվ Ջոբսի մտքերը

1. Կարծում եմ՝ եթե որևէ բան եք արել և լավ չի ստացվել, պետք է որևէ նոր բան անեք, երկար ժամանակ նույն տեղում չմնաք: Պարզապես որոշեք՝ ինչ անել հետո:

2. Չկա մարդ, ով հաջողակ է, երբեք ետ չի կանգնել ու սխալներ թույլ չի տվել: Կան միայն հաջողակ մարդիկ, ովքեր սխալներ են թույլ տվել, բայց հետո փոխել են իրենց պլանները՝ հաշվի առնելով այդ սխալները: Ես այդ մարդկանցից մեկն եմ:

3. Սխալները թույլ չտալը նշանակում է՝ ոչ լիարժեք կյանքով ապրել:

4. Մեծ գործ կատարելու միայն մեկ սկզբունք կա՝ սիրել այն: Եթե դրան չեք հասել, սպասեք: Մի զայրացեք: Թող այն հուշի ձեզ ձեր սիրտը:

ՍԹԻՎ ՋՈԲՍԻ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ ՄԵԿԸ, 12 ՀՈՒՆԻՍԻ 2005Թ․, ՍԹԵՆՖՈՐԴ, ՄԱՍ 1-ԻՆ

 

5. Ես այն քիչ մարդկանցից մեկն եմ, ով գիտի, թե ինչ է նշանակում մեկ տարվա ընթացքում կես միլիարդ դոլար կորցնել: Դա շատ լավ ձևավորում է անհատին:

6. Եղել է ժամանակ, երբ ես քնում էի ընկերներիս սենյակների հատակին և շշեր էի բաժանում՝ բուրգեր գնելու համար: Մի քանի միլիարդ արժեք ունեցող սեփականության տեր դառնալուց հետո իմ կյանքը մի փոքր փոխվել է, բայց երդվում եմ՝ ոչ ես:

7. Լավ նկարիչները ստեղծում են, մեծ նկարիչները՝ գողանում, իսկ իսկական նկարիչները պատվերը ժամանակին են կատարում:

Կինոթատրոններում կցուցադրեն Սթիվ Ջոբսի հետ հարցազրույցը - itel.am

8. Եթե ձևացնում ես, որ ամեն ինչ քո ձեռքերում է, դա աշխատում է: Ձևացրու, թե վերահսկում ես իրավիճակը, և մարդիկ կհավատան դրան:

9. Պարզության հասնելու համար անհրաժեշտ է հասնել թունելին: Իրականում պարզ լինելու համար պետք է հասնել ամենախոր հատվածին:

10. Եթե ցանկանում ես նոր ճանապարհով գնալ, պետք է այն ինքդ հարթես:

Սթիվ Ջոբս. հաջողության հասնելու 12 կանոններ - Հաջողության բլոգ

 

11. Մենք այստեղ ենք, որպեսզի մեր ներդրումն ունենանք այս աշխարհում: Հակառակ դեպքում ինչո՞ւ ենք այստեղ:

12. Թույլ մի տվեք, որ ուրիշների կարծիքի աղմուկը լռեցնի ձեր ներքին ձայնը: Ամենակարևորը՝ քաջություն ունեցեք ձեր սրտին և ինտուիցիային հետևելու համար: Նրանք գիտեն՝ ինչ ես դու իրականում ցանկանում դառնալ:

13. Հիշողությունն այն մասին, որ ես շուտով մահանալու եմ, ամենակարևոր գործիքն է, որ ինձ օգնում է բարդ որոշումներ կայացնել: Մահվան մասին հիշողությունն ամենալավ միջոցն է՝ խուսափելու այն մտքերից, թե դուք կորցնելու բան ունեք: Դուք արդեն մերկ եք: Դուք այլևս չունեք պատճառներ՝ ձեր սրտին չլսելու համար:

14. Գերեզմանոցում ամենահարուստ մարդը լինելն ինձ համար կարևոր չէ: Իրականում կարևոր է միայն քնելիս մտածել, որ դու հրաշալի բան ես արել:

15. Մենք ուտում ենք մթերք, որն աճեցնում են այլ մարդիկ: Մենք հագուստ ենք կրում, որը կարել են այլ մարդիկ: Մենք խոսում ենք լեզուներով, որոնք մտածել են այլ մարդիկ: Կարծում եմ՝ եկել է մարդկությանն օգտակար լինելու ժամանակը:

Սթիվ Ջոբսի այս 10 մտքերը կստիպեն վերանայել ձեր կյանքն ու աշխատանքը – itTREND.am

16. Ժամանակը սահմանափակ է, այն մի ծախսեք ուրիշի կյանքով ապրելու վրա:

17. Պետք չէ տխրել և լքել կյանքը: Իսկ եթե կյանքը լքել է քեզ, արժե տխրել:

18. Մահը կյանքի լավագույն հայտնագործությունն է: Այն փոփոխությունների պատճառ է: Այն մաքրում է հինը՝ նորի համար ճանապարհ բացելու համար:

19. Հեռուստացույցը հիմարացնում է և շատ ժամանակ է սպանում: Անջատեք այն և կպահպանեք ձեր ուղեղի մի քանի բջիջները: Բայց զգույշ եղեք; Հիմարանալ կարելի է նաև Apple համակարգչի առաջ նստած:

20. Քաղցած մնացեք: Անշրջահայաց մնացեք:

https://migfm.am/

 

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների  համար. ռուսական կողմում կուտակված է 450 բեռնատար - Այսօր` թարմ ...

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հոբելյանական համերգ՝ նվիրված Ռուբեն Մաթևոսյանի ծննդյան 80-ամյակին

Возможно, это изображение (2 человека, люди стоят и текст «nK-13 9 .I.»)

Հունվարի 25-ին Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի հանրային ռադիոն ԿԳՄՍ նախարարության և Հանրային հեռուստաընկերության աջակցությամբ նշեց Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ռուբեն Մաթևոսյանի ծննդյան 80-ամյակը:
Հոբելյանի առթիվ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի կողմից սիրելի մաեստրոյին շնորհավորագիր հանձենց մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, մշակույթի և սպորտի բաժնի աշխատակից Իվան Անտոնյանը: Շնորհավորագրում մասնավորապես նշված էր.
Ռուբեն Մաթևոսյանը նշում է ծննդյան 80-ամյակը | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն
«Ձեր ապրած, արարած տարիները յուրօրինակ դաս են սերունդների համար: Մեծ է Ձեր ավանդը հայ մշակույթի պահպանման, զարգացման և հանրահռչակման գործում: Ձեր երգերը և անզուգական կատարումները տարիներ շարունակ զարդարել են ոչ միայն հայաստանյան, այլև սփյուռքի բեմերը: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երկարակեցություն և երջանիկ օրեր»:
Հոբելյանական համերգին հանդես եկան մաեստրոյի ընկերներն ու աշակերտները, կատարողական արվեստի վարպետներ և կոլեկտիվներ ու իհարկե, հոբելյարը՝ Ռուբեն Մաթևոսյանը:

Այլ հայացք՝ հյուսիսից հարավ` Region 5+ նոր մեդիա նախագիծ. (Տեսանյութ)

 

Նոր մեդիա հարթակ ստեղծելու գաղափարի հիմքում այս մտայնությունն է՝ Հայաստանի ոչ մի շրջան չպետք է անտեսված մնա, բոլորի ձայնը պետք է լսելի դառնա:
Գորիսի մամուլի ակումբ (Goris Press Club), GALA TV, A1plus, ALTTV.am, MIG TVR