Գլխավոր Блог էջ 121

Վանաձորի բնակչուհի Եվգին Աբրահամյանին ծննդյան 100-ամյա հոբելյանի կապակցությամբ հյուրընկալվել էր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը

Возможно, это изображение (2 человека и в помещении)

Վանաձորի բնակչուհի Եվգին Աբրահամյանին այսօր ծննդյան 100-ամյա հոբելյանի կապակցությամբ հյուրընկալվել էր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը՝ մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Գրիգորյանի և օգնական Էրիկ Կոստանյանի ուղեկցությամբ: Մեկ դարը բոլորած տատիկը ծնունդով մարցեցի է, ապրել, աշխատել ու ընտանիք է կազմել հայրենի գյուղում, մեծացրել 5 զավակ, ունի 9 թոռ, 15 ծոռ: Վերջին 5 տարիներին, սակայն, բնակվում է Վանաձորում. դստեր խնամքին է:
Ա. Խաչատրյանը ջերմորեն շնորհավորեց Եվգին տատիկին՝ մաղթելով քաջառողջություն և սիրով լեցուն երջանիկ ծերություն:
Возможно, это изображение (еда)
— Հայ կնոջ համբերատար տեսակով և օրինակով Դուք սերունդներին եք ավանդում չերկնչելու, ամուր լինելու և հավատով ապրելու կարևոր գաղափարները,- ասաց նա: Մարզի ղեկավարը շնորհավորագիր և դրամական պարգև հանձնեց տատիկի դստերը:
Возможно, это изображение (4 человека и люди стоят)

Վանաձորի ավագանու անունից դատարանում կներակայանա Արտակ Ոսկանյանը

Վարչական դատարանում Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու շահերը կներկայացնի փաստաբան Արտակ Ոսկանյանը։ 16 կողմ և 2 դեմ ձայներով որոշումն ընդունվել է այսօր կայացած Վանաձորի ավագանու արտահերթ նիստին:

Նիստին ներկա են եղել ավագանու «Մամիկոն Ասլանյան» դաշինքի, «Հայրենիք» կուսակցության և «Ապրելու երկիր» կուսակցության խմբակցությունների անդամները։

Օրակարգը միաձայն հաստատելուց հետո ավագանու անդամ, նիստը վարող Գայանե Քալանթարյանը ներկայացրել է ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող թիվ ՎԴ/13416/05/21 վարչական գործով պատասխանող Վանաձոր համայնքի ավագանու շահերը ներկայացնելու համար Վանաձոր համայնքի ավագանու ներկայացուցչին լիազորելու մասին որոշման նախգիծը։

Քննարկման արդյունքում ավագանին որոշեց ՀՀ վարչական դատարանում Վանաձոր համայնքի ավագանու շահերը ներկայացնելու համար լիազորել փաստաբան Արտակ Նորիկի Ոսկանյանին։

Նշենք, որ Վանաձոր համայնքի ավագանին, հիմք ընդունելով «Տեղական ինքանկառավարման մասին ՀՀ օրենքի 65-րդ հոդվածը, հանդես էր եկել 2022 թվականի հունվարի 24-ին, ժամը 11.00-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում ավագանու արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ։

Դեռ դեկտեմբերին 24-ին նախատեսված Վանաձորի նորընտիր ավագանու առաջին նիստը, որի օրակարգային հարցերից էր համայնքի ղեկավարի ընտրությունը, չկայացավ, քանի որ դատարանն արգելել էր Վանաձորի համայնքապետ ընտրելու հարցով ավագանու նիստ հրավիրել:

Նշենք, որ դեկտեմբերի 5–ին Վանաձորի ավագանու ՏԻՄ ընտրություններում 10 քաղաքական ուժից անցողիկ շեմը հաղթահարել էր 5–ը։ Առաջատար է «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը»՝ 15 մանդատ, երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիրն» է՝ 9 մանդատ, երրորդում` «Հայաստանի սոցիալիստական աշխատավորական» կուսակցությունը՝ 5 մանդատ, իսկ չորրորդ եւ հինգերրորդ տեղերը զբաղեցնում են «Հայրենիք»  եւ «Ապրելու երկիր» կուսակցությունները 2-ական մանդատով:

Դեկտեմբերի 17-ին ՏԻՄ ընտրություններում առաջատար դաշինքի ղեկավար, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ ձերբակալվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։ Մամիկոն Ասլանյանը մեղադրանքը չի ընդունում, ըստ նրա պաշտպանի՝ Ասլանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է  իրականացվում։

Տեղի ունեցավ Սպիտակ խոշորացված համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին որոշման նախագծի հանրային քննարկում

 

Քաղաք Սպիտակ/Город Спитак - YouTube

Այսօր՝ հունվարի 24-ին, Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Սպիտակ համայնքի ավագանու Սպիտակ խոշորացված համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին որոշման նախագծի հանրային քննարկում։ Քննարկմանը ներկա էին համայնքի ղեկավարի տեղակալ Արտակ Մաթոսյանը, աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը, ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Վարուժան Ապրեսյանը, քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետԷդգար Թորոսյանը, համայնքի ավագանու անդամներ, վարչական ղեկավարներ, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և բնակիչներ:
Քննարկման սկզբում աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը ներկայացրեց հանրային քննարկման մանրամասները, նպատակները, հիմնական մոտեցումներն ու առանձնահատկությունները։ Այնուհետև համայնքի ղեկավարի տեղակալ Արտակ Մաթոսյանը և համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Վարուժան Ապրեսյանը ներկայացրեցին 2022 թվականի բյուջեի նախագիծը՝ ըստ հոդվածների։ Քննարկման ժամանակ համայնքի բնակիչները հղեցին իրենց հուզող հարցերն ու ստացան սպառիչ պատասխաններ:
Հիշեցնենք, որ հանրային քննարկումներն իրականացվում են հրապարակայնության, մատչելիության, թափանցիկության և հանրային հաշվետվողականության սկզբունքների հիման վրա:
Հանրային քննարկումների արդյունքում քննարկման դրված հարցերի առնչությամբ ստացված յուրաքանչյուր առաջարկության (դիտողության) վերլուծության, ինչպես նաև դրանց ամփոփման արդյունքում հանրային քննարկում իրականացնող մարմինն ընդունված առաջարկների հիման վրա կատարում է նախագծի անհրաժեշտ լրամշակումներ:

Դանակահարություն Վանաձորում.

Ոստիկանության բաժին է ներկայացել Գինեվետ գյուղում դանակահարություն կատարած  անձը | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն

Հունվարի 22-ին, ժամը 12.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի և նախաբազկի կտրած-ծակած վերքերով և գլխի քերծվածքներով բուժօգնության է դիմել 33-ամյա մի տղամարդ:

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդուն մարմնական վնասվածքները պատճառել է 44-ամյա տղամարդը։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ։

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վիճաբանությանը ներկա է եղել 44-ամյա տղամարդու 21-ամյա որդին։

Դեպքի վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր և 20 սմ երկարությամբ խոհանոցային դանակ՝ շեղբին արնանման հետքերով:

Դանակը վերցվել է:

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 23-ին մեղայականով բաժին է ներկայացել 21-ամյա երիտասարդ ու տվել խոստովանական բացատրություն, որ ինքն է դանակահարել 33-ամյա տղամարդուն, իսկ դանակը նետել է գետը:
Կատարվում է քննություն։

Վահագնի համայնքի պատանիները այցելել էին «ՄԻԳ» մարզային ռադիկոյան.

Возможно, это изображение (13 человек, люди стоят и на открытом воздухе)

Հունվարի 23-ին Վահգնի համայնքի պատանիները այցելել էին «ՄԻԳ» մարզային ռադիկոյան: Այցի նպատակն էր ծանոթանալ ռադիոկայանի աշխատանքներին:
Հետաքրքիր զրույց ստացվեց, ներկայացրեցի ռադիոկայանի պատմությունը, խոսեցի ներկայիս մարտահրավերների և ռադիոկայանի առավելությունների մասին:
Возможно, это изображение (7 человек, люди сидят и люди стоят)
Անդրադարձա նաև իմ գործունեությանը ռադիոյում` որպես լրագրողի: Երիտասարդները նշեցին, թե ինչ են սովորել այս ընթացքում, ինչ խնդիրների են հանդիպել և ինչպես են հաղթահարել:
Մի խոսքով, լավ զրույց ստացվեց…