Գլխավոր Блог էջ 37

Ինչպիսին կլինի էլեկտրոնային ատեստատը. Ժաննա Անդրեասյանը հրապարակել է լուսանկար

 

Կրթության ավարտական վկայականները և ատեստատները կլինեն թվային. հանրային քննարկման է ներկայացվել նոր նախագիծ

 

Այս տարվանից ատեստատներն ու հիմնական կրթության վկայականները կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով։

Այս մասին հիշեցնելով ֆեյսբուքյան իր էջում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ ատեստատը կունենա հետևայլ տեսքը։

Դրա հավաստիությունը հնարավոր կլինի ստուգել e-verify.am կայքում՝ հսկիչ համարը մուտքագրելով։

Ամփոփվեցին «DigiCode- 2022» մրցույթի արդունքները

Возможно, это изображение (один или несколько человек, люди стоят и в помещении)

Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետարանի պաշտոնյաներ ապրիլի 9-ին ներկա գտնվեցին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախաձեռնությամբ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացված «DigiCode-2022» կիրառական ծրագրավորման Լոռու մարզային պատանեկան մրցույթի եզրափակիչ միջոցառմանը, որի կազմակերպմանն աջակցություն էր ցուցաբերել նաև Լոռու մարզպետարանը:
👨‍💻Արդեն 7-րդ տարին անընդմեջ անցկացվող մրցույթին այս տարի մարզից ներկայացվել էր մասնակցության 218 հայտ։ Թիմերից 74-ն իրավունք էին ստացել մասնակցելու մրցույթի մարզային եզրափակիչ փուլին։
🥇8 անվանակարգերում հաղթողներ ճանաչվեցին Մերուժան Բարոյանը՝ Վանաձորի թիվ 2 հիմնական դպրոցից 🎮(«Համակարգչային խաղ», մինչև 13 տ.), Արթուր Ղազարյանը՝ Վանաձորի թիվ 24 դպրոցից («Համակարգչային խաղ», 13 տ. բարձր), Հայկուհի Գրիգորյանը՝ Վանաձորի թիվ 21 հիմնական դպրոցից (💻«Վիրտուալ լաբորատորիա», մինչև 13 տ․), Հովիկ Մարտիրոսյանը՝ Վանաձորի թիվ 2 հիմնական դպրոցից («Վիրտուալ լաբորատորիա», 13 տ․ բարձր), Ավետ Դունամալյանը և Հովհաննես Կարապետյանը՝ Շենավանի հիմնական դպրոցից («Python ծրագրով սարքերի ինտեգրում», մինչև 13 տ․), Խաչատուր Կուրղինյանը՝ Սարահարթի միջնակարգ դպրոցից (Python ծրագրով «Սարքերի ինտեգրում», 13տ․ բարձր)։
🥈«Համակարգչային խաղ» անվանակարգում 13 տարեկանից բարձր տարիքային խմբում երկրորդ տեղը գրավեցին Թեղուտի միջնակարգ դպրոցից Սիմոն Նորեկյանը և Էրիկ Շախկյանը, մինչև 13 տարեկանների խմբում՝ Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի աշակերտներ Ռոբերտ Դոխոյանը և Վահագն Այվազյանը։
«Կրիայ» ծրագրով «Լավագույն ալգորիթմական լուծում»՝ 10-12 տարեկան, 13-15 և 16-18 տարեկան տարիքային խմբերի հաղթողները պարզ կդառնան ապրիլի 11-ին անցկացվելիք մրցույթում։
Возможно, это изображение (3 человека, люди сидят, люди стоят и в помещении)
📃Տարբեր անվանակարգերում հաղթող ճանաչված մասնակիցներին պատվոգրեր հանձնեց Հովհաննես Ավետիսյանը:
-Այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս բացահայտելու մեր տաղանդավոր աշակերտներին, տալիս նրանց մոտիվացիա՝ զարգացնելու իրենց ծրագրերն ու դրանք օգտագործելու ի նպաստ մեր մարզի։ Ես, իրապես, հպարտանում եմ, հավատում, որ մեր ապագան հուսալի ձեռքերում է,֊ ասաց փոխմարզպետը։
🎗Լոռու մարզի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների համակարգող Եղիշե Սաֆարյանն իր խոսքում նշեց, որ մրցույթի հիմնական նպատակը դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, ստեղծագործական ունակությունները զարգացնելն է:
👩‍💻Մրցույթի մարզային փուլի հաղթողները և երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցները հնարավորություն են ստացել մասնակցելու ապրիլի 23-ին կայանալիք «DigiCode-2022» հանրապետական մրցույթին, որի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերի դպրոցականները կներկայացնեն իրենց ստեղծած ծրագրերը, լավագույնները կարժանանան դրամական պարգևների։

Կորոնաթվերը Հայաստանում․ ունենք նոր դեպքեր

Արցախում 28 քաղաքացու թեստավորման արդյունքում կորոնավիրուս չի հայտնաբերվել  | Լրագիր

Ապրիլի 10-ի` ժամը 11:00-ի դրությամբ,

✓ 15 նոր դեպք

✓ 2355 թեստավորում

✓ 14 առողջացած

✓ 0 մահվան դեպք

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422677 դեպք, որոնցից 410324 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2053 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսը հետևանքով  մահվան 8620 դեպք է արձանագրվել:

Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1680 է:

Ընդհանուր կատարվել է 2998412 թեստավորում։

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին | Ֆակտոր տեղեկատվական կենտրոն

Երևան քաղաքում՝

Ապրիլի 09-ի ցերեկը, 10-11-ին, 12-13-ի գիշերը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 12-13-ի ցերեկը սպասվում է անձրև: Ապրիլի 11-13-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 09-ի ցերեկը, 12-ին առանձին շրջաններում, 13-ին առավոտյան և ցերեկը՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 10-11-ին, 13-իր գիշերը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան 3-6 մ/վրկ, ապրիլի 11-13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն 09-11-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Ապրիլի 9-ի դրությամբ Հանրապետություն է ներկրվել 5,400 տոննա պարարտանյութ

Ապրիլի 9-ի դրությամբ Հանրապետություն է ներկրվել 5,400 տոննա պարարտանյութ –  ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրն ընթանում է բնականոն հունով։ Տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակը բուսաբուծության ճյուղում տնտեսավարողների կողմից գործունեություն իրականացնելու համար բավարար պայմանների ապահովումն է, մասնավորապես՝ հողօգտագործողների համար գնաճի աննախադեպ պայմաններում շուկայական գներից ավելի ցածր գներով պարարտանյութերի ձեռքբերման հնարավորության ստեղծումն է:

Պարարտանյութ կտրամադրվի առավելագույնը 3 հեկտար հողատարածքում մշակություն իրականացնելու համար, կսուբսիդավորվի կամ փոխհատուցվի մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի 50%-ը, բայց ոչ ավելի քան 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի հաշվով 9000 դրամը, մատակարարների կողմից պարարտանյութերի վաճառքը կիրականացվի մարտի 17-ից մինչև հունիսի 15-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում։

Ս․թ․ ապրիլի 9-ի դրությամբ ունեցած օպերատիվ տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետություն է ներկրվել 5,400 տոննա և ՀՀ 8 մարզեր է մատակարարվել 2,550 տոննա պարարտանյութ (Արագածոտնի մարզ` 400 տոննա, Արմավիրի մարզ` 1,100 տոննա, Կոտայքի մարզ` 160 տոննա , Լոռու մարզ` 120 տոննա, Շիրակի մարզ` 340 տոննա, Վայոց ձոր` 80 տոննա, Սյունիքի մարզ` 300 տոննա, Տավուշի մարզ` 50 տոննա)։