Գլխավոր Блог էջ 94

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն 14 տարի Հայաստանում նշվում է՝ որպես Գիրք նվիրելու օր

Возможно, это изображение (6 человек и в помещении)

Փետրվարի 19-ին՝ հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն 14 տարի Հայաստանում նշվում է՝ որպես Գիրք նվիրելու օր։
Возможно, это изображение (5 человек и люди стоят)
Օրվան ընդառաջ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, վարչության աշխատակիցների ուղեկցությամբ այցելեց Մարգահովիտ, Լերմոնտովո և Ֆիոլետովո համայնքների դպրոցներ։
Возможно, это изображение (7 человек, люди сидят и в помещении)
Արամ Գրիգորյանը մարզպետարանի կողմից գեղարվեստական գրքեր նվիրեց դպրոցների գրադարաններին։ Իր և մարզպետ Արամ Խաչատրյանի անունից շորհավորելով աշակերտներին՝ նա հորդորեց արդյունավետ օգտագործել դպրոցական ուսումնառության տարիները, շատ կարդալ և հարստացնել գիտելիքների շտեմարանը։
P.S. Հովհաննես Թադևոսի Թումանյան (փետրվարի 19, 1869, Դսեղ, Բորչալուի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն — մարտի 23, 1923, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ…

Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոցի հյուրն էր ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեյը. Ֆոտոռեպորտաժ

May be an image of 6 մարդ, people standing և ներսումը

Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոցը իրենց անսպասելի այցով և ներկայությամբ պատվեցին ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ինգա Ստանիտե- Տոլոչկիենեյը, դեսպանատան առաջին քարտուղար պարոն Էվալդաս Գալվանաուսկասինը:

 

May be an image of 4 մարդ և people standing-ըՀյուրերին դիմավորեցին Վանաձոր համայնքի մշակույթի, կրթության և զբոսաշրջության հարցերի բաժնի պետի ժ/Պ Քրիստինե Մադոյանը և «Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոց ԿՈՒՀ» ՀՈԱԿ- տնօրեն Վարդան Դոլմաջյանը: Այցի շրջանակներում քնարկվեցին մշակութային փոխհամագործակցության տարբեր ծրագրեր:

May be an image of 4 մարդ, people standing և ներսումը

May be an image of 2 մարդ, people standing և ներսումը

110 ծառայություն՝ մեկ վայրում. Վանաձորում քաղաքացիական կենտրոն է բացվել. (տեսանյութ)

 

110 ծառայություն՝ մեկ վայրում․ Վանաձորում քաղաքացիական կենտրոն է բացվել | Ֆակտոր տեղեկատվական կենտրոն

Քաղաքացիական կենտրոնը Լոռու մարզի բնակիչներին հնարավորություն կտա մեկ վայրում ստանալու բազմաթիվ ծառայություններ՝ ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ կադաստրի կոմիտեի ոլորտներում։

Հանրային հեռուստաընկերության անդրադարձը․

 

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե- Տոլոչկիենեյին

InfoPort - եղիր տեղեկացված

Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ տիկին Ինգա Ստանիտե- Տոլոչկիենեյին, դեսպանատան առաջին քարտուղար պրն․ Էվալդաս Գալվանաուսկասին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը։
Մարզպետ Արամ Խաչատրյանի և իր անունից ողջունելով հյուրերին՝ փոխմարզպետը շնորհավորել է Հայաստանի և Լիտվայի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ։
-Չնայած այս տարի մենք նշում ենք մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, սակայն հայերի և լիտվացիների շփումները դարերի պատմություն ունեն․ մենք կապված ենք ջերմ բարեկամությամբ,-ասել է փոխմարզպետը։
Նա համառոտ ներկայացրել է Լոռու մարզը, մարզի զարգացման ռազմավարական ուղղությունները։ Գ․ Ասրյանը նաև շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ մարզում իրականացված ծրագրերի և համատեղ կյանքի կոչված նախաձեռնությունների համար։ Ի դեպ, նախորդ տարի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետության տարածքում հիմնվել է «Լիտվական անտառ», որը խնամքով պահպանվում է։
Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և Լոռու մարզպետարանի հետ առավել սերտ համագործակցության մեծ ցանկություն հայտնել։ Նա կարևորել է առաջիկայում տարբեր ոլորտներում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունների դիտարկումը։

Վանաձորի այսօրվա վիճակը. Ո՞վ է պատասխանատուն. Ֆոտոռեպորտաժ

Нет описания.

Վանաձորի այսօրվա վիճակը. Ո՞վ է պատասխանատուն. Ֆոտոռեպորտաժ

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.