Գլխավոր Блог էջ 73

Զելենսկին հայտարարել է Ղրիմի, ԴԺՀ, ԼԺՀ հարցում փոխզիջման փնտրելու պատրաստակամության մասին.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է քննարկել Ղրիմի և Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների հարցերը, հայտնում է ABC հեռուստաալիքը։

«Մենք կարող ենք քննարկել դա և փոխզիջում գտնել, թե ինչպես են մարդիկ այնտեղ ապրելու», — ասել է Զելենսկին՝ պատասխանելով Ղրիմը որպես ռուսական ճանաչման և ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության մասին հարցին:

Ավելի վաղ Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել էր, որ ուկրաինական կողմը «գործնականում անհնար» է համարում քննարկել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչման, ինչպես նաև Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանության հարցը։ .

Ռուսաստանը փետրվարի 21-ին ճանաչել է ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը։ Այս որոշումն ընդունվել է Կիևի՝ մինսկյան պայմանավորվածությունները կատարելու չցանկանալու պատճառով։ Ղրիմը Ռուսաստանի կազմում է մտել 2014 թվականի հանրաքվեից հետո։

Հատուկ գործողության մեկնարկից հետո Զելենսկին հայտարարեց, որ պատրաստ է բանակցել երկրի չեզոք կարգավիճակի և անվտանգության երաշխիքների շուրջ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու դեպքում։

Իրավիճակի կարգավորումը հնարավոր է «միայն այն դեպքում, եթե անվերապահորեն հաշվի առնվեն Ռուսաստանի օրինական շահերը անվտանգության ոլորտում, այդ թվում՝ Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանության ճանաչումը, ուկրաինական պետության ապառազմականացման և ապաազգայնացման խնդիրների լուծումը և նրա չեզոք կարգավիճակի ապահովումը։ », — ասել է Պուտինը:

Մարտահրավերներով լեցուն այս աշխարհում կանայք այսօր ներկայանում են որպես առաջնորդներ. ԱՄՆ դեսպան (տեսանյութ)

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը շնորհավորական ուղերձ է հղել մարտի 8-ի առթիվ եւ տեսահոլովակ ներկայացրել Facebook-ի իր էջում:

«Սիրելի՛ կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ:

Մարտահրավերներով լեցուն այս աշխարհում կանայք այսօր ներկայանում են որպես առաջնորդներ։ Պատմության քառուղիներում կանայք պայքարել են անհավասարության, անարդարության  ու իրենց ճանապարհին առկա խոչընդոտների դեմ՝ ավելի մեծ հնարավորություններ ապահովելով բոլոր կանանց ու աղջիկների համար»,-ասված է շնորհավորանքում, որտեղ նաեւ կոչ է արվում դիտել դեսպան Թրեյսիի շնորհավորանքը տոնի կապակցությամբ։

«Ցանկացած մարդ ցանկացած վայրում կարող է քայլեր ձեռնարկել կանանց հավասարության եւ հանուն դրական շարժընթացը շարունակելու: Այսօր շնորհավորելով կանանց միջազգային օրը՝ ես ուզում եմ գենդերային հավասարակշռության ապահովման հարցում ունեցած առաջընթացի համար գովեստի խոսքեր ուղղել Հայաստանի կանանց  եւ տղամարդկանց»,-նշել է Թրեյսին:

Արցախյան պատերազմ տեսած հայերը հետեւում են ռուս-ուկրաինական պատերազմին՝ ցավով եւ վրդովմունքով. (տեսանյութ)

 

Rusija užpuolė Ukrainą: prasidėjo karas prieš Ukrainą ir Europą

Արցախյան պատերազմ տեսած հայերը հետեւում են ռուս-ուկրաինական պատերազմին՝ ցավով եւ վրդովմունքով:

Աշխարհը հետեւում է ռուս-ուկրաինական համակամարտությանը, որը թեւակոխեց ռազմական գործողությունների ծանր եւ մաշեցնող փուլ: Տարբեր պետություններ այս օրերին դիրքավորվում են, խոսում անվտանգային մարտահրավերներից: Բոլորի համար է ակնհայտ, աշխարհն այլեւս նախկինը չի լինելու, ձեւավորվում է նոր աշխարհաքաղաքական քարտեզ, որում յուրաքանչյուրը փորձելու է իր տեղն ամրապնդել, հնարավորության դեպքում ընդլայնվել: Ինչիպե՞ս սկսվեց այս ամենը. ինչու՞ ռուս-ուկրաինական շուրջ 8-ամյա հակամարտությունը հանգեցրեց ռազմական բախման:

Ինկասացիայի մեքենայից գողացված վեցուկես միլիոն դրամը հայտնաբերվել է ձերբակալվածի տան խուզարկությամբ (տեսանյութ)

Ինկասացիայի մեքենայից գողացված վեցուկես միլիոն դրամը հայտնաբերվել է ձերբակալվածի տան խուզարկությամբ.

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱԱԾ-ն բացահայտել է հերթական գործակալական ցանցը․ 16 անձ կասկածվում է պետական դավաճանության մեջ (տեսանյութ)

ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության և քննչական դեպարտամենտների աշխատակիցների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական ու համակցված քրեադատավարական միջոցառումների արդյունքում բացահայտվել և չեզոքացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված հերթական գործակալական ցանցի գործունեությունը, որի կազմում ներգրավված են եղել զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայության մեջ գտնվող անձինք, ինչպես նաև նախկին զինծառայողներ և Արցախի Հանրապետության պետական մարմինների որոշ աշխատակիցներ։

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ վերոհիշյալ անձանց հավաքագրելու, իրենց գործունեությունն առավել դյուրին և անխոչընդոտ իրականացնելու, բացահայտվելու ռիսկերը նվազեցնելու նպատակով օտարերկրյա հատուկ ծառայություն իրականացնող անձինք սոցիալական կայքերում տեղադրել են օտարերկրյա պետություններում բարձր վարձատրությամբ աշխատանքի ընդունելու վերաբերյալ գովազդային կեղծ հայտարարություններ՝ որպես պայման առաջարկելով համապատասխան հավելվածը բացելու միջոցով լրացնել աշխատանք փնտրող անձի անհատական և կենսագրական տվյալները:

Հետագայում՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները գումարի դիմաց առաջարկել են համագործակցել իրենց հետ և տեղեկություններ տրամադրել Արցախում և Հայաստանում տեղակայված ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների, ռազմական տեխնիկայի, զորամասերի, սպառազինության, ռազմամթերքի, զինվորականների, նրանց թվի և տեղակայման վայրերի, մարտական դիրքերի, պետական և ծառայողական գաղտնիք կազմող փաստաթղթերի և այլնի վերաբերյալ։

Ընդ որում, առանձին դեպքերում հավաքագրված անձինք օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների առաջարկով վերջինների հետ հանդիպել են երրորդ երկրներում, ստացել ծածկանուններ, ստորագրել օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ համագործակցության հանգամանքը հավաստող փաստաթղթեր, դարձել հաստիքային գործակալներ և տվել իրենց համաձայնությունը՝ հայտնել երկրում տեղի ունեցող քաղաքական և ռազմական բնագավառների իրադարձությունների մասին տեղեկություններ, ինչպես նաև հանձնել պետական, ռազմական և ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթեր։ Առաջադրված խնդիրների ամբողջական և հաջող իրականացման համար օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները հավաքագրված անձանց հատկացրել են անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներ, այդ թվում՝ հատուկ ծրագրային ապահովմամբ և տեխնիկական միջոցներով հագեցված համակարգիչներ:

Քրեական գործով նաև ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ գործակալական ցանցում ընդգրկված որոշ անձինք նախապես տեղեկացված են եղել նաև Արցախի Հանրապետության դեմ սպասվող պատերազմի և դրա հստակ օրվա մասին, որով պայմանավորված օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների առաջադրանքով, մինչև պատերազմի սկսվելը, ակտիվորեն տեղեկատվություն են հավաքել և բջջային տարբեր հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին են փոխանցել նաև Արցախի Հանրապետություն ժամանած և հյուրանոցներում տեղավորված անձանց, Արցախի Հանրապետության տարածքում տեղակայված հակաօդային պաշտպանության միջոցների տեսակների, քանակի, գտնվելու վայրերի, բարձրագույն հրամանատարական կազմի կենսորոշիչ տվյալների մասին, որով հակառակորդին պատերազմն սկսելուց առաջ ընձեռել են իրական հնարավորություն կատարելու ուժերի և միջոցների ճշգրիտ հաշվարկներ, իրականացնել թիրախավորված հարվածներ, շարքից հանել հակաօդային պաշտպանության միջոցները, ոչնչացնել ռազմավարական նշանակություն ունեցող պահեստները:

Նախաքննության ընթացքում պետական դավաճանություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են ընդհանուր թվով 16 անձինք, որոնց մի մասը տվել է խոստովանական ցուցմունքներ: Նրանցից 10-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։ Ընդ որում, պետական դավաճանություն կատարած անձանց մի մասը բռնվել է հերթական անգամ առաջադրանք կատարելու պահին, և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից կանխվել է տեղեկատվության հետագա փոխանցումը:

Միաժամանակ, հորդորում ենք բնակչությանը՝ հատկապես զինծառայողներին, զերծ մնալ սոցիալական ցանցերով կամ այլ եղանակով կասկածելի անձանց հետ ծանոթություններ հաստատելուց, առավել ևս՝ նրանց հետ ՀՀ անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցեր քննարկելուց և տեղեկություններ փոխանցելուց: