Գլխավոր Блог էջ 77

Այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Հարգանքի տուրք Վանաձորում նրա հավերժացող հիշատակին. (Ֆոտոշարք)

Возможно, это изображение (8 человек, люди стоят и на открытом воздухе)

Այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Հարգանքի տուրք Վանաձորում նրա հավերժացող հիշատակին, պաշտոնյա այրերի, զիվորականների, ոստիկանների և քաղաքացիների մասնակցությամբ:

Այսօր Վազգեն Սարգսյանը կդառնար 63 տարեկան: Այդ կապակցությամբ Սպարապետի արձանի մոտ տեղի ունեցավ ծաղիկների և ծաղկեպսակների խոնարհման արարողություն: Ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Գուգարաց թեմի առաջնորդ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, փոխմարզպետներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի պաշտոնյաներ, հոգևորականներ, ազատամարտիկներ, զինվորականներ, ուսանողներ, քաղաքացիներ։
Շնորհավո՛ր ծնունդդ ՍՊԱՐԱՊԵՏ:

 

Возможно, это изображение (6 человек, люди стоят, на открытом воздухе и памятник)

Возможно, это изображение (13 человек, люди стоят и на открытом воздухе)

Возможно, это изображение (6 человек, люди стоят, на открытом воздухе и памятник)

Возможно, это изображение (4 человека и люди стоят)

Возможно, это изображение (4 человека и люди стоят)

 

 

Ռուսաստանի Դաշնությունը լռության ռեժիմ է հայտարարել և մարդասիրական միջանցքներ բացել Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչների ելքի համար.

 

Ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարել և մարդասիրական միջանցքներ բացել Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչների հեռանալու համար։ Այս մասին շաբաթ օրը լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։

«Այսօր՝ մարտի 5-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 10-ից ռուսական կողմը հայտարարում է լռության ռեժիմ և բացում մարդասիրական միջանցքները Մարիուպոլից և Վոլնովախայից խաղաղ բնակիչների ելքի համար»,- հայտնել են նախարարությունից։

ՌԴ պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ ուկրաինական կողմի հետ համաձայնեցվել են հումանիտար միջանցքներն ու ելքի ուղիները։

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և  դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Դժվարանցանելի են Սարավան-«Զանգեր», Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ, Արարատի մարզի Ուրցաձոր-Լանջառ (բուք է) ավտոճանապարհները, իսկ Գորայք-Սարավան ավտոճանապարհը՝ բեռնատարների համար:

Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Լանջիկի, Մաստարայի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր» և Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհներին բուք է։

Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում (բուք է), Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում, Շիրակի մարզի Ախուրյանի, Մարալիկի, Արթիկի, Ջաջուռի, Քեթիի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Վայոց ձորի մարզում, Գեղարքունիքի մարզի Սևան-Մարտունի, Շիրակի մարզի Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի, Թալինի տարածաշրջաններում (բուք է) տեղ-տեղ առկա են մերկասառույց։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 475 բեռնատար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վանաձորի «Էվրիկա» դպրոցի 11֊րդ Ա և 11֊րդ Բ դասարաններում տեղի ունեցավ սեմինար՝ «Կախվածություն և վատ սովորություններ» թեմայով

Возможно, это изображение (5 человек, люди стоят и в помещении)

Վանաձորի «Էվրիկա» դպրոցի 11֊րդ Ա և 11֊րդ Բ դասարաններում տեղի ունեցավ սեմինար՝ «Կախվածություն և վատ սովորություններ» թեմայով։ Սեմինարը վարեց Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի ստացիոնար բաժանմունքի վարիչ, հոգեբույժ, նարկոլոգ Հովհաննես Ամիրխանյանը։
Возможно, это изображение (10 человек и в помещении)
Սեմինարը անցավ ակտիվ քննարկման մթնոլորտում։
Возможно, это изображение (12 человек, люди стоят, люди сидят и в помещении)
Սեմինարի կազմակերպիչ` պատմության և հասարակագիտության ուսուցչուհի Հ. Պետրոսյան։

ԱԼԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմի վերաբերյալ

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմ | Առավոտ - Լուրեր Հայաստանից

2022թ. փետրվարի 23-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին, ինչին հետևեց մի քանի ուղղություններով ռուսական զինված ուժերի լայնածավալ հարձակումն Ուկրաինայի Հանրապետության վրա: Պատերազմական գործողություններն առայսօր շարունակվում են` դառնալով մեծ թվով մարդկային զոհերի, վիրավորների, փախստականների, բնապահպանական, տնտեսական և մշակութային աղետի, մի ամբողջ ծաղկուն պետության քայքայման պատճառ:

ԵՄ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը դատապարտում է պատերազմական գործողությունների սանձազերծումը:

Մենք՝ որպես մեր դեմ իրագործված հարձակողական պատերազմների հետևանքներին առայսօր առերեսվող ժողովուրդ, անընդունելի ենք համարում 21-րդ դարում միջազգային խնդիրներ լուծելիս ապավինումը պատերազմին, երբ միջազգային իրավունքն ու դիվանագիտական հարաբերությունները զարգացրել են անհրաժեշտ ողջ գործիքակազմը խնդիրները խաղաղ և դիվանագիտական միջոցներով կարգավորելու համար: Այսօր տեղի ունեցողը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ պատերազմը չդատապարտելը պարարտ հող է ստեղծում անպատժելիության և նոր պատերազմների համար:

Անհրաժեշտ է օր առաջ գիտակցել, որ կատարվածն անդառնալի հարված է հարյուրամյակներ կողք կողքի ապրած երկու ժողովուրդների  հարաբերություններին, և գալիք սերունդները դա չեն ներելու: Ցանկացած ժողովուրդ արժանի է խաղաղ կյանքի ժողովրդավար և ինքնիշխան պետությունում:

Համոզված ենք, որ միջպետական և ազգամիջյան ցանկացած խնդիր պետք է լուծվի բանակցություններով` միջազգային իրավունքի հիմնարար նորմերի, այդ թվում` ազգերի ինքնորոշման սկզբունքին համապատասխան:

Ի հավելումն ուկրաինացի փախստականներին ապաստան տրամադրելու ՀՀ կառավարության կողմից արդեն արված հայտարարությանը` կոչ ենք անում նրան հետևել այն պետությունների օրինակին, որոնք սկսել են մարդասիրական օգնություն տրամադրել Ուկրաինային՝ ստեղծված աղետը մեղմելու, քաղաքացիների առաջնային կարիքները հոգալու նպատակով:

Սույնով մեր ամուր և սրտանց զորակցությունն ենք հայտնում ուկրաինացի ժողովրդին, մաղթում կորով և համբերություն և հույս տածում, որ մղձավանջը շուտով կավարտվի, և կվերահաստատվի խաղաղություն` հնարավորություն տալով ձեզ՝ շարունակելու կերտել ձեր ժողովրդավարությունը:

Ծանոթություն ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը հայաստանյան քաղաքացիական հասարակության 230-ից ավելի կառույցների կամավոր միավորում է, որի անդամներն իրենց լավագույն ջանքերն են ներդնում՝ կյանքի կոչելու ՔՀՖ առաքելությունը, արժեքները և նպատակները Հայաստանում, ինչպես նաև ԱլԳ ամբողջ տարածաշրջանում: ՀԱՊ-ը հետամուտ է ԱլԳ ծրագրերի իրականացմանը, երկրի ներքին խնդիրների լուծումները ԵՄ չափորոշիչներին համապատասխանեցնելուն, հասարակության բոլոր շերտերի մասնակցայնության և տեղեկացվածության ապահովմանը, ժողովրդավարական բարեփոխումների հետևողական իրականացմանը:

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ ՀԿ-ների ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ: